Սուրբ Վալենտինի օրը միմյանց ինչ–որ առանձնահատուկ բան ասելու առիթ է: Ոմանք բառերով են ասում, մյուսները` հայացքով, ինչ-որ մեկն էլ նախընտրում է խոսել համերի եւ բույրերի լեզվով: Մեկ բաժակ լավ գինին կամ անսովոր ըմպելիքը կարող են զգացմունքները փոխանցել նույնքան լավ, որքան խոստովանությունը. դրանք տոնին կհաղորդեն թեթեւություն, ջերմություն եւ լավ մթնոլորտ: Vino&Vino-ում կա խմիչքների հավաքածու, որոնք ստեղծված են հենց նման պահերի համար:
Սերը պղպջակների մեջ
Codorníu Anna

Ի՞նչը կարող է ավելի տոնական լինել, քան լավ փրփրուն գինու բացվող շշի ձայնը: Codorníu Anna–ն նուրբ պղպջակների պար է եւ էլեգանտության բույր: Ցիտրուսային ակցենտները միահյուսված են ծաղկային նուրբ նոտաներով, ասես սիրո խոստովանություն լինի` բույրերի լեզվով: Այն պարզապես cava չէ, այլ հարգանքի տուրք կրքին եւ ընտանեկան ավանդույթներին՝ ձոնված Աննա դե Կոդորնիուին՝ կնոջ, որի անունը դարձել է իսպանական փրփրուն գինիների մշակույթի խորհրդանիշ: Վայելե՛ք այն հյութալի ծովամթերքով, քաղցր հատապտուղներով կամ պարզապես սիրո կենացով:
Champagne Duval-Leroy
Ֆրանսիան սիրո երկիր է, ինչը լավագույնս արտացոլվում է Champagne Duval-Leroy-ում: Վարպետորեն ստեղծված այս շամպայնը ունի բյուրեղյա թարմություն՝ թեթեւ ցիտրուսային խաղերով։ Այս ընտանեկան պատմությունը սկսվեց 1859 թվականին, եւ այդ ժամանակվանից ի վեր նրա անունը կապվում է շքեղության եւ նրբաճաշակության հետ: Մեկ գավաթ այս ըմպելիքից եւ Փարիզը, իր շողշողացող լույսերով եւ առավոտյան կրուասանների բույրով, կդառնա ավելի մոտ:
Astoria Butterfly Rosé

Եթե հնարավոր լիներ որսալ ռոմանտիկան եւ լցնել այն գավաթների մեջ, ապա դա Astoria Butterfly Rosé կլիներ: Նուրբ վարդագույն երանգով իտալական սպումանտեն առանձնանում է հասած հատապտուղների թարմությամբ` մի փոքր կոկետություն հաղորդելով համին։ Այս ըմպելիքն ասես աստղերի տակ սիրահարների պար լինի՝ թեթեւ, կախարդիչ, հուզիչ:
Մի կում նրբագեղությո՞ւն, թե՞ թանձր կիրք
Gaja

Որոշ գինիներ նման են գլուխգործոցի, եւ GAJA ապրանքանիշի "GAIA & REY" Langhe-ն դրանցից մեկն է: Այստեղ հանդիպում են բյուրեղյա մաքրությունն ու էլեգանտ խորությունը՝ ստեղծելով համային երանգների սիմֆոնիա: Գավաթի մեջ դրա յուրաքանչյուր շարժն ասես սիրելիի ձեռքի թեթեւ հպում լինի՝ զուսպ, բայց հույզերով լի: Այն պարզապես սպիտակ գինի չէ, այլ գինեգործության արվեստ, իդեալական՝ ռոմանտիկ երեկոյի համար, որի ամեն պահն ուզում ես դաջել հիշողությանդ մեջ:
Fantini Edizione

Fantini Edizione-ն կիրք է՝ գավաթի մեջ։ Մուգ մրգերի խոր երանգներ, համեմունքային նոտաներ եւ երկար հետհամային վերջաբան. այս գինին ստեղծված է նրանց համար, որոնք ապրում են լիարժեք, սիրում են կրակոտ եւ չեն վախենում հույզերին տրվելուց: Պատկերացրեք ռոմանտիկ երեկո՝ հյութալի սթեյքով կամ հնեցված պանիրներով, մեկ գավաք իտալական այս հագեցած գինուց, եւ երեկոն դառնում է ճանապարհորդություն դեպի վայելքների աշխարհ։
Թունդ ըմպելիքներ՝ սիրահարներին զարմացնելու համար
Nikka Coffey Gin

Այս ջինը ստեղծված է նրանց համար, ովքեր չեն վախենում էքսպերիմենտներից։ Nikka Coffey Gin-ը համատեղում է ճապոնական թարմացնող ցիտրուսները՝ յուձուի տարբերվող համով եւ սանսյո պղպեղի նրբահամով: Սա հույզերի կոկտեյլ է, որը բացահայտվում է դասական ջին-տոնիկում, կամ մաքուր վիճակում, երբ ուզում ես զգալ համի յուրաքանչյուր ակորդը:
Maison Taketsuru Umeshu Genshu

Եզակի եւ արտահայտիչ համերի սիրահարների համար Maison Taketsuru Umeshu Genshu- ն առաջարկում է համարձակ զգայական փորձառություն: Ճապոնական այս լիկյորում հասած սալորի հագեցած նոտաներն են` նուրբ քաղցրությամբ: Սիրո նման այն բարդ է, բայց ներդաշնակ: Ավելի լավ է մատուցել մաքուր տեսքով կամ սառույցով` իդեալական նվեր նրանց համար, ովքեր գնահատում են խորությունը եւ ավանդույթները յուրաքանչյուր կումում։
Compass Box Whisky

Սերը, ինչպես լավ վիսկին, բացահայտվում է աստիճանաբար: Նրանց համար, ովքեր գնահատում են վիսկին, Compass Box-ը կուպաժավորումը վերածում է իսկական արվեստի՝ ստեղծելով բազմաշերտ խառնուրդներ, որոնցում յուրաքանչյուր նոտա ներդաշնակ է։ Անկախ նրանից՝ դա ծխացող տորֆի ակորդն է, թե փափուկ կարամելային երանգները, այս վիսկին ջերմ երեկոյի իդեալական ուղեկից է՝ լցված համով, մթնոլորտով եւ ռոմանտիկայով:
Յուրաքանչյուր շիշ պատմություն է, որտեղ ամեն ոք կգտնի իրենը: Գտե՛ք ձեր կատարյալ ըմպելիքը Vino&Vino-ում, որտեղ համատեղվում են որակն ու կիրքը: Թո՛ղ այս օրը ջերմանա քնքշությամբ եւ ձեր սիրելի ըմպելիքի գավաթով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ