Հայաստանն առաջին անգամ դարձավ գինու համտեսի միջազգային ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ Concours Mondial de Bruxelles-ի հյուրընկալող երկիրը։ Մրցույթի պաշտոնական մեկնարկի նախօրեին՝ մայիսի 20-ին, Գառնու տաճարում տեղի ունեցավ բացման լայնածավալ արարողություն և ողջ աշխարհից ժամանած հյուրերի դիմավորումը, որը համադրում էր հայկական գինեգործության, երաժշտության, պարի հնագույն պատմությունը։

Գառնու տաճարի երեկոյան լույսերի ներքո հնչում էին հայկական երգեր, բեմը ծածանվում էր գինու երանգներով, իսկ հնագույն սյուների մեջ ազգային տարազներով պարողները բեմադրում էին հայկական գինեգործության պատմությունը՝ նույնքան հին, որքան հենց այս հողը։
Посмотреть эту публикацию в Instagram
Այսպես Հայաստանում տեղի ունեցավ Concours Mondial de Bruxelles-ի` աշխարհի ամենամեծ և ամենաազդեցիկ գինու մրցույթներից մեկի բացման արարողությունն ու մասնակիցների դիմավորումը։ Համտեսի մրցույթն ինքնին պաշտոնապես մեկնարկում է մայիսի 21-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ փորձագետները կսկսեն հազարավոր գինիների կույր համտեսը։

Այս տարի Հայաստանում առաջին անգամ է անցկացվում նման մասշտաբի մրցույթ՝ շուրջ 400 միջազգային փորձագետներ, սոմելյեներ, լրագրողներ, բլոգերներ, ներկրողներ և գնորդներ երկիր են ժամանել մոտ 60 երկրներից։ Նրանք պետք է գնահատեն ավելի քան 7700 գինի՝ 50 երկրներից։
Արարողության վայրը հատուկ սիմվոլիկա էր հաղորդում տեղի ունեցողին։

Գառնին այդ երեկո կարծես ոչ թե թանգարանային հուշարձան լիներ, այլ հնագույն քաղաքակրթության կենդանի տեսարան, որտեղ գինին մշակույթի մաս էր կազմում ժամանակակից գինեգործության հայտնվելուց շատ առաջ: Կենդանի երաժշտությունը, հայկական երգերը, ժողովրդական պարերը և գինու ծեսերի տեսարանները երեկոն վերածեցին հայկական գինու մշակույթին նվիրված դիտարժան հարգանքի։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ընդգծեց, որ մրցույթը երկրի համար ոչ միայն մշակութային, այլեւ տնտեսական ու զբոսաշրջային լուրջ նշանակություն ունի։
«Ավելի քան 400 գինու սոմելիեներ, փորձագետներ, մասնագետներ, բլոգերներ և լրագրողներ են եկել Հայաստան։ Նրանցից շատերն արդեն եղել են Արենիում։ Սոցցանցերում մենք արդեն տեսել ենք բազմաթիվ տեսանյութեր, որոնք հավաքում են տասնյակ, հարյուրավոր, հազարավոր, երբեմն էլ՝ միլիոնավոր դիտումներ։ Եվ բոլորը զարմացած են, Հայաստանի գիբեգործությունը վեց հազար տարվա պատմություն ունի. նրանք կպատմեն Հայաստանի ու հայկական գինեգործության ավանդույթների մասին»,- ասաց Պապոյանը։

Նախարարը նշեց նաև, որ մրցույթը իրական հնարավորություններ է բացում հայ արտադրողների համար՝ միջազգային նոր շուկաներ դուրս գալու։
«Այստեղ եկել են բազմաթիվ գինու գնորդներ, միջազգային կազմակերպությունների և գինի գնող ընկերությունների ներկայացուցիչներ... Նրանք ոչ միայն կհետևեն մրցույթին, այլև կմասնակցեն հայ արտադրողների հետ հանդիպումներին: Հուսով եմ, որ մենք կկարողանանք միջազգային պայմանագրեր կնքել, որոնք հնարավորություն կտան հայկական գինին արտահանել այլ երկրներ և մատակարարել այն միջազգային ցանցեր:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ասաց, որ մրցույթը Հայաստանում անցկացնելու շուրջ բանակցությունները տևել են մի քանի տարի։
«Երբ մենք առաջին անգամ սկսեցինք քննարկել մրցույթը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը, ամեն ինչ բավականին միանշանակ էր, քանի որ այն ժամանակ Հայաստանի մասին գրեթե ոչինչ հայտնի չէր: Բայց վերջին տարիներին երկրի մասին շատ խոսվեց և գրվեց միջազգային մամուլում, և դա շատ օգնեց: Շատ երկրներ ցանկացան ընդունել մրցույթը, բայց ի վերջո որոշում կայացվեց հօգուտ Հայաստանի, քանի որ կազմակերպիչներն ասացին, որ այն իսկապես շատ հետաքրքիր երկիր է՝ իր գինու մշակույթով, յուրահատուկ պատմությամբ և ժառանգությամբ։ Նրանք կարծում են, որ Հայաստանը չի կարող համեմատվել որևէ այլ երկրի հետ»,- նշեց Մուրադյանը։

Նրա խոսքով, կազմակերպիչները փորձել են ծրագիրը հնարավորինս հագեցած դարձնել, որպեսզի հյուրերը կարողանան ծանոթանալ ոչ միայն մրցույթին, այլև հենց երկրին։
«Մենք հատուկ կազմակերպել ենք ամեն ինչ, որպեսզի մասնակիցները հնարավորինս շառ բան տեսնեն։ Նրանք արդեն եղել են Վայոց ձորում, եղել գինեգործարաններում, դեռ շատ հանդիպումներ ու ճամփորդություններ կան առջևում։ Մեզ համար շատ կարևոր է, որ մարդիկ մեծ տպավորություններով հեռանան Հայաստանից։

Մրցույթի նախագահ Բոդուեն Ավոն Հայաստանը անվանեց գինու պատմական երկրներից մեկը և ընդգծեց այն փաստի խորհրդանշականությունը, որ միջազգային լարվածության շրջանում այստեղ կարողացել են միավորվել ավելի քան 60 ազգությունների 350 համտեսողներ։
«Գինին առանց հակամարտությունների երկխոսություն ստեղծելու և մարդկանց առանց առճակատման միավորելու հազվագյուտ կարողություն ունի»,-ասաց նա:

Եվ, թերեւս, հենց դա է զգացվել Գառնիում։ Հնագույն սյուների շարքում, դուդուկի և հայկական երգերի հնչյունների ներքո, Հայաստանն այդ երեկո աշխարհին ներկայացրեց ոչ միայն գինին, այլև իր պատմությունը, մշակույթն ու դարավոր ավանդույթը, որն այսօր վերագտնում են տասնյակ երկրներ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը