«Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում սկսվել են նոր եւ անմոռանալի համերգային երեկոներ։ Հուլիսի 17-ին սիրված եւ ճանաչված Լեւոն Մալխասյանը ելույթ ունեցավ իր բենդի հետ միասին, որի մասն են կազմում Նիկողայոս Վարդանյանը՝ (կոնտրաբաս), եւ Արամ Գեւորգյանը (Արամո)՝ հարվածային գործիքներ եւ վոկալ):
Տաղանդավոր երաժիշտները ապահովեցին ջազի, «Կարաս» գինու եւ չքնաղ տեսարանների համադրությունը՝ ներկաներին պարգեւելով եզակի երեկո։ Ջազը՝ իր ազատական ոճով եւ հույզերով, մեծ տարածում ունի երեւանցիների շրջանում, նրանք վայելում են երաժշտության ջերմությունն ու գեղեցկությունը։
Երեւանը՝ իր յուրահատուկ պատմությամբ եւ մշակույթով, դառնում է իդեալական վայր ջազի համար, որտեղ քաղաքի լույսերն ու գիշերային կյանքի կենսուրախությունը լրացնում են երաժշտության մթնոլորտը։ Մի խոսքով, երեւանյան զով երեկոներ, «Կարաս» գինի, տանիք, ջազ եւ ռոմանտիկա։
«Կարաս» գինու վաճառքի եւ շուկայավարության տնօրեն Վարդգես Հովեյանի խոսքով՝ գինին առհասարակ կարող է համադրվել յուրաքանչյուր երաժշտության հետ, բայց հենց «Կարաս» գինիները էլ ավելի ստեղծագործ ու նորարարական են, ինչպես ջազ երաժշտությունը։ Իսկ, ահա, այդ երկուսի համադրությունը շատ գեղեցիկ է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ