Ամանորյա գիշեր, Երեւան. բոլորը իրարանցման մեջ են։ Լսվում է միայն մի բզզոց, որի մեջ միախառնված են վազքը, հոգնածությունը, շտապողականությունը եւ տոնի սպասումը։ Եթե կանգ առնեք այս ամբողջ քաոսի մեջ եւ լսեք, կնկատեք, թե ինչպես է անլսելի աղմուկը դադարում եւ վերածվում տարբեր էսքիզների: Ձեզ հետ կիսվում ենք այն ամենով, ինչ լսել ենք երեւանցիներից այս բուռն օրերին։
Երկու տիկիններ կանգնած են ստորգետնյա անցումում, եւ մեկը հոգնած հարցնում է մյուսին՝ «Ինչների՞ս է պետք այս բուդը։ Արդեն սիրտս խառնում է դրանից, չենք էլ հասցնում ուտել, միայն բարեկամությանն ենք հյուրասիրում»։
Տաքսու մեջ վարորդը, իմանալով ուղղությունը, ծանր հառաչում է եւ ասում, որ սուպերմարկետում այժմ ավելի շատ մարդ կա, քան Մոսկվայի մետրոյում պիկ ժամին։
Երկար հերթի մեջ մի ընտանիք է կանգնած։ Մինչ կինը նյարդայնանում է եւ փնտրում է համապատասխան ապրանքներ, ամուսինը բացում է պանրի փաթեթը եւ որդու հետ սկսում փորձել:
Տղամարդկանց ընկերախումբը տոնավաճառում քննարկում է ամանորյա երեկույթը.
- Խմելու բան վերցրե՞լ ես:
-Ես վերցրել եմ եւ՛ գինի, եւ՛ գարեջուր:
-Ի՞նչ գինի։ Իսկ օղի՞ն:
-Տնական, համեղ:
- Այ ընկեր, ուզում ես փչացնե՞լ մեր տոնը։
Ռուս երիտասարդ զույգը մտնում է սուպերմարկետ եւ մի պահ կանգ է առնում մարդկանց քանակից զարմացած։ Երեւում է, որ սա նրանց առաջին Ամանորն է Երեւանում։
Ավտոբուսում գտնվող մի կին դրամապանակից հանում է ճմրթված թղթի կտոր եւ իր մթերային ցուցակի անունների կողքին նշան է դնում:
Երշիկի վաճառասեղանի մոտ թոռան եւ տատիկի միջեւ երկխոսություն.
-Բա՛, ընտրի՛ր ո՞րն ես ուզում: Սա՞ եք նախընտրում:
-Ոչ, այս սիրելիս:
-Ուրեմն ի՞նչ։
-Մի սկսիր, սա էլ լավ է, նորմալ է:
«Մեզ նորմալ պետք չէ, մեզ քո սիրելին է պետք»,- նա վերցնում է տատիկի սիրելի նրբերշիկը․ «Գնանք մրգի մոտ, մանգո փորձե՞լ ես»։
NEWS.am STYLE-ը շնորհավորում է բոլորի Ամանորը։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը