«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ոտնձգություններ աշխատավայրում. կի՞նն է մեղավոր

22:08, 24 փետրվարի

Տղամարդը պարկեշտ է այնքան, որքան նրան թույլ է տալիս կինը։ Նման պատասխան ես լսեցի իմ ծանոթներից մեկից, երբ խնդրեցի ընկերուհուս իր ընկերոջ մոտ քարտուղարուհու աշխատանքի համար բարեխոսել։ Այս «աֆորիզմը» հնչեց, երբ ես հետաքրքրվեցի, թե որքան պարկեշտ է հավանական գործատուն եւ արդյո՞ք չի նեղացնի ընկերուհուս։ Հետաքրքիր է, որ հայ կանանց եւ տղամարդկանց մեծ մասն աշխատավայրում սեռական ոտնձգությունների մեջ, առաջին հերթին, հակված է կանանց մեղադրել։ Համարվում է, որ եթե կինը «չցանկանա», ոչ ոք անպարկեշտ առաջարկներով չի նեղացնի։ Սակայն հայկական իրականության մեջ հաճախ այդքան էլ այդպես չէ։

Հայ տղամարդկանց պարզամտությունը որոշակի մասնագիտոթյամբ կանանց հասանելի է համարում, որոնց համոզելու համար առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվում։ Թիրախային խմբում առաջին հերթին մատուցողուհիներն են, մերսողներն ու քարտուղարուհիները։ Սակայն ոտնձգություններից ոչ ոք ապահովագրված չէ։ Ինձ մերսող Անուշը, օրինակ, կտրականապես հրաժարվում է արական սեռի հետ աշխատելուց։

«Այդ պարզապես անտանելի է։ Ես աշխատում էի բավական պատշաճ բժշկական կենտրոնում։ Բուժիչ մերսում էի կատարում։ Բոլոր տղամարդ-այցելուները սեանսի ընթացքում փորձում էին «ձեռք գցել» կամ այնպիսի բաներ ասել, որ ես կարմրած խեցգետնի պես դուրս էի թռչում սենյակից։ Այդպիսի մի քանի դեպքն ինձ բավական էր, եւ հիմա աշխատում եմ բացառապես կանանց հետ։ Մեր տղամարդիկ չեն կարողանում հասկանալ, որ մերսողը մասնագետ է, այլ ոչ թե մարմնավաճառ»,- բարկացած ասում է նա։

Ի դեպ, տեղական «մաչոների» սեքսուալ անբավարարվածությանը բախվում են նաեւ SPA-սրահները։ Մի անգամ ինքս ականատես եղա, թե ինչպես մայրաքաղաքի SPA-սրահներից մեկի աշխատակցուհին հեռախոսով բարկացած բացատրում էր մեկին, որ թուլացնող մերսումն ինտիմ հատվածների մերսում չի ենթադրում։ Նրա խոստովանությամբ, նման զանգերի ստիպված են լինում օրական մի քանի անգամ պատասխանել։ «Ուղղակի մղձավանջ է։ Այս զանգերը, մեղմ ասած, փչացնում են տրամադրությունը։ Ճղճիմ առոգանություն, զզվելի ակնարկներ»,- արցունքները զսպելով դժգոհում էր նա։

Իմ մտերիմ ընկերուհին քարտուղարուհու աշխատանք գտավ, ի դեպ՝ երաշխավորությամբ, այսինքն լավ ծանոթի միջոցով։ Աղջիկը պարկեշտ ընտանիքից է, բարձրագույն կրթությամբ։ Այդ աշխատանքը դիտում էր որպես կարիերայի մեկնարկ։ Տնօրենը նրա շապիկի տակ մտավ արդեն երկրորդ օրը եւ ապտակ ստանալով՝ անհասկանալիորեն զարմացավ։ Բնականաբար, նա հենց նույն օրը հեռացավ աշխատանքից։

Բայց պարադոքսն այն է, որ ղեկավարի վատ վերաբերմունքի համար կանայք հաճախ իրենց են մեղադրում։ Մի անգամ այս թեմայով զրուցել եմ կին-քաղաքական գործչի հետ։ Նա ինձ եռանդով ապացուցում էր, որ իր գործունեության ընթացքում իրեն ոչ ոք անպարկեշտ առաջարկ կամ ակնարկ չի արել։ Անկեղծ ասած՝ նրան նայելով դժվար չէր կռահել, թե ինչու։ Ամեն դեպքում, նա վստահ էր, որ եթե նման բան է պատահում, ուրեմն պետք է կնոջը մեղադրել։ Ստացվում է, որ կնոջ մեղքը միայն նրանում է, որ եթե տգեղ չէ, գեղեցիկ կուրծք եւ այլ բարեմասնություններ ունի, ուրեմն հնարավոր սադրի՞չ է։ Այսինքն, ամբողջ մեղքը նրանում է, որ նա կին է։ Համաձայնեք, որ անհեթեթություն է։

Իհարկե, կանանց որոշակի տեսակ կա, ովքեր մտածված գործատուին հրահրում են ինտիմ հարաբերությունների։ Սակայն այդ ավելի շատ բացառություն է, քան կանոն։ Հեշտ է բոլոր մեղքերի համար կանանց մեղադրել։ Բայց փաստն այն է, որ որոշ հայ տղամարդիկ երբեմն մոռանում են, որ այդ նույն քարտուղարուհու, մերսողի փոխարեն կարող է իրենց քույրը լինել, ընկերուհին, ծանոթը։ Ձգտելով իրականացնել իրենց տարօրինակ եւ պարզունակ սեռական «երեւակայությունները»՝ նրանք մոռանում են, որ «առնականության» նման գռեհիկ ցուցադրությունը նրանց ավելի հզոր չի դարձնում, այլ միայն ապացուցում է իրենց խղճուկ, վախկոտ բնույթը։

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search