Մայիսի 28-ին Երևանը կլցվի վառ գույներով ու մանկական ժպիտներով: Հայաստանի Նկարիչների միությունում և Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Խաղաղություն» երկրորդ միջազգային մանկապատանեկան մրցույթ-ցուցահանդեսի մեծ եզրափակիչն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Այդ օրը մենք ոչ միայն հնարավորություն կունենանք հիանալու տաղանդավոր երեխաների աշխատանքներով, այլև կիմանանք հաղթողների անունները, ովքեր կստանան իրենց արժանի մրցանակները:
Այս տարի նախագիծը մեծացել է ուղիղ երկու անգամ: Այն միավորել է ավելի քան 3000 շնորհալի երեխաների Հայաստանից և աշխարհի 18 երկրներից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից մինչև Ուրուգվայից, Կանադայից, Կիպրոսից, Հնդկաստանից, Հորդանանից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Բելգիայից, Էստոնիայից, Անգլիայից, Թուրքիայից, Ավստրալիայից, Ռումինիայից, Բուլղարիայից Մեքսիկաից։
Երկու տարիքային խումբ. Խաղաղության մասին իրենց պատկերացումներով կիսվել են մինչև 10 տարեկան փոքրիկներն ու 10-15 տարեկան պատանիները:
Միայն լավագույնները. Միջազգային ժյուրին (որի կազմում են առաջատար մասնագետներ Հայաստանից, Չեխիայից, Ֆրանսիայից և Չինաստանից) հսկայական աշխատանք է կատարել և եզրափակիչ ցուցադրության համար ընտրել 80 ամենատպավորիչ ու հուզիչ գործերը:
Մրցանակներ ու դիպլոմներ կստանան ոչ միայն երիտասարդ նկարիչները, այլև նրանց հրաշալի ուսուցիչներն ու կրթօջախները, ովքեր օգնում են բացահայտել տաղանդներին:
Ո՞րն է այս ցուցահանդեսի գաղափարը Յուրաքանչյուր նկար մի անկեղծ ու մաքուր մանկական երազանք է խաղաղության, ընկերության ու բարության մասին: Երեխաները մեզ հետ խոսում են արվեստի տիեզերական լեզվով, որը հասկանալի է մոլորակի ցանկացած անկյունում: Նրանց ստեղծագործությունը մի մեծ ու լուսավոր կամուրջ է, որը միավորում է տարբեր մշակույթներ՝ հանուն ընդհանուր ու երջանիկ ապագայի:
Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ։
Համեցեք ընտանիքով՝ ոգեշնչվելու մանկական անկեղծ արվեստով և աջակցելու մեր ապագա տաղանդներին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են15:41, 21 սեպտեմբերի
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, անսպասելիորեն, համերգային ծրագրից հանվել է15:21, 21 սեպտեմբերի
Գրեթե 5 միլիոն դիտում. Կալիֆոռնիացի IT տնօրենը սկանդալ է առաջացրել տղամարդկանց համար պահանջների ցանկով14:27, 21 սեպտեմբերի
Թեյախմության ժամանակ Արքայազն Չարլզի ամոթանքը սարսափեցրել է Ռեյգանին