Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

ՇոկTok. Իրինա Այվազյանը` կարոտի եւ որոշ ժամանակ սոցցանցերից ջնջվելու մասին

Yerevan Fashion Week-ի առաջին օրվա մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում

«Stylish faces». օծանելիքի փորձագետ Բոգդան Զիրյանովը՝ Հայաստանի բույրերի մասին

ՇոկTok. «Հորս սպանել են, երբ 15 տարեկան էի». տիկտոկեր Աշոտ (@ashayvi)

ՇոկTok. Տիկտոկեր Լոլան` առողջական խնդրի,«Հումորի լիգա»-ում կատարված սկանդալի ու հոր  բացակայության մասին

HAUSER-ը ժամանել է Երեւան․ երաժշտի տրամադրությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն փորձում է գուշակել հայերեն բառեր

Աննա Սեմենովիչը՝ Հայաստանի եւ Մարտ Բաբայանի հետ զուգերգի մասին. NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցը

12:03, 25 հունվարի

Ռուսական ճանաչված երգչուհի Աննա Սեմենովիչը NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր, Մարտ Բաբայանի հետ զուգերգի եւ Հայաստանի հանդեպ սիրո մասին:

Հիշեցնենք, որ Աննան եւ արդեն հանդիսատեսի սերը վայելով երգիչ Մարտ Բաբայանը «Люби» կոմպոզիցիայի հիման վրա զուգերգ են ձայնագրել: Ի դեպ, երաժշտության հեղինակը Մարտ Բաբայանն է:

Աննա, կպատմե՞ք, թե ինչպես ծնվեց զուգերգի գաղափարը: Ո՞վ էր հեղինակը:

Մի անգամ Մարտն ինձ զանգահարեց եւ ասաց, որ մի երգ ունի, որը կցանկանար ինձ հետ կատարել: Անկեղծ ասած՝ նման առաջարկներ հաճախ եմ ստանում: Բայց լրջորեն եմ մոտենում երգացանկի ընտրությանը: Մարտն ինձ ու իմ պրոդյուսերներին ցույց տվեց երգի նախնական ձայնագրությունը, եւ այն մեզ դուր եկավ: Շատ քնքուշ երգ է, այն պարզապես զուգերգի համար է ստեղծված: Մի քանի օր անց հանդիպեցինք ստուդիայում եւ սկսեցինք աշխատել:

Իսկ ինչպե՞ս եք աշխատում Մարտի հետ:

Մարտը պրոֆեսիոնալ արտիստ ու երաժիշտ է: Ինձ համար հաճելի էր նրա հետ աշխատելը: Նա շատ պահանջկոտ է, առաջին հերթին՝ ինքն իր հանդեպ: Երգի ուղղությամբ աշխատեցինք մի քանի օր, մինչեւ հասանք բոլորի համար ցանկալի արդյունքի: Ձայնագրման ստուդիայում շատ ջերմ ու ստեղծագործական մթնոլորտ էր տիրում: Մենք աշխատեցինք մի շնչով ու մեծ հաճույքով:

Ի՞նչ եք կարծում, «Люби» զուգերգը հիթ կդառնա՞:

Կարծում եմ՝ այս երգը լավ ստեղծագործական ճակատագիր կունենա: Մարտին հաջողվել է միաժամանակ նուրբ լիրիկական եւ պարային երգ ստեղծել: Գիտեմ, որ Հայաստանում այն արդեն մեծ ճանաչում է վայելում ռադիոյում: Որպես երգչուհի՝ ինձ համար այդ շատ հաճելի է: Վստահեցնում եմ. մեր երգն իսկական հիթ է դառնալու:

Երգն արդեն ձայնագրել եք, բայց հոլովակ դեռեւս չկա: Կլինի՞, արդյոք, եւ եթե այո, ապա ինչպիսի՞ն կլինի սյուժեն:

Հոլովակ անպայման կլինի: Նախատեսում ենք շատ մոտ ապագայում այն նկարահանել: Իսկ թե ինչպիսին է լինելու, առայժմ ինձ համար էլ գաղտնիք է: Այդ հարցում ամբողջությամբ վստահում եմ Մարտին ու նրա թիմին: Վստահ եմ, որ արդյունքը շատ լավն է լինելու:

Դուք եղել եք Հայաստանում: Այն, որ Մարտն արմատներով այս երկրից է, Ձեզ համար որեւէ դեր խաղացե՞լ է:

Այո, ես Հայաստանում մի քանի անգամ եմ եղել: Շատ եմ սիրում հայերին: Հյուրընկալ, հրաշալի ժողովուրդ է: Մարտն իր ազգի իսկական ներկայացուցիչ է. բարի, անկեղծ ու տաղանդավոր:

Իսկ այցելությունների ընթացքում ի՞նչ եք հասցրել տեսնել Հայաստանում:

Իհարկե, ինձ վրա մեծ տպավորություն է թողել Երեւանը: Հիասքանչ ու գեղեցիկ քաղաք է, իր անկրկնելի դիմագիծը պահպանած: Անսահման դուր եկավ հինավուրց Գեղարդի վանքը: Ես եղա սրբավայրերում, որոնք բառացիորեն հնություն ու պատմություն էին բուրում: 

Բացի «Люби» երգից, հիմա ուրիշ ինչո՞վ եք զբաղված:

Բազմաթիվ նախագծեր կան: Նոր երգեր եմ ձայնագրում, շրջագայում եմ: Շարունակում եմ խոհարարական շոու վարել: Մի քանի նախագծեր էլ կան հեռուստատեսության հետ կապված, բայց այդ մասին խոսելու իրավունք դեռեւս չունեմ: Վերջերս նորից ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացա: Հիմա բանակցություններ եմ վարում:

Չե՞ք ցանկանում համերգով Հայաստան այցելել: Վստահ եմ, Մարտի հետ Ձեր զուգերգը կողջունեն:

Մեծ հաճույքով: Հրավիրե՛ք: Ես սիրում եմ Հայաստանում ելույթ ունենալ: Միշտ հիասքանչ ընդունելություն է, շատ ջերմ ու ընկերական: Առավել եւս, հիմա ինձ հետ բեմում Մարտի նման հրաշալի արտիստ կա: Մեծ հաճույքով ձեզ հյուր կգամ:

Մարինա Ադուլյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում