«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

THE MUSE և Jardins d’Arménie. Հայկական կուտյուրը և նրբաճաշակ ապրելու արվեստը Փարիզում  

18:53, 11 մարտի

Փարիզի նորաձևության շաբաթվա (Paris Fashion Week) շրջանակում մարտի 3-ին պատմական Opéra Garnier-ում տեղի ունեցավ «THE MUSE, powered by Jardins d’Arménie» բացառիկ ցուցադրությունը՝ նշանավորելով հայկական երկու լյուքս բրենդների՝ THE MUSE բրենդի և Jardins d’Arménie ռոյալ բրենդիի ինքնատիպ համագործակցությունը։

Կանանց հագուստի նոր՝ 2026–2027 աշուն-ձմեռ հավաքածուն ներկայացվել է որպես ստեղծարար երկխոսություն Jardins d’Arménie-ի և THE MUSE-ի աշխարհների միջև, որտեղ միահյուսվում են կուտյուրը, ինքնատիպ գործվածքների և ֆակտուրաների  մշակույթն ու ապրելու արվեստը (Art de Vivre):

Դիզայներ Մանե Խաչատրյանի հիմնադրած THE MUSE բրենդը դարձել է հայկական նորաձևության առաջին տներից մեկը, որն իր հավաքածուները ներկայացրել է Միլանում, Փարիզում և Նյու Յորքում։

L1213057.jpg (135 KB)

THE MUSE-ի այս հավաքածուի համար ստեղծագործական մուսա է եղել Jardins d’Arménie-ն։ Իսկ փարիզյան այս ցուցադրության շրջանակում THE MUSE-ն իր հագուստներով բացահայտել է ինքնության և մշակութային փոխակերպման թեմաները, որոնք համահունչ են Pogossian Luxury Brand House-ի (SPS Cigaronne) փիլիսոփայությանը։

Իրենց համագործակցության միջոցով Jardins d’Arménie-ն և THE MUSE-ը միավորել են ժառանգությունը, արհեստագործական վարպետությունը և գեղարվեստական արտահայտչությունը՝ հայկական մշակույթին  նոր ու ժամանակակից հնչողություն հաղորդելով։

photo.png (626 KB)

«Jardins d’Arménie»-ն ու «THE MUSE»-ը միավորում են գերազանցության ու ժառանգության փոխանցման հանդեպ իրենց համատեղ ձգտումը։ Այս համագործակցությունը ստեղծում է երկխոսություն՝ ստեղծագործության, ժառանգության և հայկական նրբաճաշակ ապրելակերպի (art de vivre) միջև՝ այնպիսի խորհրդանշական միջավայրում, ինչպիսին է Opéra Garnier-ը»,- ասել է   Pogossian Luxury Brand House-ի (SPS Cigaronne) համասեփականատեր Արմեն Պողոսյանը։

Screenshot 2026-03-11 at 14.22.06.png (441 KB)

THE MUSE-ի հիմնադիր և կրեատիվ տնօրեն Մանե Խաչատրյանը նշել է. «Jardins d’Arménie-ի հետ այս համագործակցությունը մարմնավորում է THE MUSE-ի ոգին՝ հայկական կենդանի ժառանգությունը, որը արտահայտվում է ժամանակակից կուտյուրի միջոցով»։

THE MUSE-ի փարիզյան ցուցադրության գործընկեր Jardins d’Arménie-ն հայկական ժառանգության նրբաճաշակ և ժամանակակից մեկնաբանություն է։ Ռոյալ բրենդին բարձրակարգ ալկոհոլային խմիչքների միանգամայն նոր կատեգորիա է։ Jardins d’Arménie-ն պատրաստվում է հայկական էնդեմիկ ոսկեհատ խաղողից և անցնում է հասունացման յուրահատուկ գործընթաց՝ համադրելով ավանդական ու նորարար մեթոդները։

The Muse-ի հիմնադիր Մանե Խաչատրյան.JPG (104 KB)

Նշենք նաև, որ Jardins d’Arménie-ի Եվրոպական շնորհանդեսը տեղի ունեցավ 2025 թվականի սեպտեմբերին Մոնակոյում՝ Մոնակոյի իշխան Ալբերտ 2-րդի ու այլ ճանաչված անհատների մասնակցությամբ։ Այսօր բրենդը հաստատված է Մոնակոյում, Ֆրանսիայում և որոշ ընտրված եվրոպական շուկաներում:

1992 թվականից սկսած Պողոսյան ընտանիքը ստեղծում է բացառիկ լյուքս արտադրանք՝ SPS Cigaronne և Newline Brands Global LLC ընկերություններով։ Ընկերությունների բրենդերը միավորող Pogossian Luxury Brand House-ը ներկայացված է ավելի քան 40 երկրում և մարմնավորում է տեսլական, որը հիմնված է արհեստագործական վարպետության, ստեղծագործականության և գերազանցության վրա, առաջարկում նրբաճաշակ և խորը փորձառություններ՝ գերազանցելով միջազգային հաճախորդների ամենաբարձր պահանջներին։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search