Սեպտեմբերի 7–ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցան Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվեցին «Սարոյան» միջազգային մրցանակի և ազգային գրական մրցույթի հաղթողների անունները։
Գրական մրցույթի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթող ճանաչվեց Անի Առաքելյանը, «Պոեզիա» անվանակարգում՝ Մհեր Արշակյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Կարինե Հայրապետյանը, «Արձակ» անվանակարգում ՝ Սոնա Գևորգյանը։
Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում տրվեց Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ, որի նպատակը անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ արձակի գնահատումն է։ Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 108 գրող 25 երկրից՝ Մալթա, Ռուսաստան, Վրաստան, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Իսրայել, Նիգերիա, Գերմանիա և այլն։ Սարոյանի անվան կարճ արձակ մրցանակին արժանացավ Լուսինե Խառատյանը։ Մրցանակը հանձնեց Սարոյանի հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։ Անվանակարգի հաղթողը նվեր է ստացել Սարոյանի բնօրինակ նկարներից մեկը։ Անվանակարգի հաղթողը նվեր ստացավ Սարոյանի բնօրինակ նկարներից մեկը։ Մրցույթը ոգեշնչված է Սարոյանի գրական ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը:
Նշենք, որ փառատոնի երեք օրերի ընթացքում տեղի ունեցան գրքի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան միջազգային փառատոնին մասնակցեցին անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Իրանից, Միացյալ Նահանգներից։
Հանրապետության հրապարակում անցկացված գրքի տոնավաճառին մասնակցեցին 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ։
Գրքի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը՝ սեպտեմբերի 28-ին այցելելով Գյումրի, հոկտեմբերի 4–ին՝ Կապան։
Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ գրական իրադարձությունն է: Այն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ։




Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են