Լոս Անջելեսում կայացավ «Grammy 2014» մրցանակաբաշխության 56-րդ արարողությունը: Հաղթողների անունները հայտնի էին դեռեւս արարողությունից առաջ, որն արդեն երրորդ անգամ անընդմեջ վարում էր ռեփեր Էլ Էլ Քուլ Ջեյը:
ռեփեր Էլ Էլ Քուլ Ջեյ
Նրան օգնում էին Մարկ Էնթոնին, Զաք Բրաունը, Գլորիա Էստեֆանը, Ալիշա Քիզը, Արիանա Գրանդեն, Ջեյմի Ֆոքսը, Աննա Քենդրիկը, Ջարեդ Լետոն, Բրունո Մարսը, Միգելը, Յոկո Օնոն, Սմոքի Ռոբինսոնը, Ռայան Սիքրեսթը, Սթիվեն Թայլերը:
Այս տարի Grammy-ի արարողությունը բացվեց Բեյոնսեի եւ Jay Z-ի ելույթով: Ամուսինները կատարեին Drunk in Love կոմպոզիցիան:
Այնուհետեւ ելույթ ունեցավ Մադոննան:
Մադոննա
Հեղինակավոր «Տարվա ձայնագրություն» անվանակարգում «Grammy»-ի արժանացավ 2013թ. գլխավոր հիթ Get Lucky երգը՝ ֆրանսիական Daft Punk դուետի եւ Ֆարել Ուիլյամսի կատարմամբ:
Անցյալ տարի Grammy-ի հոբելյանական արարողության Տարվա երգ էր ճանաչվել FUN խմբի «We Are Young» կոմպոզիցիան:
Նոր Զելանդիայից երգչուհի Լորդը «Տարվա երգ» մրցանակի արժանացավ «Royals» երգի համար:
Լորդ
Black Sabbath խումբը մրցանակ ստացավ «Լավագույն մեթալ-կատարում» անվանակարգում՝ «God is Dead?» կոմպոզիցիայի համար: Led Zeppelin-ը մրցանակ ստացավ հեղինակավոր «Լավագույն ռոք-ալբոմ» անվանակարգում («Celebration Day»): Լավագույն այլընտրանքային ալբոմ ճանաչվեց ամերիկյան Vampire Weekend ռոք խմբի «Modern Vampires of the City» սկավառակը:
Քեթի Փերի
Լավագույն R&B կատարում ճանաչվեց Snarky Puppy-ի եւ Լալա Հեթըուեյի «Something» կոմպոզիցիան:
Բրիտանական երգչուհի Ադելը երկու Grammy-ի արժանացավ. «Լավագույն կոմպոզիցիա՝ տեսողական ներկայացմամբ» եւ «Լավագույն երգ՝ գրված տեսողական ներկայացմամբ» անվանակարգերում՝ «Skyfall» կոմպոզիցիայի համար
Pink-ի եւ Nate Ruess-ի ելույթը
Լավագույն երաժշտական ֆիլմի համար մրցանակ ստացավ Փոլ ՄաքՔարթնին՝ «Live Kisses» փաստագրական համերգ-ժապավենի համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար