«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Սեր յուրաքանչյուր կաթիլում. նվերների իդեալական ուղեցույց՝ Վալենտինի օրվա համար

16:31, 7 փետրվարի

Սուրբ Վալենտինի օրը միմյանց ինչ–որ առանձնահատուկ բան ասելու առիթ է: Ոմանք բառերով են ասում, մյուսները` հայացքով, ինչ-որ մեկն էլ նախընտրում է խոսել համերի եւ բույրերի լեզվով: Մեկ բաժակ լավ գինին կամ անսովոր ըմպելիքը կարող են զգացմունքները փոխանցել նույնքան լավ, որքան խոստովանությունը. դրանք տոնին կհաղորդեն թեթեւություն, ջերմություն եւ լավ մթնոլորտ: Vino&Vino-ում կա խմիչքների հավաքածու, որոնք ստեղծված են հենց նման պահերի համար:

Սերը պղպջակների մեջ

Codorníu Anna

38fde4e4-6856-472c-9be7-0d541f909082.jpeg (172 KB)

Ի՞նչը կարող է ավելի տոնական լինել, քան լավ փրփրուն գինու բացվող շշի ձայնը: Codorníu Anna–ն նուրբ պղպջակների պար է եւ էլեգանտության բույր: Ցիտրուսային ակցենտները միահյուսված են ծաղկային նուրբ նոտաներով, ասես սիրո խոստովանություն լինի` բույրերի լեզվով: Այն պարզապես cava չէ, այլ հարգանքի տուրք կրքին եւ ընտանեկան ավանդույթներին՝ ձոնված Աննա դե Կոդորնիուին՝ կնոջ, որի անունը դարձել է իսպանական փրփրուն գինիների մշակույթի խորհրդանիշ: Վայելե՛ք այն հյութալի ծովամթերքով, քաղցր հատապտուղներով կամ պարզապես սիրո կենացով:

Champagne Duval-Leroy

Ֆրանսիան սիրո երկիր է, ինչը լավագույնս արտացոլվում է Champagne Duval-Leroy-ում: Վարպետորեն ստեղծված այս շամպայնը ունի բյուրեղյա թարմություն՝ թեթեւ ցիտրուսային խաղերով։ Այս ընտանեկան պատմությունը սկսվեց 1859 թվականին, եւ այդ ժամանակվանից ի վեր նրա անունը կապվում է շքեղության եւ նրբաճաշակության հետ: Մեկ գավաթ այս ըմպելիքից եւ Փարիզը, իր շողշողացող լույսերով եւ առավոտյան կրուասանների բույրով, կդառնա ավելի մոտ:

Astoria Butterfly Rosé

IMG_2610-1.jpeg (79 KB)

Եթե ​​հնարավոր լիներ որսալ ռոմանտիկան եւ լցնել այն գավաթների մեջ, ապա դա Astoria Butterfly Rosé կլիներ: Նուրբ վարդագույն երանգով իտալական սպումանտեն  առանձնանում է հասած հատապտուղների թարմությամբ` մի փոքր կոկետություն հաղորդելով համին։ Այս ըմպելիքն ասես աստղերի տակ սիրահարների պար լինի՝ թեթեւ, կախարդիչ, հուզիչ:

Մի կում նրբագեղությո՞ւն, թե՞ թանձր կիրք

Gaja 

IMG_2602-1.jpeg (41 KB)

Որոշ գինիներ նման են գլուխգործոցի, եւ GAJA ապրանքանիշի "GAIA & REY" Langhe-ն դրանցից մեկն է: Այստեղ հանդիպում են բյուրեղյա մաքրությունն ու էլեգանտ խորությունը՝ ստեղծելով համային երանգների սիմֆոնիա: Գավաթի մեջ դրա յուրաքանչյուր շարժն ասես սիրելիի ձեռքի թեթեւ հպում լինի՝ զուսպ, բայց հույզերով լի: Այն պարզապես սպիտակ գինի չէ, այլ գինեգործության արվեստ, իդեալական՝ ռոմանտիկ երեկոյի համար, որի ամեն պահն ուզում ես դաջել  հիշողությանդ մեջ:

Fantini Edizione

2d225794-cff4-4f01-a8eb-563f5e5c20fd.jpeg (154 KB)

Fantini Edizione-ն կիրք է՝ գավաթի մեջ։ Մուգ մրգերի խոր երանգներ, համեմունքային նոտաներ եւ երկար հետհամային վերջաբան. այս գինին ստեղծված է նրանց համար, որոնք ապրում են լիարժեք, սիրում են կրակոտ եւ չեն վախենում հույզերին տրվելուց: Պատկերացրեք ռոմանտիկ երեկո՝ հյութալի սթեյքով կամ հնեցված պանիրներով, մեկ գավաք իտալական այս հագեցած գինուց, եւ երեկոն դառնում է ճանապարհորդություն դեպի վայելքների աշխարհ։

Թունդ ըմպելիքներ՝ սիրահարներին զարմացնելու համար 

Nikka Coffey Gin

IMG_2605-1.jpeg (79 KB)

Այս ջինը ստեղծված է նրանց համար, ովքեր չեն վախենում էքսպերիմենտներից։ Nikka Coffey Gin-ը համատեղում է ճապոնական թարմացնող ցիտրուսները՝ յուձուի տարբերվող համով եւ սանսյո պղպեղի նրբահամով: Սա հույզերի կոկտեյլ է, որը բացահայտվում է դասական ջին-տոնիկում, կամ մաքուր վիճակում, երբ ուզում ես զգալ համի յուրաքանչյուր ակորդը:

Maison Taketsuru Umeshu Genshu

6fed9485-6429-4755-9712-6c543c72b92b.jpeg (160 KB)

Եզակի եւ արտահայտիչ համերի սիրահարների համար Maison Taketsuru Umeshu Genshu- ն առաջարկում է համարձակ զգայական փորձառություն: Ճապոնական այս լիկյորում հասած սալորի հագեցած նոտաներն են` նուրբ քաղցրությամբ: Սիրո նման այն բարդ է, բայց ներդաշնակ: Ավելի լավ է մատուցել մաքուր տեսքով կամ սառույցով` իդեալական նվեր նրանց համար, ովքեր գնահատում են խորությունը եւ ավանդույթները  յուրաքանչյուր կումում։ 

Compass Box Whisky

IMG_2608.jpeg (179 KB)

Սերը, ինչպես լավ վիսկին, բացահայտվում է աստիճանաբար: Նրանց համար, ովքեր գնահատում են վիսկին, Compass Box-ը կուպաժավորումը վերածում է իսկական արվեստի՝ ստեղծելով բազմաշերտ խառնուրդներ, որոնցում յուրաքանչյուր նոտա ներդաշնակ է։ Անկախ նրանից՝ դա ծխացող տորֆի ակորդն է, թե փափուկ կարամելային երանգները, այս վիսկին ջերմ երեկոյի իդեալական ուղեկից է՝ լցված համով, մթնոլորտով եւ ռոմանտիկայով:

Յուրաքանչյուր շիշ պատմություն է, որտեղ ամեն ոք կգտնի իրենը: Գտե՛ք ձեր կատարյալ ըմպելիքը Vino&Vino-ում, որտեղ համատեղվում են որակն ու կիրքը: Թո՛ղ այս օրը ջերմանա քնքշությամբ եւ ձեր սիրելի ըմպելիքի գավաթով:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search