Balenciaga-ն ներկայացրել է իր նոր ձմեռային 2025 թվականի գովազդային արշավը, որը նկարահանել է լեգենդար լուսանկարիչ Յուրգեն Թելլերը: Նրա 1999 թվականի «Հաճախորդներ» շարքից ոգեշնչված՝ Թելլերը կրկին անդրադարձել է դիմանկարային լուսանկարչության գաղափարին՝ նորաձևության տան բրենդի դեսպաններին և ընկերներին լուսանկարելով լակոնիկ, գրեթե մտերիմ պատկերներով:
Լուսանկարահանումը տեղի է ունեցել Բիարիցի հյուրանոցի ինտերիերում՝ աստիճանավանդակներում և նրբագեղ նախասրահներում: Գովազդային արշավի գլխավոր հերոսների թվում են դերասանուհիներ Նիկոլ Քիդմանը և Իզաբել Հուպերտը, դերասան Արթուր Չենը, «Սպիտակ լոտոս» սերիալի աստղ Պատրիկ Շվարցենեգերը, ինչպես նաև սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը և մոդելներ Լյու Վենը, Ադուտը և Ռոքսանը:
Հերոսները կեցվածք են ընդունել Balenciaga-ի ձմեռային հավաքածուի կերպարներով, ինչպես նաև PUMA-ի հետ վերջերս համագործակցության արդյունքում թողարկված սպորտային բաճկոններով, ակնոցներով և ձեռնոցներով: Հագուստի և հյուրանոցի ճարտարապետության միջև հակադրությունն ու ներդաշնակությունը ստեղծում են յուրահատուկ գեղարվեստական լարվածություն՝ յուրաքանչյուր լուսանկարը դարձնելով եզակի:
Դիմանկարներից բացի, գովազդային արշավում ներկայացված են նատյուրմորտներ՝ աքսեսուարներով. Rodeo Bags և Le City Bags՝ մոմե զամշից, մորթուց և վարդագույն կոկորդիլոսի կաշվից, ինչպես նաև Carrie Carry-All մոդելի տարբերակները՝ «սեզամ» գույնով: Հավաքածուն ներառում է կոշիկի նոր մոդելների դեբյուտ՝ ատլասե Shibuya Pump կոշիկներ, որոնք համատեղում են դասական ուրվագիծը մարզական մանրամասների հետ, և Bel Air Flat Ballerina բալետկաներ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 22 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:43, 22 սեպտեմբերի

23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են