«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Դավիթ Էլբակյան ՝ թատերական բեմի նոր հայտնությունը

13:42, 7 հուլիսի

Դավիթ Էլբակյանը,  սիրված տենոր Ռուբեն Էլբակյանի որդին, փայլուն մուտք է գործել փարիզյան պրոֆեսիոնալ թատերական աշխարհ՝ մարմնավորելով Էդմոնդի կերպարը Ուիլյամ Շեքսպիրի անմահ «Լիր արքա» ողբերգության բեմականացման մեջ։

Նա այսօր արդեն պարզապես խոստումնալից երիտասարդ դերասան չէ, այլ իսկական հայտնություն։ Նրա լուսավոր բեմական ներկայությունը, դերասանական խաղի բնական նրբագեղությունն ու ծնված արվեստագետին բնորոշ ազնվական կեցվածքը անմիջապես գերեցին հանդիսատեսին։

att.dBSVIhYvMZL_2xE1YNHvK4zELp3vWSPqPFGPXAbuMQM.jpeg (98 KB)

Թեև Դավիթը կրում է մեծ համբավ ունեցող ազգանուն, նա վստահորեն կառուցում է իր ստեղծագործական ուղին՝ առաջին հերթին ապավինելով սեփական տաղանդին, անսահման աշխատասիրությանը և արվեստին նվիրվածությանը։

Նրա մասին առանձնահատուկ գնահատանքով է խոսում նաև տաղանդավոր բեմադրիչ Ֆրանսուա-Քսավիե Բուշերակը, ով նշում է․

att.KxJzuqWxASEb5KxBbfU1m-F321kc92iBOJTmISjX94M.jpeg (82 KB)

«Նա յուրաքանչյուր բեմադրիչի երազած դերասանն է։ Ես հիանում եմ նրա ներքին ուժով, զգայունությամբ և աշխատանքի հանդեպ բացառիկ նվիրումով»։

att.QuSSsK3MFFrpEn1ghLAVz4NbZudvTGbrYydfg2cwlH4.jpeg (86 KB)

Թող այս խոստումնալից ստեղծագործական արշալույսը դառնա երկար, հարուստ և փայլուն դերասանական ուղու նախերգանքը այս գեղեցիկ և տաղանդավոր երիտասարդ դերասանի համար, ով կրթություն է ստացել Փարիզի հեղինակավոր «Cours Cochet-Delavene» թատերական դպրոցում, որի շրջանավարտների թվում են ֆրանսիական թատրոնի և կինոյի այնպիսի մեծանուն արվեստագետներ, ինչպիսիք են Ժերար Դեպարդիեն, Ֆաբրիս Լյուկինին և Կարոլ Բուկեն։

Լիդի Լեա Շեզ , Մշակութային լրագրող «Մշակութային իմ առանձնահատուկ ընտրանին»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search