«Առաջին Ակումբը» տեւական ժամանակ է՝ չունի նոր թողարկումներ, ինչը դիտողների մոտ տարբեր հարցեր է առաջացրել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում «Նոր ալիք»-ի պրոդյուսեր Անուշիկ Խերունցը հաստատեց ակումբի փակման մասին լուրը՝ նշելով «կան որոշակի խոչընդոտներ»:
«Որոշում է կայացվել փակել «Առաջին Ակումբ» հաղորդումը։ Կան որոշակի խոչընդոտներ, որոնք անհնարին են դարձնում հաղորդման հետագա գոյությունը»,-ասաց պրոդյուսերը:
Մեզ հետ զրույցում «Առաջին Ակումբ» հաղորդման տնօրեն Հայկ Քեշիշյանը հավելեց. «Հստակ ազդանշաններ ենք ստացել, որ «Առաջին Ակումբի» երկրորդ եթերաշրջանում միացած դերասանները մտածված միացել էին թիմին, որպեսզի քանդեն կոլեկտիվը: Ցավոք, դա նրանց մոտ ստացվեց»:
NEWS.am STYLE-ը պարզաբանման համար զրուցեց նաեւ «Առաջին Ակումբ»-ի կրեատիվ պրոդյուսեր, հումորիստ Գրիգ Գեւորգյանի հետ: Վերջինը չցանկացավ մանրամասներ հայտնել կոնֆլիկտի վերաբերյալ, բայց նշեց, որ նախագծի դադարեցման համար մի քանի պատճառ կար: «Շատ են հարցնում, թե ինչու չկան «Առաջին Ակումբի» նոր թողարկումները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր հետաքրքրվում են, բայց պետք է տեղեկացնեմ, որ առաջիկայում դժվար տեսնեք հաղորդումը եթերում, որովհետեւ դադարեցնում ենք մեր աշխատանքը մի քանի պատճառով, բայց «Նոր Ալիքի» հետ բացարձակ խնդիր չկա: Ներքին խնդիրներ են, չեմ ուզում անուններ տալ ու ինտրիգներ մտցնել: Կարծում եմ՝ նոր նախագծեր կլինեն «Նոր Ալիք»-ում, որտեղ ներառված կլինեն «Առաջին Ակումբ»-ից որոշ մասնակիցներ, բայց, օրինակ, չեն լինի Օնոն եւ Մկոն. նրանց հետ համագործակցությունը չի շարունակվի»,-եզրափակեց նա:
P.S. NEWS.am STYLE-ն ու «Առաջին Ակումբի» թիմը շնորհավորում են բոլորին Ապրիլի 1-ի առթիվ:) Սա ընդամենը կատակ էր, լուրը չի համապատասխանում իրականությանը, եւ «Առաջին Ակումբի» նոր՝ երրորդ եթերաշրջանը, «Նոր Ալիքի» եթերում կլինի ապրիլից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:09, 26 հոկտեմբերի
«Պոռնոգրաֆիան այստեղ կապ չունի». մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղը անվանել է Z սերնդի սեռական ճգնաժամի հիմնական պատճառը22:31, 26 հոկտեմբերի
Եղջյուրներն՝ ընդդեմ խաչերի, երիտասարդներն՝ ընդդեմ մեծահասակների. Ինչպես Հելոուինը Հայաստանում բախում առաջացրեց սերունդների միջև21:19, 26 հոկտեմբերի
«Նա շատ է վախենում նրանից». Օքսանա Սամոիլովան հրաժարվել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմ՝ իրենց տանը տեղի ունեցած կրակոցներից հետո20:30, 26 հոկտեմբերի
Նյու Յորքում 89,000 դոլար արժողությամբ ռոբոտը սովորում է շփվել մարդկանց հետ, որպեսզի ապագայում կարողանա դայակ դառնալ19:06, 26 հոկտեմբերի
«Սպիտակ տան հաջորդ մամուլի քարտուղարը». Նիքի Մինաժը զարմացրել է՝ Թրամփի կողքին հայտնվելով16:36, 26 հոկտեմբերի
Արդյո՞ք Թոմ Բրեդիի հետ սիրավեպը պառակտում է առաջացնում Victoria's Secret-ի հրեշտակների միջև. Քենդիս Սվեյնփոլը` Իրինա Շեյքի և Ջոան Սմոլսի հետ դրամայի կիզակետում15:29, 26 հոկտեմբերի
Chanel-ի և Hermès-ի պայուսակները՝ որպես նվեր հյուրերին, Backstreet Boys և մեկ միլիոն շահելու հնարավորություն. Դրեյքը ոճային կերպով է նշել իր 40-ամյակը14:30, 26 հոկտեմբերի
Ինչպես Քեթի Փերին գտավ պատանեկության տարիների իր երազանքի սերը Ջասթին Թրյուդոյի հետ13:31, 26 հոկտեմբերի
Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները