Իր վերջին արշավի համար որպես ստեղծագործական տնօրեն Դոնատելլա Վերսաչեն հավաքել է Versace-ի իսկական «ընտանիքը»՝ ապրանքանիշի վաղեմի ընկերներ և մուսաներ։
2025 թվականի աշնանային արշավում նկարահանվել են Կլաուդիա Շիֆերը, Քեյթ Մոսսը, Քրիստեն ՄաքՄենամին, Ամբեր Վալետան, Նատաշա Պոլին, Սասկիա դե Բրաուն, Լյու Վենը, Միկա Արգանյարասը, Անոկ Յայը, Միլա Վան Իտենը և Ժակի Հուփերը։ Նկարահանման հեղինակը Մերտ և Մարկուսի դուետն էր, որը երկար տարիներ համագործակցել է նորաձևության տան հետ։
View this post on Instagram
«Այս արշավով մենք ցանկանում էինք փոխանցել ուրախության, սիրո և ապագայի հույսի ուղերձ», - ասաց Դոնատելլան։ - Խոսքը միայն հագուստի մասին չէ. կարևոր է նկարահանման հրապարակում տիրող ոգին։ Այս լուսանկարները ստեղծվում են հոգով, դրանք ստեղծվում են բարեկամությամբ։ Յուրաքանչյուր հավաքածու պատմություն է, և սա Versace-ի պատմությունն է։ «Ես միշտ պատրաստ եմ հաջորդ գլխին»։
Հիշեցնենք, որ ապրիլին Prada Group-ը պաշտոնապես հաստատեց Versace-ի 100%-ի գնումը Capri Holdings-ից 1.25 միլիարդ եվրոյով։ Գործարքը նախատեսվում է կնքել 2025 թվականի երկրորդ կեսին։ Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ Դարիո Վիտալեն նշանակվել է Versace-ի նոր ստեղծագործական տնօրեն՝ փոխարինելով Դոնատելլային։
View this post on Instagram
Մինչ այդ նա զբաղեցնում էր Miu Miu-ում կանացի հագուստի դիզայնի տնօրենի պաշտոնը։ Prada Group-ի գործադիր տնօրեն Անդրեա Գուերայի խոսքով՝ Miu Miu-ից իր հեռանալը «բացարձակապես անկախ և անձնական որոշում» էր և ուղղակիորեն կապված չէր Versace-ի ձեռքբերման հետ։
Դոնատելլայի համար այս անցումը կարևոր փուլ է։ 1997 թվականին Ջաննի Վերսաչեի ողբերգական մահից հետո նա ստանձնեց ապրանքանիշի կառավարումը և այն տարավ նոր դարաշրջան։ Դոնատելլան ոչ միայն մնում է նորաձևության պաշտամունքային դեմք, այլև ակտիվորեն աջակցում է երիտասարդներին և խոցելի համայնքներին, ինչպես նաև հայտնի է ԼԳԲՏՔԻԱ+ իրավունքների պաշտպանության և բարեգործական նախաձեռնությունների իր աշխատանքով։ Դիզայներների թվում են (որոնց նա օգնել է իրենց կարիերայի սկզբում)՝ Քրիստոֆեր Քեյնը, Էնթոնին Վակարելլոն և Ջոնաթան Անդերսոն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 22 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:43, 22 սեպտեմբերի

23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են