«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Ֆիլմն ապրում է դիտելուց հետո, և երբ սահմանափակումներ չես դնում, այն ընդլայնում է լսարանը». «Ավրորայի արշալույսը» ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյան

10:30, 24 ապրիլի

2022 թվականին աշխարհը տեսավ «Ավրորայի արշալույսը» ֆիլմը՝ Իննա Սահակյանի՝ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմային նվիրված անիմացիոն ժապավենը։ Ֆիլմն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների և համաշխարհային կինոքննադատների ու կինոգործիչների վրա ուժեղ տպավորություն է թողել։

инга4.jpg (26 KB)

Ֆիլմը նվիրված է Ավրորա Մարդիգանյանին՝ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած կնոջը։ Իր կյանքի ընթացքում Ավրորան մի քանի արխիվային հարցազրույցներ է տվել, որոնք անիմացիոն ֆիլմի սյուժեի համար հիմք են ծառայել։

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի՝ մենք զրուցել ենք ֆիլմի ռեժիսորի հետ՝ բացահայտելով ժապավենի առանցքային առանձնահատկությունները, որոնց հաղորդակից ենք դարձնում ձեզ։

 Տարբեր ժանրեր՝ անիմացիան և փաստագրությունը սինթեզելու մտահղացման մասին

— Մենք փորձել ենք միաձուլել անիմացիան և վերակերտվածքը: Անիմացիան ծանր նյութի, մարդկանց հիշողությունների, պատմության հետ աշխատելու բազում հնարավորություններ է ընձեռում։ Եվ ինձ համար, որպես վավերագրողի, արխիվային հարցազրույցները և այլ նյութերը չափազանց կարևոր էին այս պատմությունն առաջին դեմքով շարադրելու առումով: Մեր տրամադրության տակ բազմաթիվ տարբեր փաստաթղթեր ու ապացույցներ ունեինք, բայց, ցավոք, հերոսուհու հետ զրուցելու հնարավորություն չկար, ուստի ստիպված էինք գտնել մի տեսողական գործիք, որն այս պատմության մեջ կաշխատեր լայն լսարանի համար: Անշուշտ, հայ հանդիսատեսը մեզ համար անչափ կարևոր է, բայց ի սկզբանե ձգտում էինք ստեղծել մի ֆիլմ, որը մեր պատմությունը կպատմի ամբողջ աշխարհին, հատկապես օտարերկրյա երիտասարդ հանդիսատեսին։

Նման ծավալի տեղեկատվության պարագայում ինչպե՞ս է ընթացել նյութի ընտրությունը՝ ինչն է ներառվելու պատմողական շարանի և սյուժեի մեջ և ի՞նչը կմնա կադրից դուրս:

— Ես իմ առջև խնդիր էի դրել «զտել» պատմությունը երևակայության արգասիքից՝ կողմնորոշվելով Ավրորայի հետ տարբեր տարիներին արված ու տեսագրած երեք հարցազրույցներով: Հենց սա էլ ընկած է սյուժեի, ինչպես նաև պատմական փաստաթղթի հիմքում։ Եթե ​​ես՝ որպես ընթերցող և հանդիսատես, չեմ հավատում ինչ-որ փաստի կամ վստահ չեմ դրանում, դա սյուժեի մեջ ամենևին չեմ ներառում։ Հենց դրա համար էլ ֆիլմում հիմնվել ենք պատմական արժանահավատության վրա:

инга2.jpg (48 KB)

Ի սկզբանե մեր խնդիրն էր պատմությունը պատմել 5 տարվա միջև կատարված ժամանակամիջոցում, այսինքն՝ 1915-1920 թվականներին, քանի որ ամբողջ պատմությունը մեկ ֆիլմում տեղավորելն անիրագործելի է։ Հայոց ցեղասպանության թանգարանի հետ համագործակցելիս ես ուսումնասիրեցի արխիվները և կարդացի 5 տարբեր հարցազրույցներ Ավրորայի հայրենի Չմշկածագ գյուղի մարդկանց հետ: Դա միաժամանակ մեզ օգնեց ավելի լավ ըմռնել ամբողջ պատմության առանձնահատկությունները: Արժանահավատությունն ինձ համար գլխավոր գերակայությունն է:

Համագործակցեցինք նաև «Զորյան» հիմնադրամի հետ, որն, ըստ էության, ֆիլմի շարժիչ ուժը դարձավ։ Նրանց հետ մեր մյուս նախագծի շրջանակում ինձ տարբեր հարցազրույցներ ուղարկեցին, մեր մեջ միտք հղացավ ընտրել 10 պատմություն և դրանք ցուցադրել անիմացիայի միջոցով, և դրանցից մեկը Ավրորայի հարցազրույցն էր, որն ամեն ինչ փոխեց, և ծնվեց ամբողջությամբ Ավրորայի պատմությանը նվիրված այս նախագծի գաղափարը։

Կերպարները շատ կենսաթրթիռ դեմքեր և ակտիվ դիմախաղ ունեն, ինչն այնքան էլ բնորոշ չէ անիմացիոն ֆիլմերին։ Ինչպե՞ս են ընթացել կերպարների նկարահանումները. կա՞ր դերասան, որը խաղացել է այդ ամենը, իսկ հետո նրա խաղը անիմացիայի է վերածվել, թե՞ դա բացառապես թվային արտադրանք է:

-Այո, մենք ներգրավել ենք դերասաններ, դա գեղարվեստական ​​նկարահանման անչափ խրթին տեխնիկա է։ Դերասաններին անիմացիայի ենք վերածել, բայց հիմնական մասը սկզբում նկարվել է։

Մի դրվագում ցույց է տրված, թե ինչպես են այգու խայտաբղետ բողբոջները հերոսների մահից հետո կարմիրով ներկվում: Դա հատկապես ակնառու է տնային թատրոնի տեսարաններում: Կարո՞ղ եք ավելի հանգամանորեն պատմել այդ տեսարանների մասին:

-Այս ամենը մաքուր սիմվոլիզմ է։ Շատ տեսարաններում մենք ավելացրել ենք մեր հեղինակային տեսլականը։ Ընտանեկան թատրոնի տեսարանը մեր ազատ մեկնաբանությունն ու գեղարվեստական ​​քայլն է։ Հիմնվելով արխիվային հարցազրույցների վրա՝ իմացանք, որ Ավրորայի ընտանիքի անդամների մահը շատ արագ և մռայլ էր, և ֆիլմում դա ընդամենը մի քանի րոպե է տևել, ուստի որոշեցինք ֆիլմի սկզբում երջանիկ մեկնարկային կետ ցույց տալ և մահը շիտակ չպատկերել: Տնային թատրոնը պատմության ամենալուսավոր հատվածն է, և դա անհրաժեշտ է ֆիլմի առաջին 20 րոպեի ընթացքում բոլոր գլխավոր հերոսների մահը չցուցադրելու համար, տարօրինակ կլիներ, ուստի որոշեցինք դա գեղարվեստորեն խաղարկել։

инга5.png (376 KB)

Ժապավենում մռայլ դրվագները հասկանալի պատճառներով անհամեմատ շատ են։ Իրենց դաժանությամբ շատ հիշվող մի քանի դրվագներ կան: Ի՞նչ եք կարծում, պե՞տք է խնայել հանդիսատեսին և նման կադրերը մեղմացնել։

— Զգույշ և հավասարակշռված լինելը միանշանակ անհրաժեշտ է։ Դա կարևոր է, քանի որ փաստագրական ֆիլմերում բարոյականության հարցը շատ սուր է դրված։ Կարևոր է հանդիսատեսին չկորցնելը։ Ես մանրակրկիտ կերպով ընտրեցի, թե ինչ ներառեմ ֆիլմում, որտեղ շատ ցնցող մանրամասներ կային, բայց եթե դրանք բոլորը տեղադրես և անձնական պատմությամբ չշաղախես, հանդիսատեսին շատ հեշտ կկորցնես: Դե ո՞վ կդիտի մի ֆիլմ, որտեղ բոլոր գլխավոր հերոսները դաժան մահով մեռնում են առաջին 20 րոպեի ընթացքում։ 

Նիզակներով խոցված աղջիկներին առնչվող դրվագն այդ համատեքստում թերևս ամենաազդեցիկներից է...

-Այդ տեսարանն անչափ կարևոր է ինձ համար։ Աղջիկների մահն Ավրորան նկարագրում է տարբեր տարիների իր երեք հարցազրույցներում։ Նպատակս իրական անտանելիությունը ցույց տալն էր, բայց այդ մեկ տեսարանն ընդգրկելով՝ հրաժարվեցի շատ այլ դրվագներից, քանի որ մեկը բավական է, իմաստ չունի նման բազմաթիվ տեսարաններով հեռուստադիտողի վրա ճնշում գործադրել։ Նման թեմաներում հավասարակշռելու ունակությունը չափազանց կարևոր է։

инга3.jpg (71 KB)

Անձամբ ինձ համար այս տեսարանը ևս անչափ կարևոր էր, քանի որ դրան գեղարվեստական ​​մոտիվ ավելացրի։ Երբ աղջիկների արյունը թափվում է գետնին, այն վերածվում է կարմիր գորգի։ Ինձ համար դա ֆիլմի ամենահաջող տեսարաններից մեկն է և ցույց է տալիս այն հնարավորությունները, որոնք անիմացիան ունի նման ժանրում աշխատելիս:

Կպատմե՞ք կադրից դուրս հնչող ձայնում գործածված հայերենի բարբառի մասին, և ո՞վ է այն հնչյունավորել:

Որպես վավերագրողի՝ ինձ համար պատմական ճշմարտությունը շատ կարևոր է, ուստի մենք ջանացինք պահպանել Ավրորայի բարբառը։ Դա Օսմանյան Թուրքիայում գործածվող արևմտահայերեն է, այն տարբերվում է մեզ սովորած հայերենից, բայց որոշ շրջաններում դեռ ակտիվ գործածվում է։ Մենք երկար փնտրեցինք և գտանք այս շրջաններից այս բարբառով խոսող հայի` Արփի Պետրոսյան անունով մի սքանչելի աղջկա, նա հնչունային դերասանուհի չէ, բայց բազմաթիվ թեկնածուների մեջ մենք հենց նրան ընտրեցինք։

Իսկ ինչ վերաբերում է թիմին, այն բավական ինտերնացիոնալ է:

— Այո, մենք համագործակցել ենք աշխարհի տարբեր ծայրերից եկած տաղանդավոր երիտասարդների հետ։ Կինոյում թիմային աշխատանքը չափազանց կարևոր է։ Զարմանալի չէ, որ ֆիլմի վերջին ենթագրերը տևում են 6 րոպե: Թիմի յուրաքանչյուր անդամ կարևոր է:

Ինչո՞վ է հիմնաավորված եզրափակիչում փաստական ամփոփումը:

— Եզրափակիչ բոլոր ենթագրերը ծառայում են հեռուստադիտողին տեղեկացնելուն, որն այնքան էլ խորամուխչի լինում այդ պատմության մեջ, որքան մենք: Ցանկանում էինք միջազգային լայն լսարանին հասցնել շատ կարևոր փաստեր, որոնց մասին պարզապես պետք է տեղեկացված լինեն։

Ավրորայի նման հաջողությունից հետո ի՞նչ նոր բարձունքների եք նախատեսում հասնել մոտ ապագայում։

— Ես մտածում եմ ֆիլմերի կարևորության մասին, ընտրում եմ այն, ինչն ինձ հետաքրքրում է և ինչին կցանկանայի հաղորդակից դարձնել ուրիշներին, քանի որ ինձ համար կարևոր է, որ ֆիլմը ռեզոնանս առաջացնի հանդիսատեսի շրջանում: Այժմ աշխատում եմ մի քանի նախագծերի վրա, որոնք դեռ պատրաստ չեմ բացահայտելու։ Միայն կասեմ, որ դրանք նվիրված են բարդ թեմաների, մեկն առնչվում է Արցախում դատաբժշկական փորձագետների պատմությանը, մյուսը նվիրված է ծերանոցին, մշակման փուլում է նաև նոր նախագիծ՝ նվիրված արցախյան իրադարձություններին։ Ավրորայից հետո ես որոշեցի, որ կուշտ եմ պատերազմների, բռնությունների և այս թեմայից, բայց, ինչպես ասում են, եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, պատմիր քո ծրագրերի մասին, և ես դարձյալ խորասուզված եմ այս թեմաների մեջ։

Ռեգինա Մելիքյան

Լուսանկարները՝ ռեժիսորի անձնական արխիվից

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search