Դերասանուհի Անաիս Սարդարյանն ինստագրամյան «սթորի» բաժնում անդրադրձել է Վաշինգտոնում ստորագրված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման հռչակագրին:
Անաիսը տեսանյութ է հրապարակել, որում ասում է.
«Մեր երկիրը ներկայացնող մարդը գնացել ա ու Թրամփի հետ բանակցում ա, որ Սյունիքից միջանցք տա, չնայած իրանց շորերը ճղում են, թե մենք ինքնիշխան ենք… Թրա՞մփն ա մեզ պաշտպանելու. ինձ, ուղղակի, հետաքրքիր ա ձեր կարծիքը. Թրա՞մփը, ով երդվում էր, որ Ուկրաինայում պատերազմն իր ընտրվելու մյուս օրը կանգնելու ա, մինչդեռ 100 հազարավոր զոհեր են ամեն օր լինում: Էդ նույն Թրամփը, հա՞: Մենք Թրամփին պե՞տք ենք լինելու: Կամ ո՞նց կարելի ա միջանցք տալ, որը աշխարհից կտրում ա մեզ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան միացնում և ավելի հզորացնում: Լավ, մենք մե՞ր համար ենք մտածում, թե՞ իրանց»,-իր խոսքում նշում է դերասանուհին:
Անաիսը շարունակել է թեման՝ գրելով. «Դե ինչ, Թրամփը հայտարարեց, որ Հայաստանը ԱՄՆ-ին 99 տարվա ժամկետով տրամադրում է միջանցք, որպեսզի թուրքա-ադրբեջանական տանդեմն անխոչընդոտ անցնի Հայաստանի տարածքով: Ինքնիշխանությո՞ւն, չէ, չենք լսել»:
Հաջորդ «սթորիում» նա հրապարակել է լուսանկար՝ հռչակագրի ստորագրումից:
«Աջ կողմում նստած և թղթապանակի հետևում թաքնված մարդը ինչ-որ բան ստորագրեց ձեր անունից, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Նա այն մարդն է, ով ձեզ խոստացել էր բոլոր կարևոր հարցերը քննարկել և լուծել Հանրապետության հրապարակում՝ ձեր անմիջական մասնացությամբ: Նա այն նույն մարդն է, ով ձեզ հավատացրել էր, որ Արցախի անունից չի բանակցելու, Արցախը վերադարձնելու է բանակցային սեղան, բայց հրահրեց պատերազմ և պարտվեց՝ հանձնելով Արցախի 75%-ը: Նա այն նույն մարդն է, ով ձեզ խոստացավ, որ կվերադարձնի Շուշին ու Հադրութը, ստացավ ձեր 680 000 քվեն և հանձնեց ամբողջ Արցախը՝ հանգիստ հեևելով հայերի գաղթին: Նա հանգիստ հետևում է հայերի դատին Բաքվում, նրա ցուցումով դատվում են Հայաստանը կանգուն պահել ցանկացող արժանապատիվ հայեր Երևանում: Չեմ հավատում ձեզ! Տղերքն էին ափսոս»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է