Թուրքիայի հյուսիսում տոնական հրաձգության հետևանքով 23-ամյա փեսան մահացել է ստացած վնասվածքներից՝ իր սեփական հարսանիքի օրը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ինչպես գրում է Daily Mail-ը, նորապսակներ Բեյզանուր Բեյազիթը և Ալի Քարաջան արարողությունից հետո տուն էին վերադառնում, երբ Քարաջան վիրավորվել է կրակոցից, որը, ենթադրաբար, արձակվել էր նրա կնոջ քրոջ կողմից, հաղորդում է պետական լրատվական Anadolu գործակալությունը։

47-ամյա կինը ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից, իսկ նրա այգում հայտնաբերվել են երկու չթույլատրված ատրճանակներ։
Շտապօգնության ծառայությունները շտապել են դեպքի վայր՝ Շեբինկարահիսարի շրջանի Թուրփչու գյուղ։ Ծանր վիրավորում ստացած Քարաջային տեղափոխել են Շեբինկարահիսարի պետական հիվանդանոց։
Չնայած բոլոր ջանքերին՝ նրան չեն կարողացել փրկել։ Դատախազները հետաքննություն են սկսել միջադեպի վերաբերյալ:

Տոնական կրակոցները տարածված են Թուրքիայի հյուսիսային Սևծովյան տարածաշրջանում հարսանիքների ժամանակ։
Անցյալ շաբաթ Տրապիզոնի հյուսիս-արևելքում հարսանիքից առաջ տոնական կրակոցներից մեկ այլ տղամարդ մահացավ, իսկ երկուսը վիրավորվեցին։
Հարսանիքը չեղարկվեց, և միջադեպի կապակցությամբ ձերբակալվեցին երկու մարդ, որոնցից մեկը ոստիկան էր, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից