«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Երկու կասկածյալները նկարագրել են, թե ինչպես է պլանավորվել Լուվրի կողոպուտը և որքան գումար են իրենց խոստացել գողության դիմաց

23:17, 14 հուլիսի

Վերջին տարիների թանգարանների ամենաաղմկահարույց կողոպուտներից մի քանի ամիս անց հայտնի դարձան հանցագործության նոր մանրամասներ։ Ֆրանսիական Le Monde հրատարակությունը հրապարակել է երկու կասկածյալների հարցաքննություններից հատվածներ, որոնք պնդում են, որ գործել են խորհրդավոր կազմակերպչի հրահանգով։

Խոսքը Լուվրի համարձակ կողոպուտի մասին է, որը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 19-ին։ Այնուհետև հանցագործները գողացել են «Ապոլոն» պատկերասրահից զարդեր, այդ թվում՝ Նապոլեոնի և կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուներից։ Գողացված իրերի թվում են եղել վզնոց, բրոշ և դիադամ՝ պատված հազարավոր թանկարժեք քարերով։

Ըստ Le Monde-ի՝ ձերբակալվածներն ասել են, որ կողոպուտին մասնակցելու առաջարկ են ստացել հանցագործությունից ընդամենը մի քանի օր առաջ։ Նրանցից 40-ամյա տաքսու վարորդը խոստովանել է, որ համաձայնել է ֆինանսական ծանր վիճակի պատճառով։ Նրա մասնակցության համար խոստացել են 15-ից 20 հազար եվրո։ Երկրորդ կասկածյալը պնդում է, որ մինչև վերջերս կարծում էր, որ սա ոսկերչական խանութի կողոպուտ է։

Հանցագործության օրը տղամարդիկ հանդիպել են հանցակիցներին՝ բանվորների հագուստով, վերելակով բեռնատարով բարձրացել են թանգարան և պատշգամբով մտել Լուվր։

«Մենք պետք է հնարավորինս շատ զարդեր վերցնեինք»,- ասել է կասկածյալներից մեկը։

Քննիչների տվյալներով՝ հանցագործները գողացել են զարդեր, որոնցում եղել է 8482 ադամանդ, 35 զմրուխտ, 34 շափյուղա և 212 մարգարիտ։ Փախուստից հետո ավարը հանձնվել է անհայտ հաճախորդին։

Սակայն, ըստ ձերբակալվածներից մեկի, կազմակերպիչը դժգոհ է եղել արդյունքից։

«Հաճախորդը դժգոհ էր, նա կարծում էր, որ կարող էինք ավելին խլել, պատուհանից բարձրանալիս չափազանց շատ ժամանակ կորցրինք»,- ասվում է հրապարակված հարցաքննության նյութերում։

Քննիչները դեռ վստահ չեն, որ առեղծվածային կազմակերպիչը իսկապես գոյություն ունի, սակայն նրանք լիովին չեն բացառել այս վարկածը։ Նախաքննությունը շարունակվում է։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search