Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Պարուհի Աննա Քալաշյանն այս տարի կնշի բեմական գործունեության 20 ամյակը

14:05, 23 հուլիսի

Պարուհի Աննա Քալաշյանը 30 տարեկան է։ Օգոստոսի 6-ին լրանում է պարուհի Աննա Քալաշյանի 30 եւ բեմական գործունեության 20 ամյակը։ Ստեղծագործական գործունեության 20 տարիների ընթացքում Աննա Քալաշյանը եղել է «Բարեկամություն» համույթի առաջատար մենապարուհի, «Inter Dance» պարային համույթի մենապարուհի, գլխավոր փորձավարուհի, Քալաշյան պարԱրվեստի դպրոցի հիմնադիր, եղել է բալետմեյստր Հայաստանի Պարի Պետական անսամբլում, Կադանս պարախմբում խորեոգրաֆ եւ մենապարուհի։

41b3888b-0ad5-4d21-836b-5383c16c7702.jpg (21 KB)

Նրա ստեղծագործական ճանապարհը բազմաժանր է՝ լիրիկական պարադերերից մինչեւ խորեոգրաֆիկ ներկայացումներ։ Դեռեւս երիտասարդ տարիքում նվաճած լինելով պարարվեստի բազում ժանրեր, նրան վստահել են ոճապես միմյանցից տարբերվող պարեր, որոնք նա փայլուն եւ եզակի կերպով կատարել է։ 

ce144376-3eb7-4688-9456-77233732b232.jpg (23 KB)

Բազմաժանր է նաեւ նրա՝ որպես խորեոգրաֆի ճանապարհը։ Խորապես գիտակցելով խորեոգրաֆի կրթության նշանակությունը՝ Աննա Քալաշյանը գերազանց արդյունքներով ավարտել է ԵԹԿՊԻ պարային ռեժիսուրա բաժինը։ Ի դեպ, 30-ամյակի առթիվ ընտրվել է կարգախոս՝ «365 օր Աննա Քալաշյանի հետ», որտեղ արժեվորվելու եւ վերաիմաստավորվելու են արտիստի անցած ճանապարհը, նրա կատարած պարադերերը, պարած համարները։ Կան նաեւ հաճելի անակնկալներ, որոնք կբացահայտվեն առաջիկայում։ 

de6114cd-c47c-44d9-87ed-7d89760517a1.jpg (23 KB)

Գուցե պարող արտիստի համար 30-ը մեծ է՝ սակայն ոչ Աննա Քալաշյանի, քանի որ պարարվեստի մեջ հասունացումն ու հասունությունը բերելու են նոր որակներ, որոնցով ուրախացնելու է իր հանդիսատեսին եւ շարքային արվեստասերին։ Աննա Քալաշյանը իր արտիստական ամբողջ ժամանակաշրջանում պարարվեստի նշաձողը միշտ բարձր է պահել եւ թողել յուրահատուկ տեսակ բոլոր սերունդների համար՝ լինելով ոգեշնչման բացառիկ աղբյուր։ 

f5ae9ac8-eb74-411b-b12a-0490f1fe6efa.jpg (53 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել