Երբ Նյու Յորքում բնակվող ինֆլուենսեր Ուիզդոմ Քեյը 18,000 դոլար ծախսեց իտալական Miu Miu ապրանքանիշի խանութներում գնումներ կատարելիս, նա չէր սպասում, որ որոշ իրեր կփշրվեն իր աչքի առաջ, գրում է CNN-ը։
Իր TikTok-ում տարածված տեսանյութերում (նա ունի ավելի քան 13 միլիոն հետևորդ) Քեյը ցուցադրում է իր նոր գնումները։ Առաջին տեսանյութում նա խոստովանում է. «Ես Miu Miu-ի մեծ երկրպագու եմ», ապա զայրացած ցույց է տալիս, թե ինչպես է ջինսե բաճկոնի ոսկեգույն կոճակը ընկել փաթեթը բացելուց անմիջապես հետո։ «Ես պարզապես սովորականի պես բացեցի այն», - ասում է նա։ Այնուհետև նա ցույց է տալիս կոտրված արծաթե կայծակաճարմանդով շագանակագույն սվիտեր և ավելացնում. «Ես երբեք այսքան շատ իր չեմ գնել և տանը այն անմիջապես կոտրվել է։ Դա պարզապես սարսափելի է»։
Երեք օր անց Քեյը նոր տեսանյութ հրապարակեց. Miu Miu-ն նրան ընտրության հնարավորություն էր տվել՝ վերադարձ կամ փոխարինում։ Նա ընտրեց փոխարինելը, բայց բաճկոնի նոր կոճակը նույնպես ընկավ. «Սա անհավանական է»,-բացականչում է ինֆլուենսերը։
Նա միակը չէ, ով բողոքում է սոցիալական ցանցերում։ Հոկտեմբերին Թիֆանի Քիմը ցուցադրեց մոխրագույն Miu Miu բրդյա բաճկոն, որի ժանյակները թուլացել էին։ Նա ապրանքը գնել էր ընդամենը մեկ ամիս առաջ և ընդգծել, որ չի ցանկանում վճարել վերանորոգման համար. «Ես վճարել եմ 2000 դոլար և կրել եմ այն ընդամենը երկու անգամ»։
Նոյեմբերին Սիեթլում բնակվող դիզայներ Ելենա Ցիուն ցույց տվեց, թե ինչպես է իր Maison Margiela կաշվե կոշիկների կրունկը դարձել խոռոչ և պլաստիկ, այլ ոչ թե ամուր կաշվից։ Նա հիասթափված էր, քանի որ կոշիկներն արժեին 1000 դոլար։
Այս տեսանյութերը քննադատության ալիք առաջացրին սոցիալական ցանցերում. շատերը սկսեցին կասկածի տակ դնել շքեղ ապրանքների արժեքը և մեղադրել արդյունաբերությանը միտումներին հետապնդելու և որակի փոխարեն բրենդավորումը։ «Թանկը չի նշանակում շքեղ, եթե որակ չկա»,-գրում է TikTok-ի օգտատերը։
Prada Group-ի մամուլի ծառայությունը, որը տիրապետում է Miu Miu-ին, CNN-ին ասել է, որ սրանք «եզակի դեպքեր» են և «չեն արտացոլում ապրանքանիշի ընդհանուր որակի վիճակը»։ Miu Miu-ն նշում է ցածր վերադարձի մակարդակ՝ ընդամենը 0.2–0.3% ամբողջ աշխարհում։
Մասնագետները կարծում են, որ խնդիրն ավելի խորն է։ Գրող և լրագրող Դանա Թոմասը, «Դելյուքս. Ինչպես շքեղությունը կորցրեց իր փայլը» գրքի հեղինակը, 2000-ականներին նկատել է շքեղ ապրանքների որակի անկում։ «Սեզոնից սեզոն որակը նվազում էր. կոճակները ընկնում էին, գույնը՝ մարում»,-ասում է նա։
Լոնդոնյան կաշվի փորձագետ Թաններ Լեդերշտեյնը և կոշկակար Քերոլայն Գրովսը հաստատում են, որ շատ շքեղ ապրանքանիշեր զանգվածաբար կրճատում են ծախսերը՝ բնական նյութերի փոխարեն օգտագործելով պլաստիկե կրունկներ և խառը գործվածքներ, և որոշ արտադրություններ տեղափոխելով ցածր գնով երկրներ։
Արդյունաբերությունն այժմ ձգտում է հավաքածուների և բովանդակության արագ շրջանառության, ինչը ազդում է ապրանքների երկարակեցության վրա։ Մասնագետների կարծիքով, շքեղությունը կորցնում է իր ուշադրությունը արհեստավորության և բացառիկության վրա՝ զիջելով իր տեղը շահույթին և զանգվածային արտադրությանը։
Այնուամենայնիվ, սոցիալական լրատվամիջոցները գնորդներին լծակ են տալիս։ «Եթե ձեր իրերը քանդվում են մարդկանց աչքի առաջ, ոչ մի գովազդ չի համոզի նրանց, որ դրանք շքեղություն են»,-նշում է Լեդերշտեյնը։ Մասնագետները սա համարում են նոր ապրանքանիշերի հնարավորություն, որոնք առաջարկում են որակյալ ապրանքներ մատչելի գներով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով