«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Ձմեռվա երգը». ռոմանտիկ կատակերգություն՝ ամերիկյան շնչով ու հայկական ոգով. ֆիլմի երևանյան պրեմիերան ու կարմիր գորգը (ֆոտո/վիդեո)

15:08, 5 դեկտեմբերի

Չդավաճանել երազանքին, ինչ էլ, որ լինի. սա է նոր՝ «Ձմեռվա երգը» ռոմանտիկ կատակերգության գլխավոր հաղորդագրությունը, սակայն այն ֆիլմի ասելիքներից միայն մեկն է: Ամերիկյան շնչով, բայց հայկական ոգով այս պատմությունը նպատակ ունի աշխարհին ցուցադրելու Հայաստանը՝ իր գեղեցկությամբ և Ամանորին հատուկ հայկական ջերմությամբ: Այն իր ուղին սկսել է ամերիկյան պրեմիերայով, իսկ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, առաջին անգամ ներկայացվեց Երևանում:

image00012-4.jpeg (4.14 MB)

Կարմիր գորգին ֆիլմի գլխավոր հերոսներն են՝ երիտասարդ դերասաններ, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում, բայց, ինչպես իրենց հերոսները, տպավորված էին հայկական Սուրբ Ծնունդից ու ամանորյա փողոցներից, որոնց ականատեսը դարձան անցած տարի՝ նկարահանումների ժամանակ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Հայ-ամերիկյան արտադրության այս ժապավենը պատմում է հոր մահից հետո դժվարության մեջ հայտնված հերոսուհու մասին, որն իր ոգեշնչումը փորձում է վերգտնել իր արմատների մեջ ու որոշում ԱՄՆ-ից գալ Հայաստան՝ իր երազանքի հետևից: Այստեղ նա բացահայտում է ավելին, քան պատկերացնում էր, ու գտնում ոչ միայն ոգեշնչում, այլև սեր: Այս ամենն, իհարկե, հիասթափությունների մի շարք շղթաներ հաղթահարելուց հետո, բայց ինչպես նշում է հերոսուհուն՝ Լիանային մարմնավորող Քրիսդա  Մարինան, իր կերպարի միջոցով ցանկացել է փոխանցել՝ երբեք չպետք է հանձնվել ու հետ կանգնել երազանքներից:

image00013-5.jpeg (2.81 MB)

Ֆիլմի մյուս առանցքային կերպարներին մարմնավորում են Էդգար Դամատյանը, Ջեսի Պետրոսյանը և Ջուդա Մաքֆադենը: Դերասանները նշում են՝ նկարահանման ընթացքում հասցրել են վայելել ոչ միայն երևանյան ձմեռը, այլև միմյանց ընկերակցությունը, և նկարահանումներից մեկ տարի անց՝ շարունակում են մնալ լավ ընկերներ:

image00003-6.jpeg (2.27 MB)

Իր յուրահատուկ հումորով այս նախագծին առանձնահատուկ փայլ է հաղորդում բրիտանահայ դերասան, հումորիստ Քև Օրգյանը: Ֆիլմում կտեսնեք նաև այլ դերասանների, այդ թվում՝ Լիլի Վարդանին, Մարինե Պետրոսյանին, Արա Սարգսյանին, Արմինե Անդային, Համլետ Չոբանյանին, Լևոն Հախվերդյանին, Քրիստինե Դանիելյանին, Գայանե Եղիազարյանին, Գագիկ Ղազարէին և այլոց։

image00006-4.jpeg (3.85 MB)

Ֆիլմի բեմադրող ռեժիսորն Անժելա Ասատրյանն է։ Գործադիր պրոդյուսերներ՝ Կարապետ Կավուկչյան, Սիրվարդ Կավուկչյան, Նարինե Գալստյան, պրոդյուսերներ՝ Անժելա Ասատրյան, Անի Դաշտոյան, Իվեթ Մ․Ամիրեան, Քրիստին Սուսա, Էդգար Դամատյան, Մկո Մալխասյան։ Հայաստանի կողմից համապրոդյուսեր են Արմինե Անդան և Դիանա Ավետիսյանը։

image00007-5.jpeg (3.37 MB)

Ստեղծագործական կազմը հավելում է՝ բացի գեղարվեստական մոտիվներից, ֆիլմը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել՝ որպես գեղեցիկ, մշակույթով հարուստ և դիտարժան զբոսաշրջային ուղղություն, որն անպայման պետք է այցելել։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի նաև գրավել միջազգային լայն լսարանի ուշադրությունը մեր երկրի վրա։ Ֆիլմը շուտով կհեռարձակվի նաև Prime Video հարթակում:

image00010-5.jpeg (2.18 MB)

image00011-4.jpeg (2.13 MB)

image00014-3.jpeg (2.24 MB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search