Ռոբոտացված շների խումբը՝ չափազանց իրատեսական և նույնիսկ վախ առաջացնող մարդկային դեմքերով, որոնց վրա պատկերված են աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց կերպարները՝ սկսած մոլորակի ամենահարուստ մարդ Իլոն Մասկից մինչև հայտնի խորհրդանշական նկարիչ Էնդի Ուորհոլը, ներկայացվել է Գերմանիայում՝ որպես անսովոր շարժական ցուցահանդեսի հերթական կանգառ։
Կիբերնետիկ շները հագեցված են հիպերիրատեսական սիլիկոնե դիմակներով, որոնք ստեղծված են Մարկ Ցուկերբերգի, Ջեֆ Բեզոսի, Պաբլո Պիկասոյի և տեխնոլոգիաների ու արվեստի աշխարհի այլ ժամանակակից «էլիտար» կերպարների նմանությամբ։

Սկզբում դրանք «թափառում էին» Մայամիում և Սան Ֆրանցիսկոյում, իսկ հիմա գտնվում են Բեռլինի Նոր ազգային թանգարանում։
Գործնական առումով այս շները գրեթե ոչինչ չեն անում․ նրանք պարզապես աննպատակ շրջում են առանձնացված տարածքում և «արտազատում» շրջապատի տպված պատկերներ՝ ձևավորված այն հայտնի անձի ոճով, որի դեմքը կցված է նրանց վրա։
Օրինակ՝ Էնդի Ուորհոլի «դեմքով» ռոբոտ շունը ստեղծում է փոփ-արտ ոճի պատկերներ, որոնք մշակված են արհեստական բանականության ալգորիթմներով։ «Regular Animals» անունով ինտերակտիվ ցուցահանդեսը ստեղծվել է ամերիկացի նկարիչ Beeple-ի կողմից (իրական անունը՝ Մայք Վինքելման)։

Նկարչի խոսքով, նախագիծը նախատեսված է որպես արտացոլում այն բանի, թե ինչպես տեխնոլոգիական միլիարդատերերը և նրանց հարթակներն ու ալգորիթմները ձևավորում են ժամանակակից իրականության ընկալումը։ «Պիկասոյի նկարները փոխում էին մեր աշխարհընկալումը, Ուորհոլը խոսում էր սպառման և փոփ մշակույթի մասին․ դա ազդեցություն էր ունենում հասարակական գիտակցության վրա»,- բացատրել է Beeple-ը։ Նրա խոսքով, այսօր աշխարհընկալումն ավելի ու ավելի է որոշվում տեխնոլոգիական կորպորացիաների և միլիարդատերերի կողմից, որոնք վերահսկում են ալգորիթմները, որոնք էլ որոշում են, թե ինչ է տեսնում հասարակությունը։
«Սա հսկայական իշխանություն է, որը մենք դեռ ամբողջությամբ չենք գիտակցել։ Նրանց պետք չէ ազդեցություն գործադրել ՄԱԿ-ի վրա կամ օրենքներ անցկացնել Կոնգրեսի կամ ԵՄ-ի միջոցով։ Նրանք պարզապես արթնանում են և փոխում են ալգորիթմները»,- հավելել է նա։
Beeple-ը նաև իր կերպարը ներառել է ցուցադրության որոշ ռոբոտների վրա կարծես ընդունելով իր սեփական ազդեցությունը, որպես ներկայում ապրող ամենաթանկ թվային արվեստագետներից մեկը։ Նկարչի խոսքով, ռոբոտները «տեսականորեն մահանում են» երեք տարի անց, որից հետո նրանց թվային գոյությունը «մշտապես կպահպանվի բլոքչեյն շարքում»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս10:43, 9 սեպտեմբերի
Խորը կտրվածքներ, թափանցիկ զգեստներ և մինիմալիստական գործվածք. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է բաց զգեստների արխիվը10:20, 9 սեպտեմբերի
Զվարճալի իրավիճակներ, քաղաքական հումոր ու «Մուշեղի մահը»․ «Ֆուլ Հաուսը» վերադարձավ ներկայացման տեսքով (VIDEO)09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել