Լեգենդար Porsche 911 Turbo-ի 50-ամյակի կապակցությամբ Porsche Design-ը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ ժամացույցի երկու մոդել, որոնք մարմնավորում են լեգենդար սպորտային ավտոմեքենայի ոգին և արդյունավետությունը:
Chronograph 911 Turbo 50 Years ժամացույցը նվիրված է 1974 թվականին ներկայացված առաջին 911 Turbo-ին: Սահմանափակ, 1974 օրինակով թողարկված այս ժամացույցը հասանելի է բացառապես 911 Turbo 50 Years հատուկ նոր մոդելի սեփականատերերին: Այս մոդելը տարբերվում է թեթև տիտանե կորպուսով, որն արտացոլում է մեքենայի հավատարմությունը նվազագույն քաշին և առավելագույն արդյունավետությանը: Հետևի ծածկին փորագրված է մեքենայի սահմանափակ թողարկման համարը։

Հատկանշական է, որ Chronograph 911 Turbo 50 Years-ի դիզայնը արտացոլում է իր ավտոմոբիլային անալոգի բարձր արդյունավետության գեղագիտությունը՝ ռոտորով, որը մոդելավորվել է 911 Turbo-ի անիվի օրինակով: Դասական սև կաշվե ձեռնակապը պատրաստված է Porsche ավտոմեքենայի բնական կաշվից: Այս մոդելի արժեքը 12553 դոլար է։

Երկրորդ՝ Chronograph 1 - 50 Years 911 Turbo Edition-ը, ժամանակակից հարգանքի տուրք է օրիգինալ Chronograph I-ին, որը նախագծել է պրոֆեսոր Ֆերդինանդ Ալեքսանդր Պորշեն 1972 թվականին: Այս ժամացույցը նույնպես թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 500 հատ։ Դրա տիտանե կորպուսը պատված է տիտանի կարբիդի սև ծածկով, թվատախտակը, որը ոգեշնչված է առաջին 911 Turbo-ի սարքերի վահանակից, ունի սպիտակ սլաքներ և օպտիմալ ընթեռնելի ցուցիչներ, իսկ կարմիր վայրկենաչափ սլաքը սպորտային երանգ է հաղորդում: Դրանք հասանելի են 12000 դոլարով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:44, 29 նոյեմբերի
Հայկական ոճ․ անսպասելի համադրություններ և նիշային միտումներ՝ ոճային կերպարների համար14:37, 29 նոյեմբերի
«Սատանան շրջում է մեր մեջ»․ բրիտանացի հայտնի պատմաբանը բացատրել է, թե ինչու է հավատում Սատանայի գոյությանը13:22, 29 նոյեմբերի
Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է12:22, 29 նոյեմբերի
Փախավ ամուսնուց, գայթակղեց միլիոնատիրուհուն և դարձավ փարիզյան բոհեմի մուսան․ Արմեն Օհանյանի սկանդալային կյանքը10:30, 29 նոյեմբերի

09:00, 29 նոյեմբերի
Wine Scope․ Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին