Բաժանված քթով Tabi սանդալը դարձել է Maison Margiela-ի ստորագրության առարկան, որն այժմ ղեկավարում է բելգիացի դիզայներ Գլեն Մարտենսը: Y/Project-ի նախկին ղեկավարը սյուրռեալիզմի սիրահար է, և նրա վերջին նախագիծը ավանգարդ նորաձևության տան համար բացառություն չէ:
Այսօր Maison Margiela-ն ներկայացրել է Tabi ոճին նվիրված իր ամենամյա հարգանքի տուրքի առաջին թողարկումը՝ Tabi Collector's Series-ը: Սահմանափակ քանակությամբ թողարկված հավաքածուն բաղկացած է ընդամենը 25 զույգից, որոնցից յուրաքանչյուրը զարդարված է արխիվային «Կոտրված հայելի» ասեղնագործությամբ ամբողջ կոշիկի վրա:
Խորհրդանշական մոդելը վերաիմաստավորվել է ապրանքանիշի կողմից մետաղական արտացոլման և նորարարական վարպետության տարիների փորձարկումների միջոցով: «Կոտրված հայելի» տեխնիկան, որն առաջին անգամ օգտագործվել է Artisanal AW15 հավաքածուում, հարմարեցվել է Tabi-ի եռաչափ ձևի համար: Martens-ի նախորդի՝ Ջոն Գալիանոյի կողմից նախագծված հավաքածուում այս տեխնիկան օգտագործվել է տարբեր իրերի վրա՝ զգեստներից մինչև վերարկուներ:
Հավաքածուի 25 զույգերից յուրաքանչյուրը ձեռքով ասեղնագործված է և զարդարված ավելի քան 8000 անհատապես պատրաստված ապակե ուլունքներով, փայլերով և լազերային կտրվածքով մետաղական բեկորներով: Դիզայնը մանրակրկիտ կերպով մշակված է՝ հնեցված ապակու էֆեկտը եզակի խորությամբ փոխանցելու համար: Այս նախագծի ճշգրիտ կատարումը պահանջում է 11 մասնագիտացված արհեստավորների աշխատանք:
Կոշիկի վարպետության տոնակատարության շրջանակներում նորաձևության տունը նաև կթողարկի իտալացի ռեժիսոր Յուրի Անկարանիի ֆիլմը, որը կներկայացնի Tabi-ի ճանապարհը՝ գաղափարից մինչև վերջնական գեղարվեստական ձև:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով