Բեմում նա ապրում է տարբեր կյանքեր, իսկ բեմից դուրս նախընտրում է մնալ ինքն իրեն հավատարիմ։ Դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Դիշչյանն ասում է՝ առօրյա կյանքում չի խաղում։ Նրա համար անկեղծությունը շատ ավելի կարևոր է, քան մարդկանց սպասելիքները։
Մանկությունից Հովհաննեսին ամենից հաճախ գովել են բարության համար, իսկ նկատողություն արել՝ երկար քնելու։ Ժպիտով է հիշում այդ դրվագները, բայց երբ խոսքը հասնում է բնավորությանը, առանց վարանելու ասում է, որ հորից ժառանգել է նպատակասլացությունը։ Հենց այդ հատկանիշն էլ օգնել է ընդունել կյանքի ամենակարևոր որոշումը՝ դառնալ դերասան, նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատի մեծ մասը դեմ էր այդ ընտրությանը։
«Ոչինչ չէի փոխի»,- վստահ ասում է նա՝ խոսելով իր կյանքի մասին։
Հովհաննեսը խոստովանում է, որ մարդկանցից ամենաշատը թաքցնում է իր տխրությունը։ Գուցե հենց այդ պատճառով էլ շատերը սխալ կարծիք են կազմել նրա մասին՝ մտածելով, թե գոռոզ է կամ քիթը ցցած է։ Իրականում, ինչպես ինքն է նշում, այդ տպավորությունը ոչ մի կապ չունի իրական Հովհաննեսի հետ։
Եթե մարդիկ նրան ավելի հաճախ մի հարց տային, կուզենար, որ այն վերաբերի ոչ թե անձնական կյանքին, այլ արվեստին. «Ի՞նչ նորություն կա մասնագիտական կյանքում»։ Նրա համար թատրոնը պարզապես աշխատանք չէ, այլ կյանքի առանցքը։
Թատրոնի հետ իր կապը սկսել է շատ վաղ։ Ութ տարեկանում, երբ առաջին անգամ խաղացել է Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում, հասկացել է, որ գտել է իր տեղը։ Այդ զգացողությունը չի փոխվել մինչև այսօր, թեև յուրաքանչյուր ներկայացումից առաջ նույն հուզմունքն է ապրում։ «Բեմ դուրս գալուց մի քանի րոպե առաջ տագնապ եմ զգում»,- անկեղծանում է դերասանը։
Լավ դերասանի ամենակարևոր հատկանիշը, ըստ նրա, աշխատասիրությունն է։ Իսկ ամենամեծ վախը բեմում ձախողվելն է, մինչդեռ կյանքում վախենում է պարզապես չհասցնելուց՝ անել այն ամենը, ինչ նախատեսել է։
Երբ խոսքը հասնում է զգացմունքներին, Հովհաննեսը երկար բացատրությունների չի դիմում։ Նրա համոզմամբ՝ սերը զգացում է, ոչ թե ընտրություն։ Վերջին անգամ լացել է ընդամենը երեք օր առաջ, սակայն պատճառը նախընտրում է պահել իր մեջ։
Իր կյանքի կարևոր մարդկանց թվում առաջին հերթին նշում է հորը։ Իսկ այն մարդկանցից, որոնց կարծիքն իսկապես արժեք ունի իր համար, առանձնացնում է Հրաչյա Հարությունյանին, Արա Երնջակյանին և իր ընկերներին։
Ազատ ժամանակ սիրում է երկար զբոսնել երևանյան գիշերներում։ Երևանում ամենասիրելի վայրերն են Կասկադը, ինչպես նաև Կամերային և Դրամատիկական թատրոնները։ Եթե հնարավորություն ունենար նոր հմտություն սովորելու, կընտրեր որևէ երաժշտական գործիք նվագելը։
Անձնական կյանքի մասին դերասանը խոսում է զուսպ։ Ամենահիշվող սիրավեպի մասին պատմել չի ցանկանում, իսկ անմոռանալի համբույրը հիշում է Դիլիջանում՝ էքստրեմալ պայմաններում։ Նրա պատկերացմամբ լավագույն ժամադրությունը բնության գրկում անցկացրած ժամանակն է։
Հովհաննես Դիշչյանը նաև կուզենար, որ հասարակությունը հրաժարվեր մարդկանց մասին պատրաստի դատողություններից։ Նրա խոսքով՝ սխալ է կարծել, թե ծխող կամ ազատ մտածող կինը թեթևաբարո է։ Նույնքան անարդար է մեկ տղամարդու արարքներով բոլոր տղամարդկանց գնահատելը։ Յուրաքանչյուր մարդ արժանի է, որ իրեն գնահատեն իր անհատականությամբ և արարքներով։
Եվ գուցե հենց այս պարզ, բայց խորքային մտածողությունն է, որ բնորոշում է Հովհաննես Դիշչյանին՝ դերասանի, որը չի վախենում խոսել իր տագնապների մասին, բայց երբեք չի կասկածում իր ընտրությանը։ Որովհետև նրա համար թատրոնը վաղուց դադարել է պարզապես բեմ լինելուց. այն դարձել է կյանքի ձև։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ12:50, 28 օգոստոսի
«Միսս ԱՄՆ»–ի մասնակիցը պատմել է, թե ինչպես է նիհարել 77 կգ զվարճանքի այգում ամոթալի միջադեպից հետո12:20, 28 օգոստոսի
«Ես ինձ ռոբոտի պես էի զգում». Բրիթնի Սփիրսը ցնցել է 14-ամյա խնամակալության սարսափելի հետևանքների խոստովանությամբ11:38, 28 օգոստոսի
Մադոննան աչք է դրել Անջելինա Ջոլիի 29,85 մլն դոլարանոց առանձնատան վրա. Հոլիվուդյան լեգենդար տունը կարող է նոր սեփականատեր գտնել11:18, 28 օգոստոսի
Նիկոլ Քիդմանը նվաճել է TikTok-ը. դերասանուհին իր նորամուտը կատարել է սոցիալական ցանցերում՝ շքեղ Chanel զգեստով10:30, 28 օգոստոսի
Քայլի Ջենները բեմադրել է իր կարիերայի ամենաբացահայտող ֆոտոսեթը և առաջին անգամ անդրադարձել է իր «միլիարդատեր» կարգավիճակի շուրջ սկանդալին