Dolce & Gabbana-ի ցուցադրության ժամանակ տիրում էր մաքուր կինոկախարդանք. Մերիլ Սթրիփը և Սթենլի Տուչին, որոնք վերափոխվել էին Runway ամսագրի Միրանդա Փրիստլիի և Նայջել Քիփլինգի, հայտնվել են հենց այն պահին, երբ բոլորը զբաղեցրել էին իրենց տեղերը։

Իսկ ի՞նչ կասեք պոդիումի մասին. Գիշերային երեկույթը հունիսին ցուցադրված Dolce & Gabbana տղամարդկանց հավաքածուի գաղափարի շարունակությունն էր։ Այն ժամանակ դիզայներները հայտարարել էին, որ այն «մի տեսակ ոչ նորաձև նորաձևություն է... ինչ-որ ավելի անհատական, ավելի ինքնաբուխ բան»։ Կանայք անմիջապես ցանկացել են տղամարդկանց շարքից ոգեշնչված գիշերանոցներ։

Բայց դրանք շատ հեռու էին սովորական գծավոր բամբակյա գիշերանոցներից։ D&G-ի ստորագրության ոճով դիզայներները դրանք ասեղնագործում էին ծաղիկների կամ բյուրեղների փոքրիկ փնջերով՝ համադրելով դրանք ժանյակավոր կրծկալների և ներքնազգեստի հետ։


Երբեմն գծավոր տաբատները փոխարինվում էին սև բամբակյա զուգագուլպաներով՝ ի հիշատակ 1980-ականների վերջի ցուցադրությունների, երբ Լինդա Եվանգելիստան և Քրիստի Թուրլինգտոնը ցուցադրության ժամանակ քայլում էին նմանատիպ կերպարներով։

Այլ կերպարները լրացվում էին բլեյզերներով, կաշվե բոմբեր բաճկոններով կամ կարճ բրոկադ բաճկոններով, որոնք, ըստ Դոմենիկո Դոլչեի, նման էին «հիշողության, ինչպես տատիկի հետ կապված ինչ-որ բանի»։


Երեկոյան հագուստի համար դիզայներները բամբակը փոխարինել էին սև շիֆոնով և համադրությունները լրացրել նրբագեղ սմոկինգներով։

Կոշիկի տեսականին տատանվում էր բարձր ատլասե սանդալներից մինչև փափուկ հողաթափեր։ «Նոր սերնդի զգեստները՝ առանց ավելորդ հավակնությունների, շատ ավելի ազատ են», - մեկնաբանել է Դոլչեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով