Կնոմոսկվայում հնդկական տրամադրություն է։ 3 տարվա մեջ արդեն 6-րդ անգամ Հնդկաստանի դեսպանատունը Երևանում մեկնարկել է «Հնդկակական ժամանակակից ֆիլմերի փառատոն – 2026»-ը։
Փառատոնի մեկնարկը տրվեց ուրբաթ օրը՝ մարտի 27-ին, Dangal» ֆիլմով, սակայն պաշտոնական բացման արարողությունը կայացավ երեկ՝ մարտի 28-ին։ Այդ օրը ուղերձով հանդես եկավ նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհան։
Դեսպանը ջերմորեն ողջունեց փառատոնի հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով նրանց միջոցառմանը ներկա գտնվելու համար:

«Սա Հնդկաստանի դեսպանատան կողմից վերջին 3 տարիների ընթացքում կազմակերպվող 6-րդ փառատոնն է: Ժամանակակից հնդկական կինոյի շարքերում մենք փորձում ենք իրատեսական ֆիլմեր ներկայացնել հայ հանդիսատեսին: Մեր նախորդ կինոփառատոնը տեղի ունեցավ 2025 թ-ի դեկտեմբերին և հաջողություն գրանցեց ձեր շնորհիվ, ինչի համար շատ շնորհակալ ենք»,-իր խոսքում նշեց նա:
Տիկին Նիլակշի Սահա Սինհան հավելեց՝ ժամանակակից հնդկական կինոյի ամենացայտուն տարբերակիչներից մեկը դրա բազմազանությունն է: «Մենք այլևս չենք ապրում մի ժամանակաշրջաբում, երբ միայն Բոլիվուդն է սահմանում հնդկական ֆիլմերը: Ժամանակակից հնդկական ֆիլմերի բովանդակությունը փոփոխվել է, իսկ տեխնիկապես այն հասել է համաշխարհային չափանիշների, հնդկական պատմությունները գովաբանվում են միջազգային մակարդակով՝ կինոփառատոններից մինչև խոշոր մրցանակաբաշխություններ»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը ողջունելով ներկաներին՝ կարևորեց կինոյի լեզվով երկխոսությունը, որը, նրա խոսքով, մեծ դեր ունի երկու ժողովուրդների փոխճանաչման և մշակութային կապերի ամրապնդման գործում։
Պաշտոնական արարողությունից հետո Կինոմոսկվայի կապույտ դահլիճում ցուցադրվեց «Mrs. Chatterjee vs Norway» ֆիլմը։

Եթե բաց եք թողել հնդկական ֆիլմերի ցուցադրման առաջին և երկրորդ օրերը, հոգ չէ, ևս մեկ ֆիլմ կհասցնեք դիտել այսօր՝ փառատոնի վերջին օրը։ Կինոմոսկվայում կցուցարվի «Andhadhun» ֆիլմը։ Այս ժապավենը մի դաշնակահարի մասին է, ով կույր է ձևանում, սակայն նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նա պատահաբար ներքաշվում է մի սպանության պատմության մեջ:
Փառատոնի շրջանակում բոլոր ֆիլմերը ցուցադրվում են հինդի լեզվով՝ անգլերեն և հայերեն ենթագրերով։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:32, 21 հոկտեմբերի
Մերկ կորսետները գրավել են կարմիր գորգը. Աստղերից ով է մերկությունը վերածել արվեստի, և ո՞վ է չափն անցել15:28, 21 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան պատերազմ է հայտարարել Նյու Յորքին՝ Վինի-Թուխի պատճառով14:41, 21 հոկտեմբերի
Հարստությունը դարձել է անեծք. Ինչու՞ Ուորեն Բաֆեթի ժառանգները չգիտեն, թե ինչ անել 150 միլիարդ դոլարը14:15, 21 հոկտեմբերի
«Մեգանը խլում է նրանից վերջին հույսը». Արքայազն Հարրին խորապես ազդված է կնոջ՝ Սուրբ Ծնունդը ԱՄՆ-ում անցկացնելու որոշումից13:22, 21 հոկտեմբերի
Միլիարդատեր Սեմ Ալտմանի քույրը մեղադրել է նրան բռնաբարության մեջ. դատարանը մերժել է հայցը12:50, 21 հոկտեմբերի
Քեյթ Միդլթոնը ստվերել է Չարլզ III-ի ընդունելության հյուրերին Elie Saab զգեստով և իր սիրելի թագով12:33, 21 հոկտեմբերի
Դուեյն Ջոնսոնը անճանաչելի է նոր ֆիլմի նկարահանման հրապարակում12:18, 21 հոկտեմբերի
Օքսանա Սամոյլովան խոստովանում է, որ քաշ է կորցնում շաքարախտի դեղամիջոցների միջոցով. «Ես կամքի ուժ չունեմ»11:52, 21 հոկտեմբերի
Արքայազն Հարրին ուզում է խաղաղություն հաստատել հոր և եղբոր հետ, սակայն պալատում դրա մեջ սպառնալիք են տեսնում11:30, 21 հոկտեմբերի

10:49, 21 հոկտեմբերի
Էնդրյու Սքոթը կարող է Օսկարի պատմություն մտնել. դերասանը կմրցի ինքն իր դեմ10:26, 21 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը՝ վերածվելով իր սեփական դստերը. Նրան անհնար է տարբերել 13-ամյա Նորթ Ուեսթից