Գաստրոնոմիական մշակութային ժառանգության պահպանման, կայուն տարածքային զարգացման և համայնքահեն տնտեսական դիմակայունության շնորհիվ Հայաստանը միացել է «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան» հարթակին՝ որպես 2028 թվականի մրցանակի թեկնածու։
Հայաստանը Կովկասի տարածաշրջանից առաջինն է, որը դիմել է այս միջազգային ճանաչմանը, որը համակարգվում է Գաստրոնոմիայի, մշակույթի, արվեստների և զբոսաշրջության միջազգային ինստիտուտի (IGCAT) կողմից։ Հարթակին միանալով՝ Հայաստանը դառնում է այն տարածաշրջանների գլոբալ ցանցի մաս, որոնք սնունդն ու գաստրոնոմիան դիտարկում են որպես ինքնության ձևավորման, սոցիալական համախմբման, կրթության և պատասխանատու զբոսաշրջության հզոր շարժիչ ուժեր։ Որպես «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» թեկնածու՝ Հայաստանը պարտավորվում է համագործակցել հարթակի մյուս տարածաշրջանների հետ՝ խթանելու կայուն սննդային համակարգերը, ամրապնդելու տեղական արժեքային շղթաները, աջակցելու սննդային կրթությանն ու հետազոտություններին, զորեղացնելու երիտասարդներին և ստեղծարար ոլորտները, ինչպես նաև դիրքավորելու գաստրոնոմիան որպես միջմշակութային երկխոսության և ներառական զարգացման գործիք։
Հայաստանի թեկնածությունն ընդգծում է խոհարարական ժառանգությունը, որը ձևավորվել է հազարամյակների գյուղատնտեսական գիտելիքի, բազմազան լանդշաֆտների և խորապես արմատավորված սննդային ավանդույթների շնորհիվ։ Լեռնային տեռուարներից և վայրի բաղադրիչներից մինչև հացթխման մշակույթ, պահպանման տեխնիկաներ, հյուրընկալության ծեսեր ու տոնական խոհանոց. հայկական գաստրոնոմիան մարմնավորում է հողի, մշակույթի և համայնքի ամուր կապը։ Այս սննդային ավանդույթները շարունակաբար կարևոր դեր են խաղում գյուղական կենսապահովման, սերնդեսերունդ գիտելիքի փոխանցման և տեղական ինքնության պահպանման գործում։
Թեկնածությունն աջակցվում է բազմազան և համագործակցային շահակիցների ցանցի կողմից, որը միավորում է փորձառություն բնապահպանական գործունեության, տեղական ինքնակառավարման, զբոսաշրջության, կրթության և հյուրընկալության ոլորտներից։
Միանալով «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան» հարթակին՝ Հայաստանը ներկայացնում է առաջադեմ տեսլական, որը գաստրոնոմիան դիտարկում է ոչ միայն որպես ժառանգություն, այլ որպես կենդանի համակարգ, որը կարող է արձագանքել կայունության, կրթության և տարածքային համախմբման ժամանակակից մարտահրավերներին։ 2028 թվականի թեկնածությունն ապահովում է միջազգային հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հարուստ սննդային մշակույթը, ստեղծարարությունը և կայուն, ներառական ու ապագային ուղղված սննդային համակարգերի ձևավորման հանդեպ հանձնառությունը՝ միաժամանակ ամրապնդելով համագործակցությունը ինստիտուտների, համայնքների և գաստրոնոմիական ոլորտի միջև։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով