Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Ինչո՞ւ են հայուհիները դավաճանության դիմում

22:22, 17 փետրվարի

Գործնականում ամբողջ աշխարհում հասարակությունը դատապարտում է դավաճանությունը, Հայաստանն այս հարցում բացառություն չէ: Սակայն, ինչպես ամենուր, տղամարդու դավաճանությանն ավելի ներողամտորեն են վերաբերվում, իսկ կնոջ դավաճանությունը, նույնիսկ եթե ամուսինը չի առանձնանում բարձր բարոյական հատկանիշներով, ավելի դաժանորեն են դատապարտում: Դավաճանող կնոջը պատրաստ են այրել խարույկի վրա եւ քարկոծել: Եվ ոչ ոք չի մտածում այն մասին, թե ինչն է կնոջը ստիպել դիմել այդ ծայրահեղ քայլին: Իսկ ի՞նչն է կնոջը ստիպում դավաճանության դիմել: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ կանանցից, ովքեր նման փորձ ունեցել են եւ համաձայնեցին մեզ ներկայացնել իրենց պատմությունը


45-ամյա Գայանեին թվում էր, որ երջանիկ է իր ամուսնությամբ… մինչեւ ճակատագրական հանդիպումը: «Ես սիրով եմ ամուսնացել: Ամեն դեպքում՝ դրանում վստահ էի: Երկու երեխա ունեցանք: Ամուսինս լավ էր վաստակում, մենք միանգամայն երջանիկ էինք: Ես երբեք չեմ մտածել այլ տղամարդկանց մասին, առավել եւս՝ դավաճանության: Մեր հարաբերություններում ինձ ամեն ինչ դուր էր գալիս: Բայց երբ հանդիպեցի նրան, ինչ-որ բան փոխվեց: Ես մինչեւ հիմա չեմ կարող բացատրություն գտնել: Երբ նա բռնեց ձեռքս, հասկացա, որ կորած եմ: Այդ բավական էր: Այնպիսի տղամարդիկ կան, երբ նայում ես նրանց աչքերին, հասկանում ես, որ խորտակվում ես: Մեր սիրավեպը շուրջ երկու ամիս տեւեց: Նա ինձ համոզում էր հեռանալ ամուսնուցս, երդվում էր, որ հոգ կտանի իմ ու երեխաներիս մասին: Բայց ես որոշեցի պահպանել ընտանիքս եւ դադարեցրի մեր հարաբերությունները: Աներեւակայելի կամքի ուժով»,- ասում է նա: Ամուսինը դավաճանության մասին այդպես էլ ոչինչ չի իմացել: «Ես երջանի՞կ եմ»,- տխուր ժպիտով հարցը կրկնում է Գայանեն: «Նախընտրում եմ չմտածել այդ մասին: Նաեւ այն մասին, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե ես այլ ընտրություն կատարեի»: Հարցին, իսկ ինքը կներե՞ր ամուսնու դավաճանությունը, Գայանեն առանց մտածելու պատասխանում է. «Ո՛չ: Ես ավելի շուտ կսպանեի…»:

Իսկ ահա 30-ամյա Լիլիթին դավաճանության է մղել վրեժը: «Հարսանիքից մեկ տարի անց իմացա, որ ամուսինս դավաճանում է: Նա երբեք անտարբեր չի եղել կանանց հանդեպ, բայց այն ժամանակ ինձ՝ 20-ամյա միամիտ ռոմանտիկ աղջնակիս, թվում էր, որ սերն ունակ է փոխել մարդկանց: Նույնիսկ այդպիսի անհույս կնամոլներին»,- տխուր քմծիծաղով հիշում է աղջիկը: «Սկանդալ եղավ, երդումներ, փորձեցինք հարաբերություններ պարզել… Որոշ ժամանակ անց, սակայն, ամեն ինչ կրկնվեց: Ես ցանկանում էի հեռանալ, բայց պարզվեց, որ հղի եմ: Ստիպված էի համակերպվել եւ մնալ, ինչպես ասում են՝ հանուն ընտանիքի: Ես հասկացա, որ նա չի փոխվի, այդ ժամանակ ես փոխվեցի: Վրեժ էի տենչում: Այդ կերպ էլ իմ կյանքում սիրեկան հայտնվեց: Հետո եւս մեկը»,- պատմում է Լիլիթը: Նրա խոսքով, ինչ-որ ժամանակ իրեն թվացել է, որ ամուսինը ենթադրում է իր արկածների մասին: «Հիմա էլ ինձ այդպես է թվում: Բայց, դատելով ամեն ինչից, նրան այդ հարմար է: Ամեն դեպքում՝ 100 տոկոս վստահ չեմ: Մեր ընտանիքը սկսեց ձեւական բնույթ կրել: Հանուն երեխաների»:

35-ամյա Հասմիկի պատմությունը բավական տարածված երեւույթ է: Ամեն դեպքում՝ հերոսուհին ինքը վստահ է դրանում: «Ամուսինս դադարեց ինձ հետ սեքսով զբաղվել: Ամուսնությունից 5-6 տարի անց մեր սեռական կյանքը դարձավ ձանձրալի, գորշ եւ հազվադեպ: Ես փորձեցի բոլոր մեթոդները: Ե՛վ սեքսուալ ներքնազգեստ էի գնում, ե՛ւ պոռնոֆիլմեր դիտում, փորձում էի իրականացնել նրա բոլոր երեւակայությունները, ձգտում էի բացատրվել, պարզել պատճառները: Սակայն սեքսը մեր կյանքում ավելի ու ավելի հազվադեպ էր դառնում: Վերջիվերջո, ինձ մոտ սկսեցին արտաքինիս եւ սեքսուալությանս հետ կապված բարդույթներ առաջանալ: Իսկ բնությունն իրենն էր պահանջում: Սեքսուալ ցանկությունից պատրաստ էի դիմել ամեն քայլի: Եվ այդ ամենն ուղեկցվում էր սեփական «փչացածության» շուրջ անհանգստությամբ: Այդ ժամանակ էլ ես համարձակվեցի…»,- պատմում է Հասմիկը: «Ասում են՝ դավաճանությունն ամրացնում է ամուսնությունը: Հնարավոր է՝ որոշ դեպքերում այդպես է: Բայց ո՛չ իմ դեպքում: Ես չկարողացա ապրել խաբեության մեջ եւ հեռացա ամուսնուցս: Սիրեկանի հայտնվելն ինձ օգնեց հասկանալ, որ նորմալ կին եմ, որ իմ ցանկություններում ու պահանջմունքներում ոչ մի անբարոյական բան չկա: Այն ամենը, ինչ ես ապրեցի, թանկ արժեցավ: Համենայն դեպս՝ ինձ համար…»:

Յուլիա Վարդանյան

(Հերոսուհիների անունները փոփոխված են)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search