«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Իրանի դեսպանատունը «Եվրատեսիլի» սկանդալի մասին. Ոչ ոք չի կարող ցուցադրել այլ դրոշ՝ Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն

10:16, 16 մայիսի

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը արձագանքել է իսրայելական հեռուստաալիքով «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ հայկական դրոշի հետ կապված միջադեպին։

«Ոչ ոք չի կարող ցուցադրել այլ դրոշ՝ Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն։ Հայաստանը պատմական և քաղաքակիրթ ազգ է, և Իրանը միշտ եղել է նրա կողքին»,-նշված է X-ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Իսրայելի պետական ​​Kan 11 հեռուստաալիքը «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ցուցադրել է ադրբեջանական դրոշի ներքո։

«Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտեմ Չերնամորյանը նշել է, որ միջադեպը լայնածավալ բողոքի և դժգոհության առիթ է հանդիսացել Իսրայելի հայ համայնքում։ Չերնամորյանը կարծում է, որ միջադեպը խմբագրական սխալի արդյունք է, այլ ոչ թե դիտավորյալ սադրանք։

Վերոնշյալ հեռուստաալիքը 2025 թվականին սկանդալի կենտրոնում էր։ Եվրատեսիլի հայ մասնակցի ելույթից հետո հեռուստաալիքի մեկնաբանը հայտարարել է. «Չեմ կարող հավատալ, որ այս տղաներին Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք։ «Survivor»-ը՝ հենց այդպես էլ զգում ենք այս երգը լսելուց հետո»։

Դրանից հետո Հայաստանի հանրային հեռուստատեսությունը կապ հաստատեց Իսրայելի հանրային հեռարձակողի հետ՝ պահանջելով բացատրություն։ Ի պատասխան՝ հայկական կողմը պաշտոնական նամակ ստացավ կորպորացիայի գործադիր տնօրեն Գոլան Յոհպազից, որում ներողություն էր խնդրում մեկնաբանի խոսքերի համար։

Իսրայելի հանրային հեռարձակողը հետագայում նույնպես հրապարակային ներողություն խնդրեց։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search