«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Պոլսահայ երգչուհի Սիբիլը ներկայացրեց Կոմիտասի հետ աննախադեպ դուետը՝ չկարողանալով զսպել արցունքները

13:41, 23 հուլիսի

Երեկ՝ հուլիսի 22-ին, AGBU-ի սրահում կայացավ պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի նոր տեսահոլովակի՝ «Արորն ու Տատրակը» ստեղծագործության շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին նրա ընկերները, արվեստի գործընկերներն ու ստեղծագործական ճանապարհի աջակիցները, որոնք դարձան մի բացառիկ նախագծի առաջին վկաները։

Այս աշխատանքը պարզապես նոր տեսահոլովակ չէ. այն պատմական իրադարձություն է հայկական երաժշտության համար։ Ավելի քան մեկ դար անց Կոմիտասի ձայնը կրկին հնչեց՝ այս անգամ անսպասելի և յուրահատուկ ձևաչափով՝ Սիբիլի հետ դուետում։

03b70c6c-f5b3-49ef-a866-82d7877fb74d.jpeg (136 KB)

Այս գաղափարը երգչուհու վեց տարվա երազանքն է եղել։ Պատմական ձայնագրությունն ու ժամանակակից երաժշտական մոտեցումը միավորվել են մեկ ստեղծագործության մեջ՝ ստեղծելով անցյալի և ներկայի հուզիչ երկխոսություն։ Նախագծի հիմնական նպատակը ոչ միայն Կոմիտասի անգնահատելի ժառանգության պահպանումն է, այլև նրա իսկ ձայնը նոր սերնդին հասցնելը՝ ժամանակակից երաժշտական լեզվով։

Երաժշտական գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, միքսն ու մասթերինգը՝ Հմայակ Ռոստոմյանը, բլուլը հնչեցրել է Հասմիկ Մուրադյան Հարությունյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արտյոմ Աբովյանը։ Նախագիծն իրականացվել է Հերման Հինթիրյանի և AGBU-ի աջակցությամբ։

edb0caa1-8200-458d-8bdd-408f6a07b62a.jpeg (56 KB)

Շնորհանդեսի ամենահուզիչ պահերից մեկը Սիբիլի խոսքն էր։ Երգչուհին, ներկայացնելով նախագիծը, չկարողացավ զսպել արցունքներն ու հուզմունքը՝ խոստովանելով, թե որքան երկար ու պատասխանատու ճանապարհ է անցել այս երազանքն իրականություն դարձնելու համար։

Սիբիլը, որն ապրում և ստեղծագործում է Պոլսում, տարիներ շարունակ իր առաքելությունն է համարել հայկական երգն ու մշակույթը ներկայացնելը։ Նրա խոսքով՝ Թուրքիայում հայ լինելն ու հայկական մշակույթը հանրայնացնելը հեշտ ճանապարհ չէ, սակայն հենց այդ դժվարություններն են ավելի ամրապնդել իր համոզմունքը, որ պետք է շարունակել երգել հայերեն, պահպանել ազգային ինքնությունն ու փոխանցել այն հաջորդ սերունդներին։

015b031c-8411-40f3-a897-b9880d63a652.jpeg (165 KB)

«Արորն ու Տատրակը» պարզապես երաժշտական նախագիծ չէ։ Այն ժամանակների, սերունդների և հոգիների հանդիպում է, որտեղ մեկ դար առաջ հնչած Կոմիտասի ձայնը նոր կյանք է ստանում՝ Սիբիլի զգայուն և խորքային մեկնաբանությամբ։ Սա հարգանքի տուրք է մեծ Վարդապետին և միաժամանակ հիշեցում, որ իսկական արվեստը չի ճանաչում ժամանակի սահմաններ։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search