Կաննի 2025 թ․ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», շնորհվեց իրանցի հայտնի ընդդիմադիր ռեժիսոր Ջաֆար Փանահիին՝ իր նոր ֆիլմի՝ «Դա պարզապես դժբախտ պատահար էր» («It Was Just an Accident») համար։ Այս հաղթանակը պատմական է ռեժիսորի համար, որին վերջին 15 տարում արգելված է լքել Իրանը։
Մրցանակը Փանահիին է հանձնել ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը։ Երեք տարի առաջ ռեժիսորը բանտարկվել էր Իրանում և հացադուլ հայտարարել։ Չնայած տևական սահմանափակումներին և աշխատանքային արգելքին՝ Փանահին շարունակում էր գաղտնի ֆիլմեր նկարահանել․ «Սա ֆիլմ չէ»-ն ստեղծվել է հենց իր հյուրասենյակում, իսկ «Տաքսի»-ն՝ մեքենայի ներսում։
Հաղթողին հայտարարելուց հետո դահլիճը Փանահիին դիմավորեց երկարատև ծափահարություններով։ Կատարվածից ապշած՝ ռեժիսորը բարձրացրել ձեռքերն ու ոտքի կանգնել՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին ու հանդիսատեսին։ Բեմում նրան ջերմորեն ողջունել է ժյուրիի նախագահ Ժյուլիետ Բինոշը, որը դեռևս 2010-ին Կաննում բարձրացրել էր ռեժիսորի անունով ցուցանակը՝ ի նշան աջակցության, երբ նա տնային կալանքի տակ էր։
«Դա պարզապես դժբախտ պատահար էր» ֆիլմի հաղթանակը շարունակեց ամերիկյան անկախ դիստրիբյուտոր Neon-ի աննախադեպ հաջողությունների շարքը։ Ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի հյուսիսամերիկյան տարածքի ցուցադրության իրավունքը։ Neon-ն արդեն վեց անգամ անընդմեջ ապահովել է «Ոսկե արմավենու ճյուղի» հաղթող ֆիլմերի ցուցադրությունը՝ ներառյալ «Մակաբույծը», «Տիտանը», «Տխրության եռանկյունին», «Անկման անատոմիան» և «Անորա»-ն։
2025 թվականի Կաննի կինոփառատոնի հաղթողները
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության11:17, 5 սեպտեմբերի
Ջորջ Քլունին մտադիր չէ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. դերասանը անվանել է իր երեք ֆավորիտներին 2028 թվականի համար10:58, 5 սեպտեմբերի
Petrossian խավիարի «կայսրության» ղեկավար Միքայել Պետրոսյանը ընդգրկվել է Vanity Fair-ի ամենաոճային ֆրանսիացիների ցանկում10:30, 5 սեպտեմբերի
Երկրպագուները մեղադրում են Բեյոնսեին 1000 դոլարանոց դատարկ տուփի պատճառով «զզվելի ագահության» մեջ09:00, 5 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը