Pogossian Luxury Brand House-ն իր Jardins d’Arménie-ի բրենդով Մոնտե-Կառլոյի 65-րդ հեռուստատեսային փառատոնին հանդես է եկել որպես Բյուրեղյա գործընկեր ( Crystal Partner)` ներկայացնելով հայկական ժառանգությունը, վարպետությունն ու մշակութային գերազանցությունը Մոնակոյի ամենահեղինակավոր միջազգային հարթակներից մեկում։
Մոնակոյում բրենդը ներկայացնում էր Արմեն Պողոսյանը, ով միջազգային փառատոնին մասնակցեց մի շարք հատուկ միջոցառումների՝ միտված հյուրերին ծանոթացնելու հայկական ժառանգությանը, արհեստագործական ավանդույթներին, բրենդի փիլիսոփայությանն ու արժեքներին:
«Մոնակոն վաղուց ի վեր այն եզակի միջավայրներից է, որտեղ միավորվում են մշակույթը, ստեղծարարությունն ու տարբեր աշխարհայացքները: Մոնտե-Կառլոյի հեռուստատեսային փառատոնին մասնակցությունը բնական շարունակությունն է այն արժեքների, որոնք Jardins d’Arménie-ի ոգեշնչման հիմքում են։ Փառատոնը բացառիկ հարթակ է մեր պատմությունը ներկայացնելու և մշակույթներով փոխանակվելու համար։ Այն հնարավորություն է տալիս մեզ միջազգային լսարանին ճանաչելի դարձնել Հայաստանի հարուստ ժառանգությունն ու խուսույթը, ամրապնդել մեր ներկայությունը Մոնակոյում»,– նշել է Pogossian Luxury Brand House-ի համասեփականատեր Արմեն Պողոսյանը:

Փառատոնի ընթացքում Արմեն Պողոսյանը հանդիպումներ է ունեցել միջազգային առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, գործընկերների և նշանավոր հյուրերի հետ՝ նպաստելով բովանդակալից երկխոսության մշակույթի, ստեղծարարության և Jardins d’Arménie-ի պատմության շուրջ՝ բրենդի, որն առաջնորդվում է աուտենտիկության, գերազանցության և ժամանակի արժեքի գնահատման սկզբունքներով։
Մոնտե-Կառլոյի հեռուստատեսային փառատոնը աշխարհում մեդիա ոլորտի կարևոր իրադարձություններից մեկն է, որն արդեն 65 տարի Մոնակոյի Թագավորությունում համախմբում է ճանաչված դերասանների, պրոդյուսերների, հեռարձակողների, ստեղծագործողների և ոլորտի առաջատարների։ Փառատոնի շրջանակում խոշոր ստուդիաները, հեռուստացանցերը, թվային հարթակներն ու միջազգային ճանաչում ունեցող տաղանդները ներկայացնում են իրենց աշխատանքները և մրցում հեղինակավոր Golden Nymph Awards՝ Ոսկե հավերժահարս մրցանակի համար։

Փառատոնի շրջանակում Մոնակոյում էր նաև «Jardins d’Arménie»-ի բրենդի դեսպան, հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Որպես համաշխարհային շախմատի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Արոնյանը մարմնավորում է ճիշտ այն արժեքները, որոնք ձևավորում են բրենդի փիլիսոփայությունը՝ կատարելություն, կարգապահություն և բարձր ինտելեկտուալ մշակույթ։
«Շատ ուրախ էի մասնակցել Փառատոնին և լինել այդքան նշանավոր և հաջողությունների հասած մարդկանց միջավայրում։ Հայկական բրենդին և շախմատը միշտ համարել եմ մեր երկրի խորհրդանիշներից. հպարտ եմ տեսնել, թե ինչպես են այս երկու աշխարհները միավորվում Jardins d’Arménie-ի շնորհիվ։ Ինձ ամենաշատը տպավորեց այն, թե ինչպես էին միջազգային հյուրերը բացահայտում մի յուրահատուկ, իրենց համար սովորականից զգալիորեն տարբերվող փորձառություն», – նշել է Լևոն Արոնյանը՝ Jardins d’Arménie-ի բրենդի դեսպանը։

Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էին միջազգային ճանաչում ունեցող դերասաններ Ջեֆրի Դին Մորգանը, Էսթեր Էքսպոսիտոն, Քևին ՄաքՔիդը, Դեյվիդ Մորիսին, Լորեն Քոհենը, Դևիդ Փոլ Բորիանազը, դերասանուհի Քրիստին Սքոթ Թոմասը, ինչպես նաև օպերատոր Բարի Մարկովիցը և միջազգային ժամանցային ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Մոնտե-Կառլոյի Հեռուստատեսային Փառատոնի հետ համագործակցությունը համընկավ Մոնակոյում բրենդի ներկայության ընդլայնման նոր փուլի հետ։ Այսուհետ Jardins d’Arménie-ն ներկայացված է նաև Մոնակոյի ամենահեղինակավոր և հնագույն գինու ու բացառիկ խմիչքների մասնագիտացված խանութներից մեկում՝ GCM (Grands Chais Monégasques) -ում։

«Pogossian Luxury Brand House»-ի մասին
1990-ականների սկզբից Պողոսյան ընտանիքը ստեղծում է բացառիկ լյուքս արտադրանք, որի հիմքում ընկած են արհեստավարժությունն ու նրբագեղությունը: Հիմնադրված լինելով Հայաստանում և ներկայացված լինելով ավելի քան 50 երկրներում՝ «Pogossian Luxury Brand House»-ը մարմնավորում է ստեղծարարության, կատարելության և բրենդային տպավորիչ փորձառությունների տեսլականը:
Jardins d’Arméni»-ն Արմեն Պողոսյանինի պատկանող Pogossian Luxury Brand House-ի առաջատար բրենդներից է։ Այն ներկայացնում է բրենդիի բացարձակ նոր կատեգորիա՝ ռոյալ բրենդի։ Հայաստանում աճող ոսկեհատ խաղողից պատրաստվող այս բացառիկ խմիչքը հնեցվում է առնվազն 35 տարի՝ հասունացման բազմափուլ և յուրահատուկ գործընթացով։ «Jardins d’Arménie»-ն ներկայացնում է մի տեսլական, որտեղ մշակութային ժառանգությունն ու ժամանակակից լյուքսը միավորվում են մեկ գաղափարի շուրջ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»