«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Պիերպաոլո Պիչոլին վերաիմաստավորել է Balenciaga-ի ժառանգությունը․ ռոմանտիկա, ազատություն և ժամանակակից շքեղություն

15:19, 6 հոկտեմբերի

Balenciaga-ի գարուն/ամառ 2026 ցուցադրության ժամանակ Պիերպաոլո Պիչոլին ցուցադրեց, թե որքան հմտորեն կարելի է համադրել տան պատմական ժառանգությունը ժամանակակից միտումների հետ: Նրա դեբյուտային հավաքածուն հարգանքի տուրք էր Քրիստոբալ Balenciaga-ին՝ նրբորեն ակնարկելով Նիկոլա Գեսկիերի և Դեմնայի աշխատանքներին, որոնք այժմ Louis Vuitton-ի և Gucci-ի գլխավոր դիզայներներն են:

«Ես չեմ ուզում ժխտել այն, ինչ եղել է ինձանից առաջ»,-խոստովանել է Պիչոլին ցուցադրությունից հետո, որի հյուրերի թվում էին Իզաբել Հյուպերը, Էնն Հեթուեյը, FKA Twigs-ը և Մեգան Մարքլը:

сиаг.jpg (49 KB)

Ցուցադրությունը բացվեց լայն, սև անթև զգեստով, որը լրացված էր մեծ չափսի արևային ակնոցներով՝ համարձակ հարգանքի տուրք 1957 թվականին, երբ Balenciaga-ն առաջին անգամ ազատագրեց կանանց կոշտ ուրվագծերից: Այնուհետև Պիչոլին վարպետորեն խաղաց ձևի և նյութերի հետ՝ օդային փուչիկավոր զգեստներ, սև կաշվե կիսաշրջազգեստներ, պատռված փողոցային շորտեր, լայն ջինսեր և բարձր գլխարկներ, որոնք հղումներ էին ապրանքանիշի նախորդ ստեղծագործական ղեկավարների հիմնական հավաքածուներին:

сиаг1.jpg (52 KB)

Հատկապես ուշագրավ էին նուրբ, բայց դրամատիկ աքսեսուարները, այդ թվում՝ Le City պայուսակի մինի և մեծ տարբերակները, որոնք հիշեցնում էին Balenciaga-ի առաջին «IT» աքսեսուարները։

сиаг2.jpg (52 KB)

Չնայած ավանդույթների նկատմամբ իր հարգանքին՝ Պիչոլին տեղ էր թողել իր սեփական ձեռագրի համար՝ ռոմանտիկ ուրվագծեր, շքեղ գունային պալիտրա և ժամանակակից, սեքսուալ շեշտադրումներ։ Կարճ վերնաշապիկները և բաց իրանով կաշվե բլուզները արտացոլում են ներկայիս՝ «սեքսուալը վերադարձել է» միտումը։

сиаг5.jpg (53 KB)

«Այս զգեստը շատ կարևոր և խորհրդանշական է, քանի որ այն կանանց ազատագրել է սահմանափակումներից»,-նշել է Պիչոլին կուլիսներում՝ քննարկելով հավաքածուի ոգեշնչման աղբյուրը։

сиаг6.jpg (50 KB)

Հավաքածուն կառուցված է գործվածքների նոր մեկնաբանությունների վրա, որոնք Ballenciaga-ի դասական, ծավալուն ձևերին հաղորդում են թեթևություն և ժամանակակից դինամիզմ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search