Louis Vuitton-ի պայուսակ-ինքնաթիռը, որը ժամանակին դարձել էր ծաղրի առարկա իր անհեթեթության եւ թանկության պատճառով, այժմ վաճառվում է ցնցող՝ 60 000 դոլարով։
Խոսքը ինքնաթիռի տիպի պայուսակի մասին է՝ 39 000 դոլար արժողությամբ, որն ստեղծել է Վիրջիլ Աբլոն 2021թ. աշուն/ձմեռ հավաքածուի համար։ Հիմա այն վաճառվում է Sotheby's աճուրդում 60 000 դոլարով։

Այդ պայուսակը ծաղրի առարկա է դարձել 2021թ.: «Դուք կարող եք իսկական ինքնաթիռ գնել շատ ավելի էժան»,- գրել են սոցցանցերի օգտատերերը՝ ներկայացնելով լուսանկարներ 1968թ. Cessna 150-ի պատկերով, որը վաճառքի էր հանվել 32 300 դոլարով: «39 000 դոլարով ես կարող էի թռչել այդ պայուսակով»:
Բայց բոլորը չէ, որ ծաղրել են այն։ Նրանց շարքում, ովքեր իրականում գնել են այն, Քրիս Բրաունն էր, որը հպարտորեն ցուցադրել է դիզայներական իրը Instagram-ում՝ պնդելով, որ ինքն ԱՄՆ-ում միակ մարդն է, որն ունի այն:

Հիմա դա փոխելու հնարավորություն կա. Sotheby’s-ն առաջարկում է 2021թ. Louis Vuitton Virgil Abloh Ebene Monogram Coated Canvas պայուսակը արծաթե ֆուրնիտուրով, գրեթե կատարյալ վիճակում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:20, 22 սեպտեմբերի
Քայլի Ջենները փորփրել է Քիմ Քարդաշյանի զգեստապահարանը և վերստեղծել իր պաշտամունքային կերպարը10:47, 22 սեպտեմբերի
Սկանդալ Կոնգրեսում. Կին կոնգրեսականը մեղադրվում է երեք աշխատակիցների, այդ թվում՝ երկու կանանց հետ սիրավեպերի մեջ10:18, 22 սեպտեմբերի
«Ծնողի ամենավատ մղձավանջը». Սինդի Քրոուֆորդը անմխիթար վիճակում է 27–ամյա որդու ողբերգական մահից հետո09:00, 22 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:43, 22 սեպտեմբերի

23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն