Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

«Այս փառատոնը երկրի համար այս պահին, հատկապես, կարեւոր է». «Ոսկե ծիրան»-ի բացման after party-ն` Քեւին Սփեյսիի ու Ատոմ Էգոյանի մասնակցությամբ (ֆոտո)

12:05, 9 հուլիսի

«Ոսկե ծիրան»-ի կարմիր գորգից ու բացման պաշտոնական արարողությունից հետո, որն ավարտվեց Ատոմ Էգոյանի «Յոթ Քողը» ֆիլմի ցուցադրությամբ, հատուկ հյուրերը՝ այդ թվում Ատոմ Էգոյանն ու Քեւին Սփեյսին, երեկոն շարունակեցին «Լիվինգսթոն» ռեստորանում: Մեղմ երաժշտություն, հյուրասիրություն եւ, իհարկե, հանդիպումներ կինոփառատոնի աստղերի հետ: NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել «after party»-ին, որը ներկայացնում ենք մի քանի կադրով:

448857705_868685851745655_5605030498681666622_n.jpg (240 KB)

Երեկոյին ներկա էին նաեւ հայ արվեստագետներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն ունեցան անձամբ հանդիպելու ու շփվելու Սփեյսիի ու Էգոյանի հետ:

Հոլիվուդյան դերասանը բարձր տրամադրությամբ ժամանեց ռեստորան: Նա պատրաստակամությամբ շփվում էր հյուրերի հետ, եւ թեեւ հրաժարվեց պատասխանել մամուլի հարցերին, չմերժեց ժպտալ տեսախցիկների առջեւ:

448959334_1726075798135074_8749499765596916150_n.jpg (246 KB)

Կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը սիրով համաձայնվեց խոսել Հայաստանում գտնվելու առթիվ իր հույզերի եւ «Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրված իր ֆիլմի մասին:

«Կարծում եմ՝ սա շատ արժեքավոր փառատոն է երկրի համար, եւ, հատկապես, կարեւոր է այս պահին, երբ երկիրն այնքան դժվարությունների միջով է անցել. կարեւոր  է իրականացնել այսպիսի մշակութային իրադարձություններ եւ հրավիրել այսքան շատ մարդկանց, սա շատ հուզիչ է, սա այն է, ինչի համար մենք պայքարում ենք»,-նշեց ռեժիսորը, որը փառտոնին վերջին անգամ մասնակցել էր 12 տարի առաջ: «Նախկինում, երբ եկել էի, ամեն ինչ ավելի կայուն էր, բայց ինձ համար ավելի էմոցիոնալ է լինել այս պահին այստեղ՝ իմ ժողովրդի կողքին»,-հավելեց նա:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Անդրադառնալով կինոփառատոնի բացումն ազդարարած իր ֆիլմին, որի գլխավոր դերում Ամանդա Սեյֆրիդն է, եւ որը Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, Էգոյանը նշեց.

«Ցանկությունը եւ ուժը շատ խճճված բաներ են: Մենք շատ բարդ ժամանակաշրջանում ենք ապրում եւ պետք է դա գիտակցենք: Երբեմն այն, ինչ մենք ցանկանում ենք, իրականում այն չէ, ինչ մեզ պետք է: Ես շնորհակալ եմ Ամանդա Սեյֆրիդին, քանի որ նա խաղում է շատ միայնակ մարդու, որը շրջապատված է 7 տարբեր տղամարդկանցով՝ անցյալից, ներկայից, ապագայից, եւ նա այս ամենը ներկայացնում է շատ անսովոր ճանապարհով»:

Հավելենք, որ երեկույթը կազմակերպել էր  Yerevan Projects-ը:

449036686_784562927198463_6026680273396328656_n.jpg (241 KB)

449374895_839933784299127_4810263258795357675_n.jpg (621 KB)

449380847_1451720732894754_8019560017988806696_n.jpg (498 KB)

449531261_385481464549089_7147245719280498148_n.jpg (124 KB)

449887058_702178242054121_2041656214299740848_n.jpg (445 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել