«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Chanel-ի վաճառքը 2020 թվականից ի վեր առաջին անգամ նվազել է, քանի որ ընկերությունը վերանայում է գնային քաղաքականությունը

19:28, 22 մայիսի

Ֆրանսիական Chanel նորաձևության տունը գրանցել է իր առաջին վաճառքի անկումը 2020 թվականից ի վեր․ 2023 թվականին եկամուտը նվազել է 4.3%-ով՝ հասնելով 18.7 միլիարդ դոլարի, իսկ գործառնական շահույթը՝ 30%-ով՝ հասնելով 4.5 միլիարդ դոլարի։ Աճի դանդաղման պայմաններում ընկերությունը որոշել է վերանայել իր գների բարձրացման ռազմավարությունը և դադարեցնել ագրեսիվ ներդրումները նոր շուկաներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Մեքսիկայում և Կանադայում։

Chanel-ի գործադիր տնօրեն Լինա Նայարը և ֆինանսական տնօրեն Ֆիլիպ Բլոնդիոն շքեղության շուկայում ստեղծված իրավիճակը անվանել են «մարտահրավերային», հաղորդում է Business of Fashion-ը։ Անկումին չնայած՝ Chanel-ը դեռևս «շատ առողջ մակարդակի» վրա է և պատրաստվում է վերաբրենդավորվել նոր ստեղծագործական տնօրեն Մաթյո Բլազիի ղեկավարությամբ, ասել է Բլոնդիոն։

«Այս արդյունքը հաջորդում է աննախադեպ աճին, որի արդյունքում եկամուտները գրեթե կրկնապատկվել են երեք տարվա ընթացքում։ Աշխարհում հիմա դժվար ժամանակներ են, և դրանք մնում են այդպիսին», - ասում է Լինա Նայարը։

Ավելի քիչ գների բարձրացումներ, բայց 48 նոր խանութներ

Չնայած շահույթի անկմանը, Chanel-ը չունի իր գործունեությունը կրճատելու ծրագրեր։ 2024 թվականին ապրանքանիշը նախատեսում է ամբողջ աշխարհում բացել 48 նոր խանութ։ Նայարը շեշտում է.

«Մենք միշտ երկարաժամկետ մոտեցում ենք որդեգրում։ Chanel-ը վերելքներ և վայրէջքներ է ապրել ավելի քան 100 տարի, և հենց այդ ժամանակահատվածներում ենք մենք վերանայում, թե ինչն է մեզ դարձնում եզակի»։

Եկամտի անկման հիմնական պատճառը կաշվե իրերի, մասնավորապես՝ պայուսակների պահանջարկի նվազումն էր։ Միևնույն ժամանակ, ժամացույցների և ոսկերչական ոլորտները ցուցաբերեցին «դինամիկ աճ»։

Chanel-ը վերանայում է գների բարձրացման ռազմավարությունը

Վերջին տարիներին ապրանքանիշը քննադատության է ենթարկվել արագ աճող գների համար, օրինակ՝ պաշտամունքային Flap միջին չափի պայուսակի գինը գրեթե կրկնապատկվել է 2019 թվականից ի վեր։ 2023 թվականին Chanel-ը մեղմացրել է իր դիրքորոշումը՝ միջին գների աճը կազմելով 3%, ինչը, ըստ Բլոնդիոյի, «համապատասխանում է համաշխարհային գնաճին, իսկ երբեմն՝ ավելի ցածր»։

«Մենք կշարունակենք հետևել այս քաղաքականությանը 2025 թվականին՝ վերահսկելով գները և ճշգրտելով դրանք գնաճին համապատասխան», - ասում է ֆինանսական տնօրենը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search