Ֆրանսիական դիետան հաղթում է բոլոր կատեգորիաներում, ասում է բժիշկ և «The Ageless Revolution» գրքի հեղինակ Մայքլ Ազիզը:
«Գաղափարը, որ միջերկրածովյան դիետան իդեալական է, գալիս է «Յոթ երկրների» ուսումնասիրությունից, որը ցույց է տվել, որ հագեցած ճարպերով ցածր դիետաները կարող են կանխել սրտի հիվանդությունները»,-ասել է Ազիզը The Post-ին:
Սակայն նա չի հավատում դրան։ Ազիզն ասում է, որ ուսումնասիրությունը մանրակրկիտ ընտրել է երկրները՝ հարմար կերպով բացառելով այնպիսի վայրեր, ինչպիսիք են Ֆրանսիան և Շվեյցարիան, որտեղ հագեցած ճարպերը սննդի հիմնական բաղադրիչն են, բայց սրտի հիվանդությունների մակարդակը մնում է զարմանալիորեն ցածր:
Արդյունքում, Ազիզն ասում է, որ հասարակությունը թողել է կարագն ու պանիրը և փոխարենը որդեգրել հունական մեթոդը, որը նա սխալ է համարում։
«Կասկած չկա, որ միջերկրածովյան դիետան հիանալի է: Այն հարուստ է բանջարեղենով, մրգերով և ամբողջական ձավարեղենով, ավելի ճիշտ՝ օրական յոթից 11 չափաբաժիններով»,-ասում է նա:
Նա պնդում է, որ միջերկրածովյան դիետան հարմար չէ նստակյաց ապրելակերպի համար և կարող է հանգեցնել քաշի ավելացման, նա նույնիսկ այն անվանում է «վտանգավոր դիետա» նրանց համար, ովքեր փորձում են նիհարել:
Չափաբաժնի հսկողություն
«Ֆրանսիական դիետան ավելի լավ է քաշի համար»,- ասում է Ազիզը։ «Ուղղակի նայեք թվերին: Աշխարհում հույները գիրության մակարդակով զբաղեցնում են 43-րդ տեղը, մինչդեռ ֆրանսիացիները զբաղեցնում են 143-րդ տեղը՝ ամենացածրներից մեկն աշխարհում»:
Ազիզը կարծում է, որ գաղտնիքը չափաբաժինների վերահսկման մեջ է, որը, նրա կարծիքով, օգնում է վերահսկել կալորիաների ընդունումը՝ առանց սահմանափակող դիետաների դիմելու:
«Ֆրանսիական դիետան շեշտը դնում է ավելի փոքր չափաբաժինների և դանդաղ ուտելու վրա, ինչը նպաստում է ավելի լավ մարսողության և ավելի քիչ կալորիաների ընդունմանը»,-բացատրում է նա:
Ի հակադրություն, միջերկրածովյան դիետան պարունակում է ձիթապտղի յուղի, ընկույզների և ամբողջական ձավարեղենի մեծ չափաբաժիններ, որոնք, ըստ նրա, կարող են հանգեցնել չափից շատ ուտելու:
Կաթնային դելիկատեսներ
«Ֆրանսիական դիետան ներառում է ավելի շատ յուղայնությամբ կաթնամթերք, ինչպիսիք են պանիրն ու մածունը, որոնք ապահովում են կալցիում և վիտամին D», -ասում է նա: «Այս սնուցիչները հիանալի են ոսկորների առողջության համար»:
Ազիզը նաև պնդում է, որ ֆրանսիական դիետան լավագույն ընտրությունն է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար։
«Միջերկրածովյան դիետան սահմանափակում է կաթնամթերքը»,-ասում է Ազիզը։ Ֆրանսիայում հաստ աղիքի քաղցկեղ ախտորոշվում է 100000 մարդուց 22-ի մոտ, մինչդեռ Հունաստանում այդ թիվը հասնում է 149-ի, նշել է նա։
Գինի սննդի հետ
Երկու դիետաներն էլ խրախուսում են կարմիր գինու չափավոր օգտագործումը, սակայն Ազիզը նշել է, որ ֆրանսիացիները հակված են այն խմել ուտելու հետ միասին:
«Դա նվազեցնում է ալկոհոլի չափից ավելի օգտագործումը և բարելավում է սննդից պոլիֆենոլների կլանումը»,-ասում է նա։ Պոլիֆենոլները բուսական միացություններ են, որոնք հայտնի են իրենց հակաօքսիդանտ հատկություններով, որոնք օգնում են չեզոքացնել օրգանիզմում վնասակար ազատ ռադիկալները: |
«Սննդի հետ գինի խմելը նվազեցնում է արյան շաքարի մակարդակը և բարելավում մարսողությունը», -հավելել է Ազիզը:
Միսը կարևոր է
«Ֆրանսիական դիետան ներառում է ավելի շատ բարձրորակ միս, ներառյալ օրգանների միսը, ինչպիսին է լյարդը, որը հարուստ է երկաթով, B խմբի վիտամիններով և էական սննդանյութերով»,-ասում է Ազիզը:
«Միջերկրածովյան դիետան ավելի շատ հիմնված է ձկան վրա, որը հիանալի է օմեգա-3-ի համար, բայց կարող է երկաթի ցածր պարունակություն ունենալ և որոշ մարդկանց համար ոչ այնքան հագեցնող լինել»,-շարունակել է նա:
Ազիզն ասում է, որ սննդանյութերով հարուստ միսը մեր սննդակարգում ներառելը կարող է օգնել կանխել անեմիան և աջակցել ուղեղի աշխատանքին:
«Ֆրանսիական դիետան հաղթում է երկարակեցության մեջ»,-ասում է Ազիզը։ Ֆրանսիայում կյանքի միջին տեւողությունը 83 տարի է՝ Հունաստանում 81 տարվա համեմատ։
«Այս տվյալները վկայում են այն մասին, որ չնայած շատ յուղոտ մթերքներ ուտելուն, ֆրանսիացիները մնում են ավելի նիհար և առողջ՝ հավանաբար չափաբաժինների վերահսկման և ճաշի ընդունման ժամանակահատվածի շնորհիվ»,-եզրափակել է Ազիզը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ