Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Se.La.Vi. 3 հերոսուհի՝ որպես կնոջ հավաքական կերպար․ ինչպե՞ս անցավ աղմկահարույց սերիալի վերջին երկու սերիաների փակ դիտումը (VIDEO)

20:30, 31 մայիսի

Se.La.Vi.` Սերինեյի, Լանայի ու Վիկայի էկրանային պատմությունը եզրափակվեց, բայց ինչպես խորհրդանշում են սերիալի վերջին էպիզոդները՝ պատմությունները հենց այնպես չեն ավարտվում, ու եթե ավարտվել են հենց այնպես, ուրեմն՝ դեռ վերջը չէ։ Պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը խորհրդավոր ժպտում է, երբ հարցնում են աղմկահարույց սերիալի հնարավոր շարունակության մասին, բայց նաև չի բացառում դա՝ շեշտելով, որ կարևորը որակով աշխատանք ներկայացնելն է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Մայիսի 29-ին՝ Cinema Star-ում, կայացավ Se.La.Vi. սերիալի եզրափակիչ սերիաների փակ դիտումը։ Սփոյլեր չի լինի, բայց նախազգուշացում՝ անպայման դիտեք, եթե չեք ցանկանում բաց թողնել գլխավոր հերոսուհիների ամենաթարմ  ինտրիգներին մասնակիցը լինելու հաճույքը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Երեք հերոսուհի, միմյանցից տարբեր կանայք, ովքեր ցանկանում են մի բան՝ լինել հասկացված, սիրված ու հարգված՝ իրենց ընտրության ու կյանքի համար։ Սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը հերոսուհիների պատմություններն ավելի խորն է դարձրել իմաստալից երկխոսություններով, որոնք ստիպում են մի պահ կանգ առնել ու մտածել՝ գուցե մենք էլ ենք նման այս հերոսուհիներից ինչ-որ մեկին։ Իսկ եթե ավելի խորանաս, կհասկանաս, որ, գուցե, երեքից էլ ունես ընդհանրություններ, որովհետև, ինչպես նշում է պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը, այս հերոսուհիները կնոջ ընդհանրացումն են՝ տարբեր տարիքում ու կյանքի փուլերում։ Ու եթե կյանքում մնացել են չլուծված խնդիրներ ու անպատասխան հարցեր, ուրեմն շունչ քաշեք՝ սա դեռ վերջը չէ․ չէ՞որ պատմությունները հենց այնպես չեն ավարտվում, իսկ եթե ավարտվել են հենց այնպես, ուրեմն՝ սա դեռ վերջը չէ․․․ Այսպիսին է կյանքը։ 

Ֆիլմի եզրափակիչ սերիաները կլինեն Frankfilms յութուբյան ալիքում։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search