«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Խոսրովի սիրտը»․ Նադի Իսպիրյանի նոր ֆիլմի պրեմիերան ու դերասանական կազմը՝ կարմիր գորգին (ֆոտո)

14:01, 29 մայիսի

Կինոմոսկվայում մայիսի 27-ին կայացավ ռեժիսոր Նադի Իսպիրյանի նոր՝ «Խոսրովի սիրտը» ֆիլմի պրեմիերան։ Մինչ ցուցադրությունը կարմիր գորգով քայլեցին ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորող դերասանները, հյուրերը, որոնք կիսվեցին դրական էմոցիաներով ու լուսանկարվեցին՝ ինչպես միմյանց, այնպես էլ կինոթատրոնի առաջ հավաքված հանդիսատեսի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nady Ispiryan (@nady_ispiryan)

4c60569c-e59c-489d-a7e6-046fb453a0e8.jpeg (83 KB)

Հուզմունք, անհամբերություն ու էմոցիաներ․․․ Այս ամենի կիզակետում, հատկապես, գտնվում էր ռեժիսորը՝ Նադի Իսպիրյանը, որը նաև ֆիլմի սցենարիստն ու պրոդյուսերն է։ 

2b85e59c-0219-4626-81b1-f4dd55f896a3.jpeg (81 KB)

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Նադին նշեց, որ այս ֆիլմով ցանկացել էր պատմել ոչ միայն հերոսների պատմությունը, այլև ներկայացնել Հայաստանի գեղեցիկ ու գողտրիկ անկյուններից մեկը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Խոսրովի անտառում, որին այս ժապավենում առանձնահատուկ տեղ է հատկացված։ Ֆիլմի առաջին 15 րոպեները յուրահատուկ էքսկուրսիա են անտառով, որի «գաղտնիքները» հանդիսատեսին ու հերոսներին պատմում է կերպարներից մեկը։ Սակայն խորհրդավոր անտառում այս զբոսանքը վերածվում է վտանգավոր արկածի՝ միաձուլված պատմության ակնարկի ու ներկայի միջև։

436058d7-c29f-4571-a8a0-ba060165c554.jpeg (88 KB)

«Խոսրովի սիրտը» սկսվում է պատմական էքսկուրսով, այնուհետև գալիս մեր ժամանակներ, որտեղ հերոսները բախվում են անցյալում կատարված դաժան իրողության ներկայիս հետքերին։ Կհաջողվի՞, արդյոք, գտնել ելք ու ճիշտ լուծում։ Կհասկանաք՝ դիտելով ժապավենը։

768a79d3-5c30-4bae-93de-6ce549cae744.jpeg (82 KB)

Ֆիլմն իր մեջ ամփոփում է մի քանի ժանր՝ ֆենթեզի, դետեկտիվ, սարսափ, դրամա, թրիլեր։ Այն նկարահանված է հատուկ էֆեկտների կիրառմամբ։ Գլխավոր հերոսներին մարմնավորում են Սեպուհ Ապիկյանը, Արմեն Թովմասյանը, Աննա Գևորգյանը, Սուրեն Պողոսյանը, Արա Սահակյանը, Մոնթե Պողոսյանը, Սյուզաննա Հովհաննիսյանը, Անգելինա Արոյանը, Լիլիթ Ավդալյանը, Ցողիկ Մարտիրոսյանը, Անդրանիկ Աբրահամյանը։ Նադի Իսպիրյանի խոսքով՝ պատմությունը կունենա նաև շարունակություն։ 

7be2bee5-0741-4230-8b7c-3be32072300e.jpeg (81 KB)

0f19333f-439e-450b-83f3-858705e85c8b.jpeg (74 KB)

604a97cd-4127-49da-bb8d-ec3df8ca729a.jpeg (84 KB)

53fb5020-4180-4cdf-9219-518ee0d5bbd3.jpeg (83 KB)

Սյունե Առաքելյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search