Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Տարվա երգ 2025»-ի ետնաբեմում․ մրցանակակիրներ, հույզեր, տոնական տրամադրություն (ֆոտո/վիդեո)

16:21, 7 դեկտեմբերի

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արդեն ավանդույթ դարձած տոնակատարության տեսքով ամփոփվեց 2025-ի երաժշտական մասը։ 

Համալիրի մեծ դահլիճը հյուրընկալել էր հանդիսատեսին՝ «Տարվա երգ 2025» միջոցառման շրջանակում, իսկ բեմը՝ հայկական շոուբիզնեսի աստղաբույլին։ 

Սա այն իրադարձությունն է, որից բոլորն ամեն տարի ժպիտներով ու գնահատված են վերադառնում տուն, քանի որ մրցանակաբաշխությունը պարգևատրում է յուրաքանչյուրին՝ տարվա ընթացքում ներկայացրած իրենց ամենահիթային ստեղծագործությունների համար։  

NEWS.am STYLE-ը եղել է մրցանակաբաշխության ետնաբեմում, ֆիքսել արտիստների տրամադրությունն ու զրուցել նրանց հետ այս մրցանակի կարևորության մասին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Մեր զրուցակիներից յուրաքանչյուրը վստահեցրեց, որ ամենակարևոր գնահատականը հանդիսաեսի սերն ու արձագանքն է, որոնց դիտումների և աջակցության շնորհիվ էլ նրանք պարգևատրվում են ամեն տարի։ 

Մրցանակակիրների թվում էին մարդիկ, ովքեր առաջին անգամ էին մասնակցում այս իրադարձությանը, և նրանք, ովքեր ավանդաբար բարձրանում են «Տարվա երգի» բեմ՝ տուն տանելով, բառի բուն իմաստով, աստղային մրցանակը։

Այս տարի առաջին անգամ միջոցառմանը մասնակցեց և պարգևատրվեց բլոգեր, երգիչ Կարո Այրումյանը։ Նա վստահեցնում է՝ 2026-ին էլ ավելի շատ նորություններ են սպասվում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ետնաբեմում հանդիպեցինք ու զրուցեցինք նաև Սոնայի, Նանուլի, Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի, Անահիտ Ադամյանի, Սոնա Ռուբենյանի, Սիլվա Հակոբյանի ու նրա դստեր՝ Միլայի հետ, ով ցանկացել էր ինքն էլ հայտնվել մայրիկի հետ բեմում ու վերցնել նրա մրցանակը։

Համերգի հատուկ հյուրերից էր վրացական Nikos բենդը, որը կատարեց իր հայտնի՝ Georgian disco հիթը և ոգևորեց հայ հանդիսատեսին «Քամին զանա» երգի իրենց մեկնաբանությամբ։ Համերգային երեկոն վարեցին Իվետա Մուկուչյանն ու Գրիգոր Գասպարյանը։

Այս ամենը՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում և ֆոտոշարքում, իսկ եթե բաց եք թողել երեկվա համերգը, այն կարող եք դիտել Ամանորի գիշերը՝ Արմենիա TV-ի եթերում։ Միջոցառման կազմակերպիչ՝ Positive Production: 

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search