Miu Miu-ն դարձել է 2024թ. ամենահանրահայտ նորաձեւ բրենդը։ Իտալական նորաձեւության բրենդը անցած տարի ամենահանրահայտ բրենդն էր աշխարհում, վկայում են Lyst Index-ի տվյալները։
Միուչա Պրադայի գլխավորությամբ Miu Miu-ն առաջատարն էր 2024թ. չորս եռամսյակներից երեքում՝ երկրորդ եռամսյակում պարտվելով Loewe-ին։ 2024թ. չորրորդ եռամսյակում բրենդն ունեցել է նաեւ երրորդ ամենահայտնի արտադրանքը՝ բրդե բաճկոնը, գրել է Robb Report-ը։
Prada-ն նաեւ ողջ տարվա ընթացքում մնացել է լավագույն եռյակում՝ 2024-ն ավարտելով վարկանիշի 3-րդ տեղում։ Saint Laurent-ը, սակայն, անշեղորեն բարձրացել է ողջ տարվա ընթացքում՝ չորրորդ եռամսյակում հասնելով 2-րդ տեղին։ Ամենահայտնի բրենդների հնգյակը եզրափակել են Loewe-ը՝ 4-րդ տեղ, Coach-ը՝ 5-րդ տեղ:
Coach-ի վերելքը բավական ուշագրավ է, քանի որ այն բարձրանում է տպավորիչ՝ 10 դիրքով: Բրենդի արտադրանքի պահանջարկն աճել է 65 տոկոսով։ Lyst-ը վերելքը վերագրում է Coach-ի հաջողությանը՝ Gen Z հաճախորդներին ներգրավելու, ինչպես նաեւ մրցակցային զեղչերի հարցում, որոնք թույլ են տվել ավելի շատ մարդկանց գնել Coach-ի արտադրանքը: Լեյբլը նաեւ ունեցել է իր ամենահայտնի արտադրանքը տարվա չորրորդ եռամսյակում, որի Brooklyn պայուսակի որոնումներն ավելացել են 46 տոկոսով:
Մի քանի այլ բրենդներ ավելի լավ են հանդես եկել նաեւ Lyst-ի վերջին ինդեքսում, որտեղ Ugg-ն առաջին անգամ հայտնվել է լավագույն տասնյակում: Վաճառքները սովորաբար ավելանում են ցուրտ ամիսներին, սակայն Ugg-ի որոնումներն ավելացել են ապշեցուցիչ՝ 358 տոկոսով տարվա վերջին երեք ամիսներին: (Բրենդը գրանցել է ավելի համեստ՝ 12 տոկոսանոց աճ նախորդ տարվա համեմատ)։ Մինչդեռ, ամենաարագ աճող բրենդներն են Our Legacy-ն, DeMellier-ը եւ Auralee-ն:
Իհարկե, այս տվյալները ներառում են գնորդի ընտրությունը եւ շահերը 2024թ. վերջի համար: Եվ շուտով կիմանանք, թե ինչպես է փոխվելու ճաշակն այս տարի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս10:43, 9 սեպտեմբերի
Խորը կտրվածքներ, թափանցիկ զգեստներ և մինիմալիստական գործվածք. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է բաց զգեստների արխիվը10:20, 9 սեպտեմբերի
Զվարճալի իրավիճակներ, քաղաքական հումոր ու «Մուշեղի մահը»․ «Ֆուլ Հաուսը» վերադարձավ ներկայացման տեսքով (VIDEO)09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար