Փարիզի նորաձևության շաբաթվա (Paris Fashion Week) շրջանակում մարտի 3-ին պատմական Opéra Garnier-ում տեղի ունեցավ «THE MUSE, powered by Jardins d’Arménie» բացառիկ ցուցադրությունը՝ նշանավորելով հայկական երկու լյուքս բրենդների՝ THE MUSE բրենդի և Jardins d’Arménie ռոյալ բրենդիի ինքնատիպ համագործակցությունը։
Կանանց հագուստի նոր՝ 2026–2027 աշուն-ձմեռ հավաքածուն ներկայացվել է որպես ստեղծարար երկխոսություն Jardins d’Arménie-ի և THE MUSE-ի աշխարհների միջև, որտեղ միահյուսվում են կուտյուրը, ինքնատիպ գործվածքների և ֆակտուրաների մշակույթն ու ապրելու արվեստը (Art de Vivre):
Դիզայներ Մանե Խաչատրյանի հիմնադրած THE MUSE բրենդը դարձել է հայկական նորաձևության առաջին տներից մեկը, որն իր հավաքածուները ներկայացրել է Միլանում, Փարիզում և Նյու Յորքում։

THE MUSE-ի այս հավաքածուի համար ստեղծագործական մուսա է եղել Jardins d’Arménie-ն։ Իսկ փարիզյան այս ցուցադրության շրջանակում THE MUSE-ն իր հագուստներով բացահայտել է ինքնության և մշակութային փոխակերպման թեմաները, որոնք համահունչ են Pogossian Luxury Brand House-ի (SPS Cigaronne) փիլիսոփայությանը։
Իրենց համագործակցության միջոցով Jardins d’Arménie-ն և THE MUSE-ը միավորել են ժառանգությունը, արհեստագործական վարպետությունը և գեղարվեստական արտահայտչությունը՝ հայկական մշակույթին նոր ու ժամանակակից հնչողություն հաղորդելով։

«Jardins d’Arménie»-ն ու «THE MUSE»-ը միավորում են գերազանցության ու ժառանգության փոխանցման հանդեպ իրենց համատեղ ձգտումը։ Այս համագործակցությունը ստեղծում է երկխոսություն՝ ստեղծագործության, ժառանգության և հայկական նրբաճաշակ ապրելակերպի (art de vivre) միջև՝ այնպիսի խորհրդանշական միջավայրում, ինչպիսին է Opéra Garnier-ը»,- ասել է Pogossian Luxury Brand House-ի (SPS Cigaronne) համասեփականատեր Արմեն Պողոսյանը։

THE MUSE-ի հիմնադիր և կրեատիվ տնօրեն Մանե Խաչատրյանը նշել է. «Jardins d’Arménie-ի հետ այս համագործակցությունը մարմնավորում է THE MUSE-ի ոգին՝ հայկական կենդանի ժառանգությունը, որը արտահայտվում է ժամանակակից կուտյուրի միջոցով»։
THE MUSE-ի փարիզյան ցուցադրության գործընկեր Jardins d’Arménie-ն հայկական ժառանգության նրբաճաշակ և ժամանակակից մեկնաբանություն է։ Ռոյալ բրենդին բարձրակարգ ալկոհոլային խմիչքների միանգամայն նոր կատեգորիա է։ Jardins d’Arménie-ն պատրաստվում է հայկական էնդեմիկ ոսկեհատ խաղողից և անցնում է հասունացման յուրահատուկ գործընթաց՝ համադրելով ավանդական ու նորարար մեթոդները։
Նշենք նաև, որ Jardins d’Arménie-ի Եվրոպական շնորհանդեսը տեղի ունեցավ 2025 թվականի սեպտեմբերին Մոնակոյում՝ Մոնակոյի իշխան Ալբերտ 2-րդի ու այլ ճանաչված անհատների մասնակցությամբ։ Այսօր բրենդը հաստատված է Մոնակոյում, Ֆրանսիայում և որոշ ընտրված եվրոպական շուկաներում:
1992 թվականից սկսած Պողոսյան ընտանիքը ստեղծում է բացառիկ լյուքս արտադրանք՝ SPS Cigaronne և Newline Brands Global LLC ընկերություններով։ Ընկերությունների բրենդերը միավորող Pogossian Luxury Brand House-ը ներկայացված է ավելի քան 40 երկրում և մարմնավորում է տեսլական, որը հիմնված է արհեստագործական վարպետության, ստեղծագործականության և գերազանցության վրա, առաջարկում նրբաճաշակ և խորը փորձառություններ՝ գերազանցելով միջազգային հաճախորդների ամենաբարձր պահանջներին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ