Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական 100-րդ համերգաշրջանի մեկնարկը տրված է, որին ընդառաջ` «Արամ Խաչատրյան» համերգասրահում հրավիրվել էր հանդիպում լրագրողների հետ։ Անդրադարձ կատարվեց 100-ամյա նվագախմբի պատմությանը՝ անցյալին, ներկային, ընթացիկ ուղուն, դժվարություններին ու ձեռքբերումներին։ Հիշեցին ներկա ու նախկին արվեստագետների ավանդն ու ներդրումը, որոնց շնորհիվ նվագախումբը ստեղծվեց, կայացավ, զարգացավ՝ ապահովելով մեծ ճանաչում: Ալեքսանդր Սպենդիարյան, Արշակ Ադամյան, Դավիթ Խանջյան, Օհան Դուրյան, Լորիս Ճգնավորյան և ահա արդեն 25 տարի այս նշանավոր մարդկանց կարևոր առաքելությունն ու գործը շարունակում է մաեստրո Էդուարդ Թոփչյանը:

Ես վստահ եմ, որ ճիշտ դաստիարակության դեպքում հայերն իրենց ներուժով, ընկալելու ունակությամբ կարող են շատ բանի հասնել․ Էդուարդ Թոփչյան
Երբ ես սկսեցի ղեկավարել նվագախումբը, նույնիսկ չէի մտածում, որ այդքան երկար ճանապարհ կանցնեմ նվագախմբի հետ, շատ երիտասարդ էի նման դիրքի համար։ Մտածում էի նվագացանկը կզարգացնեմ, փորձառություն կհավաքեմ, կղեկավարեմ մի երկու, երեք տարի ու կգնամ։ Այդ ճանապարհին դրվել են նպատակներ, որոնց հասնելուց հետո այլ բարձունքների ենք ձգտել։ Հիմա էլ անընդհատ մտածում եմ, միգուցե արդեն շատ երկար եմ ղեկավարում նվագախումբը, նույնիսկ չգիտեմ որն է ճիշտ՝ շարունակել, թե․․․ Չեմ փոշմանում, իհարկե, որ այսպես է ստացվել։ Մենք շատ դժվարություններ միշտ ունեցել ենք և ունենք, բայց ունենք նաև շատ ձեռքբերումներ և, թերևս, ամենակարևորը ինձ համար նվագախմբի կատարողական մակարդակն է, որը, ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ մեզ հաջողվել է բարձրացնել։ Դժվար է վստահ խոսել արվեստի մասին, որովհետև արվեստում զարգացումն անծայրածիր է, և ուր էլ հասնես քեզանից լավը կա և անընդհատ ձգտելու տեղ կա։ Համենայն դեպս, իմ նպատակը եղել է ավելի ու ավելի կատարելագործվել նվագխմբի հետ միասին և շնորհակալ եմ նվագախմբի բոլոր երաժիշտներից ջանք չխնայելու համար։
Դիրիժորական դպրոցի մասին մենք պետք է շատ լուրջ մտածենք, որովհետև մենք դա, այո չունենք, չունենք ընդհանրապես։ Չունենք այն աստիճանի, որ երկու տարի առաջ, երբ հայտարարեցինք վարպետության դասեր Բեթհովենի սիմֆոնիաների շուրջ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ, որ գան երիտասարդ դիրիժորներ, ղեկավարեն, մտածենք, խոսենք, հայտարարագրվեցին միայն մարդիկ, ովքեր ցանկություն հայտնեցին միմիայն ներկա գտնվեն ու լսեն։ Հասկանում եք, չգտնվեցին երիտասարդ դիրիժորներ, որոնք ցանկություն հայտնեին։ Սա ցույց է տալիս, որ իրոք չկան։ Հիմա նախարարության հետ նախաձեռնություն ունենք ստեղծել նվագախումբ, որը պետք է դարբնոց դառնա նվագախմբային երաժիշտների և հատկապես դիրիժորների համար։ Այնպես չի, որ լարայինների փայլուն դպրոց ունենք այսօր։ Մենք ունենք անվանի հայ ջութակահարներ և աշխարհի լավագույն ջութակահարը հայ է Սերգեյ Խաչատրյանը, բայց այս անունները, ցավոք չեն արտացոլում այսօր մեր լարային դպրոցի լավ վիճակը, ինչը որ կարող էր լինել։ Մենք այո, ունեինք լարային դպրոց, որը անկում ապրեց։ Ինձ նույնիսկ թվում է, որ որոշ մարդիկ անընդհատ աշխատեցին այս ուղղությամբ։ Գիտեք, մենք անընդհատ ունենք նոր անուններ, հին անուններ, անցյալի անուններ, ծագող անուններ, բայց արդյունք չունենք։ Հիմա մենք ունենք նախաձեռնություններ, ոչ առանց Սերգեյի ակտիվ մասնակցության, գործնական քայլեր անելու վերականգնելու այդ դպրոցը։
Մենք ընդունակություններ և տաղանդ ունենք, և ես վստահ եմ, որ ճիշտ դաստիարակության դեպքում հայերն իրենց ներուժով, ընկալելու ունակությամբ կարող են շատ բանի հասնել։

Ամեն անգամ վերադառնալիս, ես իմ տուն եմ գալիս․ Սերգեյ Խաչատրյան
Ինչպես հայրենիքն է իմ տունը, այնպես էլ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է իմ տունը։ Ամեն անգամ վերադառնալիս, ես իմ տուն եմ գալիս: Թոփչյանի հետ միասին նվագում ենք դեռ իմ մանուկ տարիքից, միասին անգամ որպես ջութակահարներ ենք ելույթ ունեցել՝ Բախի կրկնակի կոնցերտով: Հուսով եմ, որ դեռ մի 100 տարի էլ էսպես միասին կաշխատենք: Իմ ցանկությունն է հասկանալ, թե ինչ ներուժ կա Հայաստանում։ Ինձ հետաքրքրում են անգամ ոչ թե կոնսերվատորիայի ուսանողները, այլ երաժշտական դպրոցների սաները, քանի որ այն ցանկությունը, մտադրությունը որը ես ունեմ, կապված բազային դպրոցի արմատական փոփոխության հետ, դա անում են երաժշտական դպրոցի տարիներին, այլ ոչ թե կոնսերվատորիայի։ Վերջերս կայացած մարզային համերգների ժամանակ շատ հուզիչ էր, երբ ունկնդրում էի շնորհալի ջութակահար երեխաների որոնք մեծ ձգտում ունեն և զարմացած էի, թե ինչ պատրաստակամությամբ են պարապում։ Ես նման ձգտում անգամ իմ եվրոպացի ուսանողների մեջ եմ հազվադեպ տեսնում։ Մեր երեխաների մոտ մեծ ներուժ կա, և հիմա ես ու իմ համախոհները մտածում ենք Հայաստանում ջութակի դպրոց հիմնենք:

Մեկ միլիարդից ավելի գումար է ներդրվել նվագախմբի գործունեության, շենքի պահպանման համար․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը, որտեղ գործում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վերանորոգվել է։ Վերականգնվել են համերգասրահի բոլոր հարթակները, սրահները և տանիքը: Կառույցը վերազինվել է լուսաձայնային նոր տեխնիկայով, ջերմասառեցման համակարգով։
100-ամյակի հյուրախաղերի, համերգների բրենդավորման համար նախարարությունը հավելյալ 434 միլիոն դրամ գումար է հատկացրել է: 645 միլիոն դրամի միջոցներ են հատկացվել շինարարական աշխատանքների, այլ տեխնիկաների ձեռք բերման համար դրամ: Ընդհանուր առմամբ՝ միայն այս տարի 1 միլիարդից ավելի գումար է ներդրվել նվագախմբի գործունեության, շենքի պահպանման համար։

Նվագախումբը Հայաստանի հանրապետության գործող ազգային արժեքներից է․ ՀԱՖՆ տնօրեն Նորայր Նազարյան
Շնորհավորում եմ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի առթիվ։ Նվագախումբը Հայաստանի հանրապետության գործող ազգային արժեքներից է: Դասական երաժշտությունը սահմաններ չի ճանաչում և աշխարհի հետ խոսելու միջազգային լեզու է: Նվագախումբն էլ ամեն առումով ձգտում է այս բնագավառում դառնալ լավագույններից մեկը: Բացման համերգին որպես մենակատար հանդես կգա համաշխարհային բեմերը նվաճած ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, իսկ համերգային երեկոն կղեկավարի ֆինլանդացի ճանաչված դիրիժոր Պիետարի Ինկինենին։ Կհնչեն հանճարեղ գլուխգործոցներ՝ Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմը և Գուստավ Մալերի թիվ մեկ՝ «Տիտան» սիմֆոնիան:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում Սերգեյ Խաչատրյանին, ով հանդես գալով աշխարհի լավագույն բեմերում, չի մոռանում իր արմատների մասին և ամեն առիթ օգտագործում է հայ երաժշտական մշակույթը տարածելու համար, ինչպես նաև ամուր է պահում իր կապը հայրենիքի հետ՝ հաճախակի հանդես գալով Ազգային ֆիլհարմոնիկի հետ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը