Կուլտային ռեժիսոր Մարտին Սկորսեզեն նկարահանել է վավերագրական ֆիլմ Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի մասին, որտեղ ներկայացվում են զրույցները հովվապետի եւ Սկորսեզեի միջեւ, ներառյալ այն մեկը, որն, ըստ ֆիլմն ստեղծողի, պապի վերջին նման հարցազրույցն էր, տեղեկացրել է The Guardian-ը։
«Aldeas – A New Story»-ն մանրամասն կպատմի Scholas Occurrentes-ի աշխատանքի մասին, ոչ առեւտրային միջազգային կազմակերպություն, որը հիմնել է պապը 2013թ.՝ առաջ մղելու համար այն, ինչը նա անվանում էր երիտասարդության հետ «Հանդիպման մշակույթ»։
Aldeas Scholas Filmը եւ Sikelia Productions-ը հայտարարել են, որ վավերագրական ֆիլմը դառնալու է «անանց հավատի վկայությունն այն բանին, որ ստեղծագործությունը ոչ միայն արտահայտվելու միջոց է, այլեւ դեպի հույս եւ տրանսֆորմացիա տանող ճանապարհ»։
Իր մահվանից առաջ Ֆրանցիսկոս պապը Aldeas-ն անվանել է «չափազանց պոետիկ եւ շատ կառուցողական նախագիծ, որովհետեւ այն անդրադառնում է մարդկային կյանքի արմատներին, մարդկային շփմանը, մարդկային կոնֆլիկտներին... կենսական ուղու էությանը»։
«Այժմ, ինչպես երբեք, մենք պետք է խոսենք միմյանց հետ, լսենք միմյանց։ Դրան հասնելու լավագույն միջոցներից մեկը պատմություններ ներկայացնելն է այն մասին, թե ով ենք մենք՝ արտացոլված մեր անձնական կյանքում եւ փորձի մեջ։ Դա օգնում է մեզ հասկանալ եւ գնահատել այն, թե ինչպես է մեզանից յուրաքանչյուրը տեսնում աշխարհը։ Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար կարեւոր էր, որպեսզի մարդիկ ողջ աշխարհում գաղափարներ փոխանակեն հարգանքով՝ պահպանելով իրենց մշակութային ինքնությունը, եւ կինոն դրա լավագույն միջոցն է»,- հայտնել է ռեժիսորը։
Սկորսեզեն շատ անգամ է հանդիպել Ֆրանցիսկոս պապի հետ, եւ նրանց զրույցները երբեմն ոգեշնչել են ռեժիսորին։
Երբ Ֆրանցիսկոսը մահացավ ապրիլի 21-ին, Սկորսեզեն նրան հիշել է որպես «բոլոր առումներով հիանալի մարդ»։ «Նա ընդունում էր իր սեփական թերությունները»,- ասել է նա։ «Նա ուսումնասիրում էր իմաստությունը։ Նա ուսումնասիրում էր բարությունը։ Նա անսասան հավատարմություն ուներ բարությանը։
Հոգու խորքում նա գիտեր, որ տգիտությունը մարդկության ահավոր ժանտախտն է։ Ուստի նա երբեք չի դադարել սովորել։ Եվ նա երբեք չի դադարել լուսավորել։ Եվ նա ընդունում էր, դասավանդում եւ գործադրում ներումը։ Համընդհանուր եւ մշտական ներումը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար