Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Դուբայի շոկոլադը դուրս է գալիս սալիկի շրջանակից. քաղցր միտումը փոթորկի պես գրավում է աշխարհը

19:25, 8 հոկտեմբերի

Թրենդները գալիս ու գնում են, բայց որոշները մնում են։ Ինչպես երևում է, Դուբայի շոկոլադը արմատներ է գցել և արագ տարածվում է ամբողջ աշխարհում՝ վերափոխվելով ոչ միայն շոկոլադե սալիկների, այլև, առհասարակ, քաղցրավենիքի մասին պատկերացումները, հաղորդում է AP-ն։

Դասական շոկոլադե սալիկը սկզբնապես ներկայացվել է 2021 թվականին ԱՄԷ-ի Fix Chocolatier-ի կողմից, իսկ 2023 թվականին արդեն իսկ պայթել է սոցիալական ցանցերում։ Սալիկը առանձնանում է իր հարուստ համով և խիտ կառուցվածքով. հաստ կաթնային շոկոլադե պատյանը թաքցնում է կրեմային պիստակի միջուկ (երբեմն՝ թահինով), որը խառնվում է կադայիֆ խմորի խրթխրթան շերտի հետ։

Արտադրանքի ժողովրդականությունը ոգեշնչել է հրուշակագործներին և խոշոր ապրանքանիշերին փորձարկումներ անել՝ կրուասաններից և կաթնային կոկտեյլներից մինչև աղանդեր՝ գետնանուշի յուղով սենդվիչներից մինչև մաչա և սմոր։

ԱՄՆ-ի The Nuts Factory-ի Դին Ալալի խոսքով՝ դա այլևս միտում չէ, այլ լիարժեք երևույթ։ Ըստ իրանցի արտադրող Keinia-ի, այս տարի պահանջարկի աճը նույնիսկ հանգեցրել է պիստակի պակասի։

Google Trends-ը ցույց է տալիս, որ «Դուբայի շոկոլադի» նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է տարվա սկզբին՝ հասնելով գագաթնակետին մարտ ամսին և այդ ժամանակվանից ի վեր մնալով բարձր։

Այսօր Դուբայի շոկոլադի տեսականին ընդլայնվել է՝ ներառելով 12 համային սալիկ, այդ թվում՝ պիստակով և շոկոլադե արմավով, շոկոլադի մեջ տապակած ընկույզով, ելակով շերտավոր աղանդեր և Դուբայի ոսկեգույն շոկոլադ՝ ուտելի 24 կարատանոց ոսկով (79.99 դոլար): Սովորական սալիկները վաճառվում են 18.99 դոլարով։

Արտադրանքի առանձնահատկությունը ոչ միայն համերի, այլև կառուցվածքի մեջ է. սալիկն ունի հաստ և հարուստ լցոն, ստեղծելով եզակի կառուցվածք և շքեղ զգացողություն։

Գլոբալ մանրածախ առևտրականներն ու ռեստորանները միացել են այս միտումին. Trader Joe's-ը առաջարկում է Patislove սալիկ, IHOP-ը թողարկել է Դուբայի նրբաբլիթների սահմանափակ քանակով հավաքածու, Baskin-Robbins-ը ավելացրել է Դուբայի շոկոլադից ոգեշնչված աղանդեր, իսկ Costco-ն և Walmart-ը առաջարկում են շոկոլադե արտադրանքի ամբողջական տեսականի։

Շոկոլադի ժողովրդականությունը պայմանավորված է ոչ միայն համով, այլև շքեղության և էկզոտիկության զգացողությամբ. պիստակը, վարդը, զաֆրանը և հիլը ստեղծում են ճանապարհորդության և նրբագեղության մթնոլորտ։

Նույնիսկ իր բարձր գնով Դուբայի շոկոլադն արագորեն գրավում է շուկայական մասնաբաժինը. ԱՄՆ-ում պիստակով լցված շոկոլադի վաճառքը տարեկան աճել է 1,234%-ով, մինչդեռ շոկոլադի ընդհանուր շուկան նվազել է 1%-ից պակասով։

Ինչպես նշել է Stew Leonard's-ի գործադիր տնօրենը. «50 տարվա մանրածախ առևտրի ընթացքում ես երբեք չեմ տեսել, որ որևէ ապրանք այդքան արագ վաճառվի»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search