Balmain-ը Անտոնին Թրոնին ընտրել է որպես իր նոր ստեղծագործական տնօրեն՝ շարունակելով նորաձևության «մեծ ստեղծագործական վերագործարկումը» 2026 թվականին։
Փորձառու ֆրանսիացի դիզայները, ով առաջին անգամ միջազգային ուշադրություն է գրավել 2016 թվականին՝ իր սեփական Atlein ապրանքանիշը հիմնադրելուց հետո, Balmain-ի համար իր առաջին հավաքածուն կներկայացնի մարտ ամսին՝ աշուն/ձմեռ 2026 սեզոնի համար։
Թրոնը վերջին անգամ Atlein հավաքածուն ցուցադրել է Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում՝ 2025 թ-ի աշնանային սեզոնի համար։
«Balmain-ը, իսկապես, ոգեշնչող պատմություն ունի։ Իր էությամբ տունը մարմնավորում է գիտելիք, մշակույթ, զգայականություն և նրբագեղություն՝ նորաձևություն, որը փայլուն, ճշգրիտ և համարձակ է»,-WWD-ին ասել է Թրոնը։
Atlein-ի թողարկումից հետո Թրոնը 2018 թվականի ANDAM արարողության ժամանակ արժանացել է Առաջին հավաքածուների մրցանակին և արագորեն գրավել է հեղինակավոր մեծածախ հաճախորդների, այդ թվում՝ Bergdorf Goodman-ը (Նյու Յորք), Ikram-ը (Չիկագո), The Webster-ը (Մայամի), Galeries Lafayette-ը (Փարիզ), Boon the Shop-ը (Սեուլ) և Net-a-Porter-ն։
Սկզբում նա ճանաչում ձեռք բերեց իր ծալքավոր ջերսի զգեստների և սեքսուալ ուրվագծերի համար, իսկ վերջին տարիներին աշխատել է նաև քանդակագործական հագուստի և վերնազգեստի հետ։
Թրոնը լայն հանրությանը հայտնի դարձավ 2024 թվականին՝ Քայլի Ջենների Khy ապրանքանիշի հետ համագործակցելուց հետո, ստեղծելով հիմնականում զգեստներից բաղկացած զգայական հավաքածուներ։
Անտվերպենի հայտնի գեղարվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտ Թրոնն սկսել է իր կարիերան տղամարդու հագուստի ոլորտում Louis Vuitton-ում, ապա տեղափոխվել է կանացի հագուստի ոլորտ Givenchy-ում և Balenciaga-ում, որտեղ համագործակցել է տարբեր ստեղծագործական տնօրենների հետ, այդ թվում՝ Նիկոլա Ժեսկիերի, Ալեքսանդր Վանգի և Դեմնայի հետ։ Նա նաև աշխատել է Saint Laurent-ի դիզայներական թիմերի հետ։
Balmain-ում նա պատասխանատու կլինի նորաձևության տան վերակենդանացման համար, որը անցյալ տարի վերադարձավ օծանելիքի բիզնես՝ Estée Lauder-ի հետ լիցենզիայի միջոցով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 2 նոյեմբերի
Գաղտնի ամուսնության մասին լուրերի ֆոնին Սուկի Ուոթերհաուսը բացահայտել է Ռոբերտ Պատինսոնի հետ «մեծամասշտաբ» հարսանիք կազմակերպելու իր ծրագրերը19:35, 2 նոյեմբերի
Արդյո՞ք Destiny’s Child խումբը կվերամիավորվի Jay-Z-ի՝ Super Bowl-ի ընդմիջման շոուի ժամանակ17:09, 2 նոյեմբերի
Ռիհաննան Ֆրենսիս Քյուրքջյանի հետ Dior-ի համատեղ տեսանյութում փայլել է հայկական Yeprem ապրանքանիշի զարդերով16:14, 2 նոյեմբերի
Նորապսակները զարմացրել են հյուրերին՝ հարսանիքի օրը ներկայացնելով իրենց «առաջին սուսերամարտը»15:05, 2 նոյեմբերի
Թեյլոր Սվիֆթը բացահայտել է, թե ինչ «տարօրինակ» սովորություն ունի իր մտերիմ ընկերուհի Էբիգեյլ Անդերսոնի հետ, որին ստիպված են համակերպվել նաև նրանց ամուսինները14:25, 2 նոյեմբերի
Վիկտորիա Բոնյան պատմել է, թե ինչպես է մի անգամ Hermès-ի գոտիով պատժել իր 14-ամյա դստերը14:05, 2 նոյեմբերի
29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարի հետևանքով ստացած «ծանր վնասվածքներից»13:30, 2 նոյեմբերի
Նկարիչը թանգարանի անվտանգության աշխատակիցների ուշադրությունը շեղել է անպարկեշտ ձայների միջոցով, որպեսզի գաղտնի կերպով կախի Met Gala-ն քննադատող իր նկարը12:30, 2 նոյեմբերի
«Փորձում եմ հիշողությանս մեջ պահել քո անհոգ մանկության յուրաքանչյուր վայրկյանը». Եվա Բաղդասարյանը հուզիչ գրառում է արել որդու 11 ամսականի առթիվ11:30, 2 նոյեմբերի

11:15, 2 նոյեմբերի
Ռեժիսոր Մայքլ Մանը հրաձգարանում պատահաբար կրակել է իր ոտքին10:30, 2 նոյեմբերի
Ինչպե՞ս Մոնթե Մելքոնյանի այրին՝ Սեդա Գասպարյան-Մելքոնյանը, համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին