Մահացած գործարար, նախկին սենատոր և միլիոնատեր չեչեն Ումար Ջաբրաիլովի 32-ամյա դուստրը՝ Ալվինա Ջաբրաիլովան սոցիալական ցանցերի ուղիղ եթերում խոսել է իր ժառանգության, մանկության և հոր հետ իր դժվար հարաբերությունների մասին։
Ըստ Ալվինայի՝ նա շատ քիչ բան է ժառանգել հորից։ Գործարարը, ըստ նրա, իր ամբողջ կարողությունը ծախսել է «Նաոմի Քեմփբելի, երեկույթների, զբոսանավերի» և «Պի Դիդիին տպավորելու» վրա։
«Նա փող էր բաժանում աջ ու ձախ, միլիոններ և միլիարդներ էր ներդնում, այդ թվում՝ Չեչնիայում։ Դա տպավորիչ է, բայց հիմա իմ ժառանգությունը այն ամնեն է, ինչ ես ունեմ այսօրվա դրությամբ։ Հիմա ես չափահաս եմ, և իմ պարտականությունն է կարգավորել սա. վաճառել այն, ինչ կարող եմ, կարգի բերել ամեն ինչ», - ասել է Ալվինան Starhit-ին։
Գործարարի դուստրը խոստովանել է, որ հարուստ և հայտնի հոր հետ մեծանալը «զվարճալի էր», բայց հիմա նա հասկանում է, որ ավելի կարևոր է «ինքդ քեզ ապահովելը», քան վեց կամ տասը տարեկանում ադամանդներ կրելը։ Նա հորը անվանում է իր «գլխավոր հերոսը», որին պաշտում էր, բայց ավելացնում է, որ նա իր կյանքի «ամենավտանգավոր մարդն» էր։ «Ես կարող եմ սիրել հորս և միաժամանակ քննադատել նրան։ Երկու իրականություն կարող են գոյություն ունենալ միաժամանակ։ Ահա թե ինչու է այդքան դժվար ընդունել, որ մարդը կարող է լինել ոչ միայն լավը», - ասել է նա։
Ալվինան նաև ասել է, որ հաճախ իրեն պակասում էր հոր ուշադրությունը և նրա մասին իմացել է ինտերնետի և ամսագրերի միջոցով։ «Հայրս խարիզմատիկ էր, խելացի, զվարճալի։ Բայց նա նաև մութ կողմ ուներ՝ շատ վտանգավոր։ Ես նրան որպես անձնավորություն լավ չէի ճանաչում, ավելի շատ՝ լրատվամիջոցների միջոցով», - խոստովանել է նա։
Ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները միայն վատթարացել են։ «Ես նրանից ավելին էի սպասում։ Ոչ թե փող, այլ ուշադրություն, հոգատարություն։ Ես պարզ բաներ էի ուզում. որ նա լինի այստեղ, ժամանակ անցկացնի ինձ հետ, զբաղվի ընտանեկան սովորական գործերով։ Դա չկար։ Նա շատ էր խմում, և մենք դադարեցինք շփվել», - ասել է Ալվինան։
Ըստ նրա՝ հայրը կարող էր իրեն վտանգավոր իրավիճակներում դնել և դաժան լինել։ «Նա ինձ ստիպեց ալկոհոլ խմել վեց տարեկանում։ Կային պահեր, որոնց մասին նույնիսկ չեմ ուզում խոսել՝ Աստված գիտի, թե ինչ էր կատարվում այնտեղ։ Չնայած պայծառ և հետաքրքիր անձնավորություն լինելուն, նա շատ մութ խորություն ուներ։ Ինձ համար նա միաժամանակ շատ խելացի էր և շատ հիմար։ Նրան հաճախ էին շահագործում։ Եվ, ի վերջո, նա մահացավ սարսափելի մահով՝ նրան սպանեցին շան պես։ Ինչի՞ համար»։
Հիշեցնենք, որ Ումար Ջաբրաիլովը մահացած էր գտնվել մարտի 2-ին իր մոսկովյան բնակարանում։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ գործարարը ինքնասպանություն է գործել. նա նախկինում ինքնասպանության փորձ էր արել 2020 թվականին։ Ջաբրաիլովը տառապում էր դեպրեսիայից և թմրամոլությունից, իսկ վերջին տարիներին ապրել է պարտքերի մեջ և առանց ակտիվների։
Նա ունի երկու դուստր՝ Ալվինան և 36-ամյա Դանատան, որոնք երկուսն էլ մեծացել են Եվրոպայում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»