«Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակ Ալբերտը խիզախ սրտով ու Brave Heart երգով է պատրաստվում պատանի կատարողների ամենահեղինակավոր մրցույթներից մեկին։ Երգիչն օրերս ներկայացրեց իր երազանքի մասին մեղեդային երգի հեքիաթային տեսահոլովակը, որը փոքրիկ պատում, ասես, լինի Ալբերտի՝ արդեն կատարված երազանքներից մեկի մասին։
«Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելը պատանի կատարողի համար վաղեմի երազանք էր։ Ալբերտը երեք տարի մասնակցել է մրցույթի նախընտրական փուլին, սակայն հենց 2025-ին էր վիճակված դառնալու Ալբերտի երազանքների կատարման տարին։ Փոքրիկ երգիչը, նախ, զարմացրեց իր հայրենակիցներին ֆրանսիական «Ձայնը» նախագծում «Դլե Յաման» երգի հուզիչ կատարմամբ ու Պատրիկ Ֆիորիի հետ տպավորիչ ելույթով, իսկ ավելի ուշ իմացավ, որ հենց ինքն է ներկայացնելու Հայաստանը այն մրցույթում, որի բեմում հայտնվել երազում էր 5 տարեկանից՝ «այն պահից, ինչ սկսեցի երգել»,-պատմում է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ալբերտը խոսել է իր ուղու մասին՝ ֆրանսիական «Ձայնից» մինչև «Մանկական Եվրատեսիլ»։ Նա նաև բացահայտել է, թե ինչպես է արձագանքել Պատրիկ Ֆիորին, երբ իմացել է, որ ինքն է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»։ Այս ամենը՝ NEWS.am STYLE-ի տեսանյութում։
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին՝ Թբիլիսիում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ